Շյուղախոտ
Շյուղախոտ | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Festuca eskia. Общий вид растения | ||||||||||||
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Festuca | ||||||||||||
|
Շյուղախոտ (լատին․՝ Festuca), փեստուկ, կորդողք, դաշտավլուկազգիների (հացազգիներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 300 տեսակ։
Կենսաբանական նկարագիր
խմբագրելԱրմատային համակարգը՝ ուժեղ զարգացած։ Ցողունի բարձրությունը՝ 1,5-1,75 մ, առաջացնում է ստորգետնյա սողացող ընձյուղներ։ Տերևները գծաձև են, անհարթ կամ մազմզուկապատ։ Ծաղկաբույլը թույլ փռված, երբեմն՝ ողկուզանման, բազմահասկ հուրան է։ Ծաղկում է մայիս-հուլիսին։ Պտուղը հատիկ է։ Հատիկները մանր են, տափակ՝ պարփակված հատիկային թեփուկի մեջ։ Փոշոտումը՝ խաչաձև, խոնավասեր, ցրտադիմացկուն բույս Է։
Հայաստանում
խմբագրելՀՀ-ում՝ 20 տեսակ՝
- Շյուղախոտ մարգագետնային (F. pratensis),
- Շյուղախոտ կարմիր (F. rubra),
- Շյուղախոտ հսկա (F. gigantea),
- Շյուղախոտ ոչխարի (F.ovina) և այլն։
Տարածում
խմբագրելՏարածված է երկու կիսագնդերի բարեխառն և ցուրտ գոտիներում։ Տարածված է Հայաստանի բոլոր մարզերի նախալեռնային գոտուց մինչև ալպյանը։ Աճում է արոտավայրերում, մարգագետիններում, տափաստաններում, առաջացնում ամուր ճիմ։
Արժեքավոր կերային բույսեր են։ Որոշ տեսակներ մշակվում են։ Տնտեսական առավել կարևոր նշանակություն ունեն Շյուղախոտ մարգագետնայինը (լատին․՝ Festuca pratensis)․ կարմիր շյուղախոտը, (լատին․՝ Festuca rubra) ևն։ Մարգագետնայինը բազմամյա բույս է։
Ցանքս
խմբագրելՑանքի տարում բերք չի տալիս։ Առավելագույն բերքն ստացվում է ցանքի երկրորդ տարվանից մինչև վեցերորդ տարին։ Ցանքի նորման՝ 18-20 կգ/հա։ Խոտը հնձվում է հուրաններ արձակելու, իսկ հատիկը հավաքվում է մոմային հասունացման շրջանում։ Խոտի բերքը 50-60 ց/հա Է, հատիկինը՝ 8-10 ց/հա։ 1 ց կանաչ զանգվածը պարունակում է 21, իսկ 1 ց խոտը՝ 54,7 կերային միավոր։ Հայաստանում շրջանացված է Կրասնոդարսկայա 14 սորտը։ Շյուղախոտ կարմիրը արժեքավոր է երկարակյաց արոտավայրեր և գազոններ (սիզամարգեր) ստեղծելու համար։ Խոտի բերքը 15-25 ց/հա Է։ 100 կգ խոտը պարունակում է 50, 3 կերային միավոր։ Կերային նշանակություն ունեն նաև մի քանի այլ տեսակներ։
Հոմանիշներ
խմբագրելՀոմանիշներ[1].
Դասակարգում
խմբագրելՏաքսոնոմիա
խմբագրելԴասր մտնում է Poaceae ընտանիքի, Poales կարգի մեջ.
ևս 17 ընտանիք | e1 | |||||||||||||||
կարգ Հացազգիներ | դաս Շյուղախոտ | f1 | ||||||||||||||
բաժին Ծաղկավոր բույսեր կամ Ծածկասերմեր | ընտանիք Դաշտավլուկազգիներ | e2 | ||||||||||||||
ևս ծակավոր բույսերի 44 կարգ | մոտ 600 ցեղ | f2 | ||||||||||||||
Տեսակներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ По данным сайта GRIN (см. карточку растения).
- ↑ NCU-3e. Names in current use for extant plant genera. Electronic version 1.0. Entry for Festuca L. (անգլ.)
Գրականություն
խմբագրել- Цвелев Н. Н. Род 78. Овсяница — Festuca. // Злаки СССР / Отв. ред. *Фёдоров А. А.. — Л.: Наука, 1976. — С. 382-418. — 788 с. — 2 900 экз.
Кречетович В. И. и Бобров Е. Г. Род 179. Овсяница — Festuca. // Флора СССР. В 30 т. / Гл. ред. акад. В. Л. Комаров; Ред. тома Р. Ю. Рожевиц и Б. К. Шишкин. — М.—Л.: Изд-во АН СССР, 1934. — Т. II. — С. 497-535. — 778 + XXXIII с. — 5175 экз.
Արտաքին հղումներ
խմբագրել- Овсяница на сайте Плантариум Արխիվացված 2011-07-05 Wayback Machine
- University of Arizona Extension Service(չաշխատող հղում), flora and fauna image gallery
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շյուղախոտ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շյուղախոտ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 528)։ |