Ռուբեն Սաֆրաստյան

արևելագետ-թուրքագետ

Ռուբեն Արամի Սաֆրաստյան (հոկտեմբերի 5, 1955(1955-10-05), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), արևելագետ-թուրքագետ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (2014), պատմական գիտությունների դոկտոր (2009), պրոֆեսոր (2007)։ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն (2006-2020 թթ․), ՀՀ Նախագահին կից Հանրային խորհրդի կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հանձնաժողովի նախագահ։ 2021 թ-ից ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող։

Ռուբեն Սաֆրաստյան
Ծնվել էհոկտեմբերի 5, 1955(1955-10-05) (68 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Բնակության վայր(եր)Երևան
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունարևելագետ, թուրքագետ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)ՀՀ ԳԱԱ, Հայաստանի ԳԱԱ արևելագիտության ինստիտուտ, Երևանի պետական համալսարան, Հայկական պետական մանկավարժական համալսարան, Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ, ՀԽՍՀ Գերագույն խորհուրդ, Հայաստանի նախագահի աշխատակազմ և ՀՀ ԱԳՆ
Պաշտոն(ներ)տնօրեն
ԱնդամակցությունՀՀ ԳԱԱ
Ալմա մատերԵՊՀ արևելագիտության ֆակուլտետ (1977) և Հայաստանի ԳԱԱ արևելագիտության ինստիտուտ (1980)
Կոչումպրոֆեսոր և ակադեմիկոս
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր (2009)
Պարգևներ
Ամուսին(ներ)Լիլիթ Սաֆրաստյան
ՀայրԱրամ Սաֆրաստյան
 Ruben Safrastyan Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1955 թվականի հոկտեմբերի 5-ին Երևանում հայտնի թուրքագետ, արևելագետ և քաղաքական գործիչ Արամ Սաֆրաստյանի ընտանիքում։

1977 թ. ավարտել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի թուրքագիտության բաժինը և 1980 թ.` Հայաստանի Հանրապետության ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ասպիրանտուրան։

1981 թ. աշխատանքի է անցել ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում։ Եղել է Արևելագիտության ինստիտուտի կրտսեր, հետագայում` ավագ և առաջատար գիտաշխատող, Թուրքիայի բաժնի վարիչ։ 2006 թվականից նույն ինստիտուտի տնօրենն է։ 1988- 1991 թթ. աշխատել է որպես ՀՀ ԳԱԱ Սփյուռքի ուսումնասիրման կենտրոնի փոխտնօրեն։

1983 թ. համատեղության կարգով գիտամանկավարժական աշխատանք է տարել Երևանի պետական համալսարանում, Հայկական մանկավարժական ինստիտուտում, Գեղարվեստա-թատերական ինստիտուտում, Աճառյան համալսարանում)։

Ունի նաև պետական կառավարման բարձրագույն մարմիններում քաղաքագետ-վերլուծաբանի, ինչպես նաև դիվանագիտական աշխատանքի փորձառություն. 1991-1992 թթ. եղել է Հայաստանի Գերագույն խորհրդի միջազգային հարաբերությունների գծով ավագ փորձագետ, 1992-1996 թթ.՝ ՀՀ նախագահի աշխատակազմի վերլուծական բաժնի վարիչի տեղակալ։ 1996-1997 թթ. վարել է դիվանագիտական աշխատանք Գերմանիայում` աշխատելով Բոննում ՀՀ դեսպանատան խորհրդական։

1999 թ. հաղթել է Հումբոլդտի անվան միջազգային գիտական մրցույթում (Գերմանիա) և մեկ տարի հետազոտական աշխատանք է վարել Ռուրի համալսարանում (Բոխում

2001 թ. հաղթել է Ֆուլբրայթի ծրագիրում (ԱՄՆ) և մեկ տարի գիտական պրպտումներ է կատարել Կալիֆոռնիայի համալսարանում (Բերկլի)։

2002 թ. հաղթել է Կենտրոնական եվրոպական համալսարան (Բուդապեշտ, Հունգարիա) կողմից հայտարարված միջազգային քաղաքականության ուսումնասիրման գիտական մրցույթում և մեկ տարի գիտական ուսումնասիրություններ է կատարել նույն համալսարանի Քաղաքականության ուսումնասիրման կենտրոնում։

Ռուբեն Սաֆրաստյանը շարունակողն է Սաֆրաստյանների արևելագիտական գերդաստանի. Արամ Սաֆրաստյան և Արշակ Սաֆրաստյան։

Գիտական աշխատանք

խմբագրել

Հետազոտական աշխատանք է տարել այդ ԱՄՆ և Հունգարիայի առաջատար համալսարաններում։

Հիմնադիրն է ու խմբագիրը «Թյուրքագիտական և օսմանագիտական հետազոտություններ» և «Ժամանակակից Եվրասիա» գիտական պարբերականների։ Հեղինակ է երկու հարյուրից ավելի գիտական աշխատությունների, որոնք նվիրված են Թուրքիայի նոր ու նորագույն պատմության և արտաքին քաղաքականության, ինչպես նաև Հայոց Ցեղասպանության ուսումնասիրման հարցերին։

Պարգևներ

խմբագրել

Պարգևատրվել է «Մովսես Խորենացի» (2008 թ.) և «Գարեգին Նժդեհ» (2010) մեդալներով։

Ընտրված աշխատություններ

խմբագրել

1. Доктрина османизма в политической жизни Османской империи (50-70 гг. XIX в.), – Ереван: АН Арм. ССР, 1985, 147 с.

2. “Հնարավոր չէ 21-րդ դարում պատնեշներ ստեղծել հարևանների միջև…”. Հայաստանը և Թուրքիան տարածաշրջանային հոլովույթներում (2001-2003 թվականների հոդվածներ ու հարցազրույցներ), Երևան, Զանգակ-97, 2003, 96 էջ։

3. Օսմանյան կայսրություն. ցեղասպանության ծրագրի ծագումնաբանությունը (1876-1920 թթ.), Երևան,  Լուսակն, 2009, 248 էջ։

4. Ottoman Empire: The Genesis of the Program of Genocide (1876 - 1920), Institute of Oriental Studies, National Academy of Sciences of RA, Yerevan: Zangak-97, 2011, 175 p.

5. Empire Ottoman: la genèse du programme de génocide (1876-1920), Institute d’Etudes Orientales, Académie Nationale des Sciences République d’Arménie, Erévan: Zangak Publishing House, 2012, 232 p.

6. Les programmes du génocide dans l’Empire Ottoman, 2ème édition revue et corrigé, Institute d’Etudes Orientales, Académie Nationale des Sciences République d’Arménie, Erévan: Zangak Publishing House, 2013, 232 p.

7. Ottoman Empire: The Genesis of the Program of Genocide (1876 - 1920), Yerevan: Zangak-97, 2015, 175 p. (Second Edition).

8․ Les programmes du génocide dans l’Empire Ottoman, 3ème édition revue et corrigé, Institute d’Etudes Orientales, Académie Nationale des Sciences République d’Arménie, Erévan: Zangak Publishing House, 2015, 209 p.

9. El plan estatal del genocidio de los armenios, Ereván, “Gitutyun”, 2018, 48 p.

10. Մուսթաֆա Քեմալ. պայքար Հայաստանի Հանրապետության դեմ (1919-1921 թթ.), ՀՀ Սփյուռքի նախարարություն - ՀՀ ԳԱԱ Արեվելագիտության ինստիտուտ, Երևան, «ՏԻՐ» հրատարակչությոն, 2019, 140 Էջ։

11. Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ «Արդարություն և զարգացում» կուսակցության կառավարման ժամանակահատվածում (2002–2012 թթ.): Հեղինակներ՝ Ռ. Սաֆրաստյան, Վ. Տեր–Մաթևոսյան, Տ. Մանուկյան, Ա. Հովհաննիսյան, Երևան, «Զանգակ», 2020, 184 էջ[1]։

Մամուլ

խմբագրել
  • Հոդվածների մատենագիտություն[2]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Ռուբեն Սաֆրաստյան». Վերցված է 2023 թ․ հունիսի 27-ին.
  2. «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուբեն Սաֆրաստյան» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուբեն Սաֆրաստյան» հոդվածին։