Կենտրոնական եվրոպական համալսարան

Կենտրոնական եվրոպական համալսարան (CEU, անգլ.՝ Central European University) անգլալեզու, ԱՄՆ-ում և Հունգարիայում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատություն է։ Տեղակայված է Բուդապեշտում: ԲՈՒՀ-ի հիմնական նպատակներից է բաց հանրության (open society) և դեմոկրատիայի կայացումը զարգացող երկրներում։

Կենտրոնական եվրոպական համալսարան
Central European University Logo.svg
Central European University Business School.JPG
Տեսակհամալսարան
Հիմնադրված է1991
ՀիմնադրիրՋորջ Սորոս
ՌեկտորMichael Ignatieff?, John Shattuck?, Yehuda Elkana?, Josef Jařab?[1], Alfred Stepan? և William Newton-Smith?
Ընդհանուր անձնակազմ392 մարդ
ԱնդամակցությունԵվրոպայի համալսարանների միություն[2] և Alliance of Leading European Universities in Economic and Social Sciences?[3]
ԵրկիրFlag of Hungary.svg Հունգարիա և Flag of Austria.svg Ավստրիա
ՏեղագրությունԲուդապեշտ և Վիեննա
Կայքceu.hu
Central European University Վիքիպահեստում

Գիտական գործունեությունը և ուսանողների կրթությունը իրականացվում է հետևյալ ոլորտներում՝ հասարակական և հումանիտար գիտություններ, իրավագիտություն, պետական քաղաքականություն, բիզնեսի կառավարում, բնապահպանություն, մաթեմատիկա և այլն։

ԿԵՀ ունի ավելի քան 1500 ուսանող 100 երկրներից և տարբեր ֆակուլտետների 300 անդամներ մոտ 30 երկրներից։ Հիմնադրվել է 1991 թ. ֆիլանտրոպ Ջորջ Սորոսի ֆոնդի 880 մլն ԱՄՆ $ նվիրատվությամբ, այսպիսով դարձնելով ԿԵՀ-ը աշխարհի ամենահարուստ համալսարաններից մեկը[4]։

Կենտրոնական եվրոպական համալսարանը ունի 2 դպրոց՝ Պետական քաղաքականության դպրոցը (School of Public Policy) և ԿԵՀ բիզնես դպրոցը (CEU Business School), 13 ամբիոններ ու 17 գիտահետազոտական կենտրոններ։

ՊատմությունԽմբագրել

 
ԿԵՀ շենքը, Բուդապեշտ

Կենտրոնական եվրոպական համալսարանի ստեղծման գաղափարը առաջացել է մի շարք դասախոսությունների ընթացքում (1989 թ.), որոնք ընթանում էին խորվաթական Դուբրովնիկ քաղաքում։ Մասնակից գիտնականներից էին Ռուդոլֆ Անդորկան, Մարտոն Տարդոսը (Բուդապեշտ), Վիլյամ Նեվտոն-Սմիթը և Կատելին Վիլկեսը (Օքսֆորդ), Միխայել Իլները (Պրահա), Քրիտոֆ Մխելսկին (Վարշավա) և այլն։

ԿԵՀ-ը պիտի դառնար արևմտյան մոդելի համալսարան հիմնված բաց հասարակության գաղափարի վրա, նվիրված լինելով քաղաքական, տնտեսական և սոցիալական փոփոխություններին։ Սկզբնապես համալսարանի մասնաշենքերը տեղակայված էին Պրահայում, սակայն հետագայում տեղափոխվում են Բուդապեշտ[5]։

XXI դ. ԿԵՀ-ը ներգրավվում է Աշխարհում ժողովրդավարության ու մարդու իրավունքների տարածման գործին[6]։ Ներկայումս այն համարվում միջազգայնորեն ճանաչված համալսարան, ինչպես նաև զարգացած գիտահետազոտական կենտրոն։ 2009 թ. ԿԵՀ-ի քաղաքագիտության ֆակուլտետի դասընթացը ավելի բարձր աստիճան է ստանում քան համանման ծրագրերը Օքսֆորդի համալսարանում։

ՎարկանիշըԽմբագրել

ԿԵՀ-ը ներառվել է 2014-2015 թթ. սոցիալական գիտակրթական ուղղվածություն ունեցող թոփ 100 ԲՈՒՀ-երի շարքում[7]։

Համալսարանը քաղաքագիտության և միջազգայնագիտության բնագավառում աշխարհում դասվում է 29-րդ հորիզոնականը[8]։

Ըստ գերմանական Die Zeit-ի ԿԵՀ-ի քաղաքական գիտությունների ամբիոնը Եվրոպայի լավագույն 5 ամբիոններից մեկն է քաղաքագիտության ոլորտում[9][10]։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել