Ռուդաքի
Ռուդաքի (ամբողջական անուն՝ պարսկերեն՝ ابو عبدالله جعفر ابن محمد رودکی, տաջ.՝ Абуабдуллоҳ Ҷаъфар ибни Муҳаммад Рӯдакӣ՝ Աբու Աբդալլահ Ջաֆար իբն Մոհամմադ Ռուդաքի 860[1], Panjrūd, Սամանիների պետություն[2] - 941[1][3], Panjrūd, Սամանիների պետություն[2]), հայտնի բանաստեղծ, երաժիշտ և երգիչ։ Ստացել է լավ կրթություն. տիրապետել է արաբերենին, հրաշալի գիտեր Ղուրանը։ Ավելի քան 40 տարի գլխավորել է Բուխարայի Սամանիների արքունիքին կից բանաստեղծների խումբը. արժանացել է մեծ փառքի և հարստության։ Ըստ ավանդության՝ ի ծնե կույր է եղել, սակայն ենթադրվում է, որ կրոնական-աղանդավորական հայացքների համար կյանքի վերջին տարիներին կուրացրել են և հեռացրել պալատից։
Ռուդաքի رودکی Рӯдакӣ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 860[1] |
Ծննդավայր | Panjrūd, Սամանիների պետություն[2] |
Վախճանվել է | 941[1][3] |
Վախճանի վայր | Panjrūd, Սամանիների պետություն[2] |
Գրական անուն | Рудаки |
Մասնագիտություն | բանաստեղծ, երաժիշտ, գրող, երգիչ և Ռապսոդներ |
Լեզու | պարսկերեն |
Քաղաքացիություն | Սամանիների պետություն[2] |
Ժանրեր | Ռուբայաթ, Կասիդա և Գազել |
Ռուդաքի Վիքիքաղվածքում | |
![]() |
Ռուդաքիի գրական հսկայական ժառանգությունից (130 հզ. բանաստեղծություն) պահպանվել են 1000 բեյթ (երկտող բանաստեղծություն), 2 քասիդ (բանաստեղծության տեսակ արևելյան պոեզիայում)՝ «Գինու մայրը» (933 թվական) և ինքնակենսագրական՝ «Ծերունական կասիդա», 2 մարսիա (եղերերգ), առանձին բեյթեր՝ «Սինդիբադնամե» ու «Արեգակի շրջապտույտը» բանաստեղծություններից, «Քալիլա և Դիմնա» առակագրքից (932 թվականին թարգմանել է արաբերենից)։
Արաբական գերիշխանության դեմ մղված պայքարում կարևորել է ազգային լեզվի՝ պարսկերենի նշանակությունը. Ռուդաքին առաջինն է գրել ժողովրդին հասկանալի լեզվով։ Նրա ստեղծագործությունները շաղախված են ժողովրդական բառ ու բանով և հագեցած կենսափիլիսոփայական ընդհանրացումներով։ Ռուդաքին երգել է բնությունը, սիրած էակի գեղեցկությունը, սիրո վեհությունը, գինու զվարթացնող ուժը։ Խոհափիլիսոփայական բեյթերում և քասիդներում անդրադարձել է աշխարհի ունայնությանը, արժևորել գիտելիքը, խրախուսել բարեգործությունը։
![]() |
Լա՜վ իմացիր, այս աշխարհում |
![]() |
Ռուդաքին, լինելով արքունական բանաստեղծ, գովերգել է ավատատիրական իրականությունն ու իշխանավորներին, թեպետ համարձակորեն քննադատել է նաև կյանքի անարդարությունները, կոչ է արել առողջ բանականության ու գիտության միջոցով հաղթահարել չարիքի բուն պատճառները՝ ագահությունը և շահամոլությունը։
Ռուդաքիի ստեղծագործության մեջ են առաջին անգամ հանդիպում մասնավի (պոեմ), կասիդա, կիտա (մենառիթմային բանաստեղծություն), ռուբաի (քառյակ) արևելյան, հատկապես արաբական և պարսկական բանաստեղծական ձևերը։ Բանաստեղծի լեզուն պարզ է, պատկերավոր ու երաժշտական. նրա ոճն անվանել են «ռուդաքիավար» (այլ կերպ՝ Խորասանի կամ Թուրքեստանի), որը պահպանվել է մինչև XII դարը։
Ռուդաքիի գործերից հայերեն թարգմանել են Վահագն Դավթյանը, Սերգեյ Ումառյանը, Միքայել Հարությունյանը, Շողիկ Սաֆյանը, Մկրտիչ Խերանյանը, Արամայիս Սահակյանը։
Ռուդաքիի ենթադրյալ գերեզմանի վրա կառուցվել է դամբարան։ Նրա անունով կոչվել են խառնարան Փայլածու (Մերկուրի) մոլորակի վրա, Դուշանբեի (Տաջիկստան) գլխավոր պողոտան, Սամարղանդում և Դուշամբեում կանգնեցվել են հուշարձանները։
Գրքեր Ռուդակիի մասին խմբագրել
- Սադրուդդին Էինին և Սեմինովը։ Պրոֆեսոր Ռուդակի (պարսկերեն և լատիներեն), Ստալինաբադ 1940
- Ռուդակին (ռուս.) `ES Braginsky- ի ներդրմամբ, թարգմանված է zhավինի կողմից, Ստալինաբադ 1955։
- Մ.Զանդ։ Քերանի հեղինակը վարպետ Ռուդակին է, (պարսկերեն և կիրիլերեն) - Ստալինաբադ 1957։
- Աբդուլ Գանի Միրզաև։ Ռուդակի և լիրիկական պոեզիայի զարգացումը 10-15-ի երեկոյան (տաջիկ պարսկերեն), Ստալինաբադ 1957։
- Աբդուլ Գանի Միրզաև։ Ժողովրդական բանահյուսության նմուշ Ռուդակիում (Տաջիկ պարսկերեն) - Ստալինաբադ 1958։
- Poopak NikTalab. Սարվե Սամարգանդ (Սամարխանդի Սեդար), Ռուդակի բանաստեղծությունների շարունակական մեկնաբանություն, Թեհրան 2020[4]
Պատկերասրահ խմբագրել
-
Վարպետ Ռուդաքիի զբոսայգի, Դուշանբե
-
Ռուդաքիի արձան, Դուշանբե
Ծանոթագրություններ խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 12)։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |