Մի ասպետի պատմություն (անգլ.՝ A Knight's Tale), 2001 թվականի միջնադարի մասին պատմող արկածային կատակերգական-դրամատիկ ֆիլմ։ Ֆիլմի սցենարի հեղինակը և ռեժիսորը Բրայան Հելգելենդ է։ Անվանումը վերցված է Ջեֆրի Չոսերի «Կենտերբերական պատմվածքներ»-ից։ Գլխավոր դերերում խաղացել են Հիթ Լեդջերը, Շեննին Սոսսեմոնը, Մարկ Էդդին, Ալան Թյուդեկ, Ռուֆուս Սյուելլ, Փոլ Բեթանին Ջեֆրի Չոսերի դերում և Ջեյմս Փյուրֆոյը պարոն Թոմաս Քոլվիլի/Էդվարդ Սև արքայազնի դերում։

Մի ասպետի պատմություն
անգլ.՝ A Knight's Tale
Երկիր ԱՄՆ
Ժանրմարտաֆիլմ[1][2], կինոկատակերգություն[3], ռոմանտիկ ֆիլմ, knight film? և արկածային ֆիլմ
Թեմաասպետ[4] և Սոցիալական շարժունություն[4]
Թվականմարտի 8, 2001[5], սեպտեմբերի 6, 2001[6], մայիսի 11, 2001[7] և նոյեմբերի 2, 2001[8]
ՊրեմիերաՆոյեմբերի 5, 2001
Լեզուանգլերեն
ՌեժիսորԲրայան Հելգելանդ[9][1][10][…]
ՊրոդյուսերԲրայան Հելգելանդ
Սցենարի հեղինակԲրայան Հելգելանդ[11]
ԴերակատարներՀիթ Լեդջեր[9][1][10][…], Շենին Սոսամոն[1][11], Փոլ Բեթանի[1][12][11], Ռուֆուս Սյուել[1][13][11], Մարկ Էդդի[14][1][13][…], Ալան Թյուդիք[1][11], Լորա Ֆրեյզեր[1][12][11], Ջեյմս Փյուրֆոյ[1][11], Բերենիս Բեժո[1][11], Քրիստոֆեր Քեյզնով[1][11], Օլիվիա Ուիլյամս[11], Նիք Բրիմբլ[1], Կարել Դոբրի[11], Alice Bendová?[11], Ռոջեր Էշթոն Գրիֆիթս[11], Rudolf Kubík?[11], Սթիվեն Օ'Դոնել[11], Սքոթ Հենդի[11], Upír Krejčí?[11], Daniel Rous?[11], David Schneider?[11], Alice Connor?, Berwick Kaler? և Jonathan Slinger?
ՕպերատորՌիչարդ Գրեյտրեքս
ԵրաժշտությունՔարթեր Բերուել
ՄոնտաժՔևին Սթիթ
Պատմվածքի վայրԼոնդոն
Նկարահանման վայրՉեխիա և Պրահա
ԿինոընկերությունEscape Artists և Columbia Pictures
Տևողություն132 րոպե[15][16]
Բյուջե$65 million[17]
Շահույթ$117.5 million[17]
Պաշտոնական կայքէջ
 A Knight's Tale Վիքիպահեստում

Ֆիլմի առանձնահատկությունն այն է, որ այստեղ դիտավորյալ օգտագործվել են անախրոնիզմներ, ինչպիսիք են ժամանակակից պարերը, հղումներ դեպի ներկայիս բրենդները (նվաճշումների դրոշը նմանեցված է Nike-ի լոգոյին)։

Ֆիլմն ունեցավ կոմերցիոն հաջողություն։ Ունենալով $65 միլիոն՝ ողջ աշխարհի հասույթը կազմեց $117,487,473

Սյուժե խմբագրել

Միջնադարյան Եվրոպայում մեծ ճանաչում ունեն Ասպետական մրցաշարերը։ Վիլյամ Թեթչերը պարոնն ասպետ Հեկտորի աշակերտն է, ով ծառայության է անցնում դեռևս այն ժամանակվանից, երբ փոքրիկ տղա էր։ Նա իր ծագման պատճառով չի կարողանում մասնակցել մրցաշարերին։ Բայց տիրոջ մահը Վիլյամին թույլ է տալիս փոխել ճակատագրի ուղին։

Հագնելով տիրակալի ասպետական զենք ու զրահը, նա հաղթում է իր առաջին մրցաշարը։ Հաղթանակից ոգևորվորվելով, Վիլյամն իր ընկերներ Ռոլանդի և Ուեթի հետ ուղևորվում է դեպի հաջորդ մրցաշարը։ Ճանապարհին նրանք հանդիպում են հագուստից զրկված գրող Ջեֆրի Չոսերին։ Չոսերը Վիլյամի համար կեղծանուն է ստեղծում՝ Ուլրիխ ֆոն Լիխտենշտեյն և դառնում իր մունետիկը։ Այս անվան տակ էլ հենց Վիլյամը մասնակցում է նիզակներով և թրերով մրցույթներին։ Թրերով նա հաղթում է մեկը մյուսի հետևից, բայց նույն հաջողությանը չի հասնում նիզակների հեղինակային մրցույթին։ Ընկերների օգնությամբ նա սկսում է ընդմիջումներին պարապել։

Շուտով մրցույթներից մեկի ժամանակ հայտնվում է առեղծվածային մի ասպետ (որը հետագայում պարզվում է, որ արքայազն էդուարդն է՝ Սև ասպետ մականունով)։ Երկու խաղակեսերից հետո նա հայտնում է Վիլյամին, որ վնասվածք է ստացել և կցանկանար, որպեսզի մարտն ավարտվի առանց իր պատիվն ընկնելու։ Լսելով ասպետին Վիլյամը որոշում է ընդունում և չի շարունակում մարտը, ինչով էլ ապշեցնում է մրցաշարի նոր մասնակցի՝ հայտնի կոմս Ադեմար-վարձկանին, ով նիզակներով մարտի համաշխարհային չեմպիոն է։ Նա ասում է օրիորդ Ջոսելինին, որ դա ցույց է տալիս Ուլրիխի (Վիլյամի) թուլությունը, իսկ ինքը՝ Ջոսելինը լիովին հակառակն է մտածում։

Շուտով սկսում է մրցաշարի եզրափակիչ փուլը, որտեղ իրար դեմ են դուրս գալիս պարոն Ուլրիխը և կոմս Ադեմարը։ Առաջին երկու ռաունդների ժամանակ Ուլրիխին հաջողվում է կոտրել նիզակն Ադեմարի վրա, սակայն վերջինիս խաղթելու համար պետք է ջարդել Ուլրիխի սաղավարտը, որն էլ Ադեմարն անում է երրորդ ռաունդում։ Նա դառնում մրցաշարի հաղթող, որի ժամանակ նա ասում է Վիլյամին․ - Դուք չափ ու ձևված էիք, բայց անպետք ճանաչվեցիք։

Այդ պահից հետո Վիլյամը ձեռք է բերում մահացու թշնամի և այլևս չի ցանկանում մասնակցել թրերի մրցույթներին։ Դրա փոխարեն նա որոշում է վրեժ լուծել Ադեմարից։ Հաջորդ մրցաշարին կրկին հայտնվում է առեղծվածային ասպետը, սակայն այս անգամ բոլոր մասնակիցները՝ այդ թվում նաև Ադեմարը ճանաչում են, որ դա Էդուարդ Սև արքայազն է։ Բոլորը սկսում են խուսափել նրանից։ Սակայն միայն Վիլյամն է, ով չլսելով Ռոլանդի և Ուեթի ասածները, մարտի մեջ է մտնում արքայազնի հետ և նա մեծ հաճույքով դուրս է գալիս մրցահրապարակ։ Վիլյամը հաղթում է Էդուարդին և դառնում մրցաշարի հաղթողը։ Նրա ընկերները շատ են ուրախանում, սակայն ինքը՝ Ուիլյամը կրկին դժգոհ է, քանի որ չի հաղթել իր թշնամի Ադեմարին, ով դուրս էր եկել մրցույթից։

Անցնում են մի քանի ամիսներ և Ուլրիխ ֆոն Լիխտենշտեյնի անունը դառնում է հայտնի։ Նա մեկը մյուսի հետևից գրանցում է նոր հաղթանակներ, ինչպես նաև սիրային հարաբերություններ է սկսում օրիորդ Ջոսելինի հետ։ Սակայն այս հաղթանակները հաճույք չեն պատճառում նրան։ Այդ բոլոր մրցաշարերին չկար Ադեմարը, ով գնացել էր պատերազմի և գտնվում էր զինվորների ճամբարում։ Վիլյամը բարկանում է և վիճում իր սիրուհու հետ։

Դրանից հետո նա նամակներ է գրում և խնդրում, որպեսզի նա նրան ների։ Ջոսելինն ասում է Վիլյամին, որ նա պետք է ապացուցի իր սերը՝ պարտվելով հաջորդ մրցաշարին։ Մեծ կամքի ուժ ունենալով, նա հենց այդպես էլ վարվում է՝ եկող բոլոր մրցաշարերում պատրվելով։ Շուտով Ջոսելինն ասում է, որ արդեն ապացուցել է իր սերը և պետք է հաղթի մրցույթներում։ Հենց այդպես էլ լինում է։

Այդ ընթացքում Վիլյամի ծննդավայր Լոնդոնում սկսվում է Ասպետական համաշխարհային մրցաշարերը։ Նա և իր ընկերները միանգամից ուղևորվում են այնտեղ։ Հանկարծ Վիլյամը հիշում է իր հորը և ասում ընկերներին, որ արդեն տասներկու տարի է ինչ տանը չի եղել։ Տեղ հասնելով Ջեֆրի Չոսերը ներկայացնում է Վիլյամի հայտը և իմանում, որ կոմս Ադեմարը նույնպես մասնակցելու է մրցաշարին։

Երեկոյան զբոսնելով անգլիական անձրևի տակ, Վիլյամը գտնում է իր տունը, որտեղ 12 տարի անց հանդիպում է իր հորը, ով կորցրել էր տեսողությունը։ Նրանք նստում են տանը և միամիանց հետաքրքիր պատմություններ պատմում։ Վիլյամին էր հետևում Ադեմարը, ով վերջապես իմանում է, որ նա երբեք էլ չի եղել իսկական ասպետ պարոն Ուլրիխ ֆոն Լիխտենշտեյնը, այլ ընդամենը տանիքագործի որդի էր։

Արավոտյան Վիլյամը պատրաստվում է երկար սպասված եզրափակչին, որտեղ կռվելու է կոմս Ադեմարի դեմ։ Սակայն նրան ձերբակալում են թագավորի զինվորները։ Հենց այդ նույն Ադեմարն ասել էր մրցաշարի կազմակերպիչներին, որ նա ընդամենը տանիքագործի որդի է և այս ողջ ընթացքում ներկայացել է կեղծ ասպետի անվան տակ։

Այդ ընթացքում զնդանում փակված Վիլյամի մոտ է գալիս Ադեմարը և կրկին արտաբերում այդ նույն խոսքերը․ - Քեզ չափ ու ձևեցին և անպետք ճանաչեցին, միաժամանակ ավելացնելով՝ ես չգիտեմ, թե որ աշխարհում դու կկարողանայիր ինձ հաղթել, տանիքագործի որդի։ Այնուհետև Վիլյամը տեղափոխվում է խայտառակության ագուցարանի մոտ, որտեղ իր վրա են ծիծաղում մարդիկ։ Այդ պահին անսպասելիորեն հայտնվում է Էդուարդ Սև արքայազնը։ Նա հայտնում է բնակիչներին, որ պատմաբանները գտել են փաստեր, որտեղ նշվում է Վիլյամի ազնվական արմատների մասին։

Էդուարդը հիշելով Վիլյամի հետ իր առաջին մարտում նրա կողմից դրսևորած բարությունը՝ հրաման է տալիս, որպեսզի ազատեն նրան։ Արքայազնը նրան է տալիս ասպետի տիտղոս և սուրհանդակներին արագ ուղարկում է կոմս Ադեմարի մոտ, որպեսզի վերջինս պատրաստվի վերջնական մարտին։

Պարոն Վիլյամը երկար սպասված վրեժին պատրաստ դուրս է գալիս արենա։ Մինչ այդ Ադեմարը փոխել էր իր նիզակի ծայրամասը, որպեսզի սպանի կամ ծանր վնասվածք հասցնի Վիլյամին։ Սկսվում է մարտը։ Ադեմինարին հաջողվում է սուրը մտցնել Վիլյամի ուսը։ Երկրորդ խաղակեսին Վիլյամը հարձակման ժամանակ իր ցավացող ձեռքից գցում է նետը՝ կոմսի կողմից ստանալով հերթական հարվածը։ Իսկ հիմա, որպեսզի հաղթանակ տանի, Վիլյամը պարտավոր է խփել կամ սպանել Ադեմարին։ Նա խնդրում է ընկերներին, որպեսզի հանեն իր զենք ու զրահը, քանի որ դրանք խանգարում են ազատ շնչելուն, ինչպես նաև ձեռքին կապեն նետը, քանի որ չի կարող այն բռնել վիրավոր ձեռքով։ Մինչ ընկերները կապում են նետը, նա տեսնում է իր հորն ու Ջոսելինին միասին, և դա ոգևորում է նրան։

Սկսվում է երրորդ ռաունդը։ Վիլյամը հարձակվում է Ադեմարի վրա՝ բղավելով նրա անունը և ուժեղ հարվածում՝ գցելով ձիուց։ Այդ րոպեին Ադեմարի աչքի առաջ գալիս է տեսիլք, որում նա գետնին ընկած տեսնում է, թե ինչպես են նրան մոտենում Վիլյամն ու իր ընկերները՝ հերթով կրկնելով նրա խոսքերը, իսկ վերջում Վիլյամն ավելացնում է «ահա և դու արդեն ուրիշ աշխարհում ես» (ինչն ասում է այն մասին, որ Ադեմարը զոհվել է)։

Վիլյամը դառնում է ասպետների համաշխարհային մրցաշարի հաղթող։

Մրցաշարի կանոնները խմբագրել

Մրցաշարերը, որոնք պատկերված էին ֆիլմում, տեղի էին ունենում հետևյալ կանոններով․

Յուրաքանչյուր մարտ բաղկացած էր երեք աստղից՝ երեք նետերից (անգլ.՝ lances

  • Նետն արդյունավետ կոտրելով հակառակորդի իրանում, ասպետը ստանում էր մեկ միավոր։
  • Նետն արդյունավետ կոտրելով հակառակորդի սաղավարտի մեջ, ասպետը ստանում էր երկու միավոր։ Դա անելն ավելի դժվար էր, քան որ նետը կարող էր ուղղակի չջարդվելով աննկատելիորեն սահեր սաղավարտի վրայով։
  • Եթե ասպետին հաջողվում էր հակառակորդին գցել թամբից, ապա նա ստանում էր երեք միավոր, ինչպես նաև նրա ձին։

Մրցաշարում հաղթելը որոշվում էր հավաքած միավորներով։

Դերակատարներ խմբագրել

Դերակատար Դեր
Հիթ Լեդջեր Վիլյամ Թեթչեր / պարոն Ուլրիխ Լիխտենշտեյն Վիլյամ Թեթչեր / պարոն Ուլրիխ Լիխտենշտեյն
Ռուֆուս Սյուելլ Քաունթ Ադեմար Քաունթ Ադեմար
Մարկ Էդդի Ռոլլանդ Ռոլլանդ
Ալան Թյուդեկ Ուեթ Ուեթ
Շեննին Սոսսեմոն Ջոսելին Ջոսելին
Փոլ Բեթանի Ջեֆրի Չոսեր Ջեֆրի Չոսեր
Բերենիս Բեժո Քրիստինա, Ջոսելինի պալատական ազնվական օրիորդը Քրիստինա, Ջոսելինի պալատական ազնվական օրիորդը
Լաուրա Ֆրեյզեր Քեյթ Քեյթ
Ջեյմս Փյուրֆոյ Պարոն Թոմաս Քոլվիլ (Էդվարդ Սև արքայազնը) Պարոն Թոմաս Քոլվիլ (Էդվարդ Սև արքայազնը)
Լեգ Քոնուել երեխա Վիլյամ Թեթչեր երեխա Վիլյամ Թեթչեր
Քրիստոֆեր Քեյզնով Ջոն Թեթչեր Ջոն Թեթչեր
Նիք Բրիմբլ պարոն Հեկտոր պարոն Հեկտոր
Ռոջեր Էշթոն-Գրիֆիթս ծեր եպիսկոպոս ծեր եպիսկոպոս
Սթիվեն Օ'Դոնելլ Սայմոն Սայմոն
Ջոնաթան Սլինջեր Փիթեր Փիթեր
Էլիս Քոննոր Չիփսայդի մեկուսացած աղջիկը Չիփսայդի մեկուսացած աղջիկը
Բերուիկ Քեյլեր Ագուցարանի մոտ գտնվող տղամարդը Ագուցարանի մոտ գտնվող տղամարդը

Արտադրություն խմբագրել

Ֆիլմը նկարահանվել է Չեխիայի մայրաքաղաք Պրահայում գտնվող Barrandov Studios-ում[18]։ Մարդաշատ տեսարաններում հիմնականաում ներառված էին տեղի դերասանները ինչը երբեմն շփոթեցնում էր։ Օրինակ այն տեսարանում, որտեղ ներկայացվում էր պարոն Ուլրիխը, հանդիսատեսը սկզբում զարմանալիորեն լռում է, ինչը ոչ թե ըստ սցենարի է, այլ այն պատճառով, որ ստատիստներն անգլերեն չէին հասկանում։ Այդ տեսարանը թողնվեց ֆիլմում։

Ֆիլմի շատ էպիզոդներում օգտագործվում են նիզակներով ասպետական մարտերի նկարահանումները։ Այդ տեսարանների նկարահանումների ժամանակ ամենաշատն էին տեղի ունենում դժբախտ պատահարները[19]։

Երաժշտություն խմբագրել

Ֆիլմում, որի գործողություններն ընթանում են Միջնադարում, նշանավորվում է դասական ռոքը որպես սաունդթրեքեր օգտագործումը[20]։

Շահույթ խմբագրել

Հյուսիսային Ամերիկայում ֆիլմը հավաքեց $56,569,702, դրա սահմաններից դուրս՝ $60,917,771։ Ֆիլմ ողջ հասույթը կազմում է $117,487,473[17]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 http://www.imdb.com/title/tt0183790/
  2. http://www.metacritic.com/movie/a-knights-tale
  3. http://www.moviemaze.de/filme/261/ritter-aus-leidenschaft.html
  4. 4,0 4,1 A Knight's Tale — 2001.
  5. Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  6. Internet Movie Database — 1990.
  7. Box Office Mojo — 1999.
  8. Ֆիլմերի շվեդական շտեմարան (շվեդերեն)Svenska Filminstitutet.
  9. 9,0 9,1 https://web.archive.org/web/20160323032703/http://stopklatka.pl/film/obledny-rycerz
  10. 10,0 10,1 http://www.filmaffinity.com/en/film706815.html
  11. 11,00 11,01 11,02 11,03 11,04 11,05 11,06 11,07 11,08 11,09 11,10 11,11 11,12 11,13 11,14 11,15 11,16 11,17 11,18 ČSFD (չեխերեն) — 2001.
  12. 12,0 12,1 http://film.interia.pl/film-obledny-rycerz,fId,1865
  13. 13,0 13,1 http://www.bbfc.co.uk/releases/knights-tale-2001-1
  14. http://stopklatka.pl/film/obledny-rycerz
  15. «A KNIGHT'S TALE (PG)». British Board of Film Classification. 2001 թ․ ապրիլի 27. Վերցված է 2012 թ․ հունվարի 2-ին.
  16. «A KNIGHT'S TALE (PG)». British Board of Film Classification. 2005 թ․ հուլիսի 13. Վերցված է 2013 թ․ հունվարի 2-ին.
  17. 17,0 17,1 17,2 «Մի ասպետի պատմություն (2001) - Box Office Mojo». boxofficemojo.com.
  18. «Մի ասպետի պատմություն». Sony Movie Channel. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 15-ին.
  19. «Հրացազրույց Բրայան Հելգելենդի հետ». moviehabit.com.
  20. «IMDb».

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մի ասպետի պատմություն» հոդվածին։