Սերգեյ Օբրազցովի անվան տիկնիկային թատրոն

Ս. Վ. Օբրազցովի անվան Պետական Ակադեմիական Կենտրոնական տիկնիկային թատրոն, Մոսկվայում գտնվող աշխարհի խոշորագույն տիկնիկային թատրոնն է։

Ս. Վ. Օբրազցովի անվան Պետական Ակադեմիական Կենտրոնական տիկնիկային թատրոն
Թատրոնի շենքի «Տիկնիկային ժամացույցը»
Տեսակտիկնիկային թատրոն, տիկնիկային թատրոն և ճարտարապետական հուշարձան
ղեկավարի պաշտոնԻրինա Կորչևնիկովա
ԵրկիրՌուսաստան
Գտնվելու վայրըՄոսկվա
Հիմնադրման ամսաթիվ1931
Անվանված էՍերգեյ Օբրազցով
Գլխավոր ռեժիսորԲ.Ա. Կոնստանտինով
55°46′26″ հս․ լ. 37°36′51″ ավ. ե.HGЯO
Կայքpuppet.ru
 Moscow State Puppet Theatre named after Sergey Obraztsov Վիքիպահեստում
Սերգեյ Օբրազցովի հուշարձանը տիկնիկային թատրոնի մոտ

Պատմական տեղեկություններ

խմբագրել

Կազմակերպվել է 1931 թվականի սեպտեմբերի 16-ին, Երեխաների գեղագիտական դաստիարակության կենտրոնական տանը։ Բացվել է 1932 թվականի ապրիլին «Ջիմը և Դոլարը» ներկայացմամբ։ Ներկայացումների մեծ մասը բեմադրել է Սերգեյ Օբրազցովը (1949 թվականից թատրոնի տնօրեն)։

1937 թվականին Ա. Յ. Ֆեդոտովը թատրոնում ստեղծեց թատերական տիկնիկների թանգարան, որի հավաքածուն աշխարհում լավագույններից մեկն է[1]։ Նույն տարվա սեպտեմբերին Ֆեդոտովը թատրոնում կազմակերպում է գրադարան, որը նույնպես իրենից ներկայացնում է տիկնիկային թատրոնի մասին ռուսական և արտասահմանյան գրքերի քանակով ամենամեծ գրադարանը։ Այդ նույն տարում թատրոնին տարածք են հատկացնում Մայակովսկու հրապարակի վրա։

Հայրենական մեծ պատերազմի ժամանակ՝ 1942-1945 թվականներին, Նովոսիբիրսկում էվակուացված թատրոնը զինվորներին պատերազմ ճանապարհելով ցուցադրում էր ռազմաճակատային ծրագրեր։ Թատրոնը պարգևատրվել է Աշխատանքային Կարմիր Դրոշի շքանշանով (1969):

1970 թվականին թատրոնը տեղափոխվում է նոր շենք, որի ճակատին տեղադրված է լարովի եզակի տիկնիկային ժամացույց, որը դարձել է Մոսկվայի տեսարժանություններից մեկը (ճարտարապետներ՝ Յու. Ն. Շևերդյաև, Ա. Պ. Մելիխով, Վ. Ի. ուտկին, ինժեներներ՝ Բ. Նովիկով, Ս. Պիլաևա, նկարիչ-տեխնոլոգ՝ Ա» Տիխոմիրով, ժամացույցի քանդակագործներ՝ Դ. Մ. Շախովսկիյ և Պ. Մ. Շիմես)։ Յուրաքանչյուր ժամի հերթականությամբ բացվում են ժամացույցի թվահարթակի շուրջը տեղակայված տնակ-արկղիկների դռները և Ն. Բոգոսլավսկու գործիքավորած «Այգում, թե բանջարանոցում» երաժշտության ներքո ողջունում են հեքիաթային կերպար տասներկու կենդանիները։ Նոր շենքում կան մեծ և փոքր դահլիճներ (2014 թվականից թատրոնն ունի երրորդ բեմը)։ Մինչ Սերգեյ Օբրազցովի մահը թատրոնում կար դեղձանիկներով, էկզոտիկ բույսերով այգի և ձկնիկներով արհեստական լճակ։

2013 թվականի հունվարի 4-ին թատրոնում հրդեհ է բռնկվում։ Հրդեհի ժամանակ շենքում գտնվում էր միայն անձնակազմը։

Գրականություն

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Григорий Ревзин о Музее театральных кукол Кукольное наследие Журнал «Weekend» № 40 (186) 15.10.2010

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Օբրազցովի անվան տիկնիկային թատրոն» հոդվածին։