Շողիկ Սաֆյան
Շողիկ Սերգեյի Սաֆյան (օգոստոսի 23, 1916, Խնձորեսկ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - օգոստոսի 4, 1995, Երևան, Հայաստան), հայ խորհրդային բանաստեղծուհի, արձակագիր, թարգմանիչ և խմբագիր։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1944 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1948 թվականից։
Շողիկ Սաֆյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 23, 1916 |
Ծննդավայր | Խնձորեսկ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | օգոստոսի 4, 1995 (78 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | բանաստեղծուհի և գրող |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Ադրբեջանի պետական մանկավարժական համալսարան |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Ամուսին | Գարեգին Սևունց |
Շողիկ Սաֆյան Վիքիդարանում |
Կենսագրություն Խմբագրել
1939 թվականին ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտի Պատմության ֆակուլտետը։ 1941-1945 թվականներին աշխատել է Բաքվի «Կոմունիստ» (հայերեն) թերթի խմբագրությունում որպես արվեստի և գրականության բաժնի վարիչ։ 1946 թվականից հաստատվել է Երևանում։ Աշխատել է «Ավանգարդ» թերթում որպես արվեստի և գրականության բաժնի վարիչ, այնուհետև` Հայաստանի պետական հրատարակչությունում որպես խմբագիր։ Ըստ Գրիգոր Չալիկյանի` սիրային կապերի մեջ է եղել հայտնի բանաստեղծ Պարույր Սևակի հետ։ 1968-1975 թվականներին աշխատել է Հայաստանի գրողների միությունում որպես գրական խորհրդատու։ Սաֆյանի ստեղծագործությունը, որ համակված է քնարականությամբ ու քաղաքացիական շնչով, ամփոփված է «Կարոտի երգեր» (1947), «Ամենալավ նվերը» (1949, պստմվածքներ), «Մեր երգը» (1953) և այլ ժողովածուներում։ Սաֆյանը թարգմանել է Ռուդաքիի բեյթերից, Լագին Լազարի «Ծերունի Խոտհարիչը» (1953 թ.), Վասիլի Լեբեդևի, Ա․ Տամսաարեի, Սերգեյ Միխալկովի, Միխայիլ Ալեքսեևի, Մ․ Ռահիմի, Վագիֆի ստեղծագործություններից։ Շողիկ Սաֆյանը իր մահկանացուն կնքել է 1995 թվականի օգոստոսի 4-ին Երևանում, 79 տարեկան հասակում։
Երկեր Խմբագրել
- Կարոտի երգեր (բանաստեղծություններ), Երևան, 1947, 56 էջ։
- Ամենալավ նվերը (պատմվածքներ), Երևան, 1949, 32 էջ։
- Մեր երգը (բանաստեղծություններ), Երևան, 1953, 64 էջ։
- Մի հին հեքիաթ է սա (արձակ բանաստեղծություններ), Երևան, 1963, 160 էջ։
- Մի հին հեքիաթ է սա, Երևան, 1977, 276 էջ[1]։
- Հին Խնձորեսկ, իմ Խնձորեսկ (բանաստեղծություններ), Երևան, 1998, 96 էջ։
Մամուլ Խմբագրել
- Հաշվապահը։ «Գրական թերթ», 1948, № 1:
Թարգմանություններ (ռուսերենից և ադրբեջաներենից) Խմբագրել
Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
- Մամեդխանլի Էնվեր, բաքվի գիշերները, Ե., Հայպետհրատ, 1951, 197 էջ։
- Ռահիմ Մահմեդ, Հատընտիր (ժողովածուի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Շ. Սաֆյանը), Ե., Հայպետհրատ, 1952։
- Լագին Լ., Ծերունի Խոտտաբիչը, Ե., Հայպետհրատ, 1953, 344 էջ։
- Միխալկով Ս., Փոխարինողները, Ե., Հայպետհրատ, 1953, 15 էջ։
- Մեհթի Հուսեյն, Առավոտ, Ե., Հայպետհրատ, 1960, 762 էջ։
- Լագին Լ., Ծերունի Խոտաբիչը, Ե., Հայպետհրատ, 1963, 331 էջ։
- Խոլոպով Գեորգի, Գրենադա, Ե., «Հայաստան», 1973, 507 էջ։
- Գուբարև Վիտալի, Արտասովոր արկածներ, Ե., «Հայաստան», 1974։
- Լեբեդև Վ., Կակաչի գույնը (գրքի մեջ մտնող գործերի նի նասը թարգնանել է Շ. Սաֆյանը), Ե., «Հայաստան», 1976, 153 էջ։
- Տամմսարե Անտոն, Կյանք և սեր, Ե., «Սովետական գրող», 1978, 414 էջ։
- Թանգրիկուլիև, Դութառը երգում է, Ե., «Սովետական գրող», 1978։
- Դոստյան Ռիչի, Տագնապ, Ե., «Սովետական գրող», 1979։
- Ամատունի Պետրոնի, Եթե սֆինքսը խոսեր, Ե., «Սովետական գրող», 1980։
- Ալեքսեև Միխայիլ, Հացը գոյական է, Ե., «Սովետական գրող», 1980։
Աղբյուրներ Խմբագրել
- Հայկական սովետական հանրագիտարան, հատ. 10, Երևան, 1984, էջ 256։
- Հայկ Խաչատրյան «Գրական տեղեկատու», Երևան, 1986, էջ 497-499։
- Գրիգոր Չալիկյան «Անլռելի սիրահարը (Պարույր Սևակի ու մի քիչ էլ իմ մասին)», Երևան, 2004, 168 էջ։
- Ով ով է (Հայեր։ Կենսագրական հանրագիտարան), հատ. 2, Երևան, 2007, էջ 441։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ Սաֆյան Շողիկ Սերգեյի (1963)։ Թերզյան Մարգարիտ Սիմոնի, ed.։ Մի հին հեքիաթ է սա։ Պատմվածքներ։ Երևան: Հայպետհրատ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 256)։ |