Ռուբեն Մարուխյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարուխյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռուբեն Արամի Մարուխյան (նոյեմբերի 15, 1934, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 7, 2024[1][2]), հայ դրամատուրգ, ռեժիսոր, արձակագիր։ 1978 թվականից Հայաստանի գրողների միության անդամ է, 2020 թվականից՝ Կալիֆորնիայի հայ գրողների միության անդամ։ 2021 թվականին արժանացել է ԿՀԳՄ պատվավոր անդամի կոչման[3][4]։
Ռուբեն Մարուխյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 15, 1934 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | հունվարի 7, 2024[1] (89 տարեկան) |
Մասնագիտություն | դրամատուրգ, ռեժիսոր և արձակագիր |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1960) |
Անդամակցություն | ՀԳՄ, Հայաստանի ժուռնալիստների միություն և Հայաստանի թատերական գործիչների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Աշխատավայր | Արվեստի ինստիտուտ և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ |
Ռուբեն Մարուխյան Վիքիդարանում |
Կենսագրություն
խմբագրելՌուբեն Մարուխյանը ծնվել է 1934 թվականի նոյեմբերի 15-ին Երևանում։ 1960 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը, Սերգեյ Օբրազցովի անվան տիկնիկային թատրոնի ռեժիսուրայի բարձրագույն դասընթացները։ Աշխատել է ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտում` որպես կրտսեր գիտաշխատող։ 1960-1970 թվականներին որպես ռեժիսոր աշխատել է Հայաստանի պետական հեռուստառադիոընկերության մանկական և երիտասարդական հաղորդումների խմբագրությունում, ստեղծել է տասնյակ մանկական հաղորդումներ, հեռուստաբեմադրություններ։ Աշխատել է նաև Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում, «Երևան» կինոմիավորումում, Երևանի պետական տիկնիկային թատրոնում՝ որպես բեմադրող ռեժիսոր, գեղարվեստական ղեկավար և տնօրեն[3][4]
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պրոֆեսոր է, 1974 թվականից դասավանդում է հեռուստառեժիսուրա, դերասանի վարպետություն, դրամատուրգիա[4]։ Ռուբեն Մարուխյանի պիեսները բեմադրվել են Հայաստանի պետական թատրոններում, ռադիո և հեռուստաթատրոններում, արտերկրում։ Հեղինակ է չորս տասնյակից ավելի բեմադրությունների։ Մամուլում հանդես է եկել բազմաթիվ հոդվածներով։ Հեղինակ է ավելի քան 25 գրքի։ Մարուխյանի ստեղծագործությունները թարգմանվել ու տպագրվել են ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն, լեհերեն, գերմաներեն։
1978 թվականից Հայաստանի գրողների միության անդամ է։ Հանդիսանում է նաև Հայաստանի ժուռնալիստների և թատերական գործիչների միությունների անդամ։ Արժանացել է պարգևների և կոչումների արվեստի և մշակույթի բնագավառում։
Հեղինակել է «Ամենալավ տունը», «Իսկական ընկեր», «Խոսող ձուկը», «Ծաղրածու», «Չիկարելիի արկածները», «Մկնիկը» և այլ պիեսներ, մի շարք հեքիաթներ, ժողովածուներ, վիպակներ, որոնց մի մասը թարգմանվել է ֆրանսերեն, գերմաներեն, անգլերեն, իտալերեն և այլ լեզուներով[3]։ 2020-2021 թվականների տպագրվել է Կալիֆորնիայի հայ գրողների միության «Ժամանակակից դրամատուրգիա» ժողովածուի երկրորդ և չորրորդ հատորներում։
Մրցանակներ և պարգևներ
խմբագրել- «Չիկարելիի արկածները» հեքիաթ-վիպակի համար արժանացել է ՀԳՄ մանկական լավագույն գրքի 1-ին մրցանակի (1988)։
- «Մուկիկը» վիպակի համար արժանացել է միջազգային ՊԷՆ գրական ընկերակցության մրցանակի (2010)։
- «Տիկնիկների զարմանահրաշ տոնավաճառ» գրքի համար արժանացել է ՀԳՄ Վախթանգ Անանյանի անվան մանկապատանեկան գրականության մրցանակի (2013)։
- Թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի (2015)։
- Կալիֆորնիայի հայ գրողների միության «ՏԻՐ» ամենամյա մրցանակաբաշխության շրջանակներում արժանացել է «Երախտագիտություն» պատվո շքանշանի (2021)[3]։
Երկեր
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Կյանքից հեռացել է դրամատուրգ, բեմադրիչ Ռուբեն Մարուխյանը
- ↑ «Կյանքից հեռացել է դրամատուրգ, բեմադրիչ Ռուբեն Մարուխյանը».
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 «Zarkfoundation - Ռուբեն Մարուխյան». zarkfoundation.com.
- ↑ 4,0 4,1 4,2 Ռուբեն Մարուխյանի մասին ՀԳՄ կայքում
- ↑ «Марухян, Рубен Арамович - Приключения Чикарели : Повесть : [Для сред. и ст. шк. возраста] - Search RSL». search.rsl.ru. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Ռուբեն Մարուխյանն իր 80-ամյա հոբելյանի առիթով ընթերցողին նոր գիրք կներկայացնի». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Ավետիք Իսահակյանի անվ. կենտրոնական գրադարան». www.isahakyanlibrary.am. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 7-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Հեռացող դեմքեր. բեմադրիչ Ռուբեն Մարուխյան
- Գրողն ու իր իրականությունը. Ռուբեն Մարուխյան
- Գրողն ու իր իրականությունը. Հրաչյա Սարուխան և Ռուբեն Մարուխյան
- Գրական թերթ․ Նշագիր՝ Ռուբեն Մարուխյան
- Ռուբեն Մարուխյան / Ջուրը գցիր Արխիվացված 2021-08-07 Wayback Machine
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուբեն Մարուխյան» հոդվածին։ |