Մարկ Ալեգրե

ֆրանսիացի սցենարիստ, կինոռեժիսոր

Մարկ Ալեգրե (ֆր.՝ Marc Allégret, դեկտեմբերի 22, 1900(1900-12-22)[1][2][3][…], Բազել, Շվեյցարիա[4] - նոյեմբերի 3, 1973(1973-11-03)[5][1][3][…], Փարիզ, Ֆրանսիա[4]), ֆրանսիացի կինոռեժիսոր:

Մարկ Ալեգրե
ֆր.՝ Marc Allégret
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 22, 1900(1900-12-22)[1][2][3][…]
ԾննդավայրԲազել, Շվեյցարիա[4]
Մահացել էնոյեմբերի 3, 1973(1973-11-03)[5][1][3][…] (72 տարեկան)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիա[4]
ՔաղաքացիությունFlag of France (1958–1976).svg Ֆրանսիա[6]
ԿրթությունՓարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտ
Մասնագիտությունսցենարիստ, կինոռեժիսոր և լուսանկարիչ
ԱմուսինNadine Vogel?
Marc Allégret Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է բողոքական հոգևորական միսիոներ Էլի Ալեգրեի (1865-1940 թվականներ)՝ ֆրանսիացի հայտնի գրող և Գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Անդրե Ժիդի դաստիարակի և ուսուցչի ընտանիքում։ Ժիդը եղել է Ալեգրեի ընտանիքի մշտական հյուրերից մեկը։ Նա հոմոսեքսուալ կապի մեջ է մտել Մարկի հետ, երբ վերջինս եղել է 15 տարեկան։ Դրանից հետո Անդրեն տարիներ շարունակ մտերիմ հարաբերություններ է ունեցել Մարկի հետ և շատ ցավագին է արձագանքել Մարկի և ռեժիսոր Ժան Կոկտոյի մերձեցմանը[7]։ Անդրե Ժիդի մտերիմ հարաբերությունները Մարկ Ալեգրեի հետ ավարտվել են 1926 թվականին՝ Աֆրիկայով մեկ նրանց կատարած համատեղ ուղևորությունից հետո, երբ Ալեգրեն պարզել է, որ կանայք նրան ավելի շատ են գրավում: Այնուամենայնիվ, նրանք լավ ընկերներ են մնացել մինչև Ջիդի մահը՝ 1951 թվականը։

Ալեգրեն ավարտել է Փարիզի քաղաքական գիտությունների դպրոցը՝ ստանալով իրավագիտության դիպլոմ, սակայն մասնագիտությամբ չի աշխատել։ 1926 թվականին Անդրե Ժիդի հետ Աֆրիկա կատարած ուղևորության ժամանակ Մարկը նկարահանել է իրենց ճանապարհորդությունը․ այդ ժապավենին, որը կարճամետրաժ վավերագրական ֆիլմ էր (1927 թվական), նա տվել է «Ճանապարհորդություն դեպի Կոնգո» (Voyage au Congo) անվանումը։ Նույն թվականին լույս է տեսել Անդրե Ժիդի համանուն օրագիրը, որը նա գրել է աֆրիկյան ճանապարհորդության ժամանակ: Դրանից հետո Մարկ Ալեգրեն ամբողջությամբ նվիրվել է կինեմատոգրաֆիային: Մի քանի տարի նա աշխատել է Ռոբերտ Ֆլորեյի և Օգյուստ Ժենինայի մոտ որպես օգնական: Կարճ ժամանակ որպես օգնական աշխատելուց հետո Ալեգրեն սկսել է նկարահանել խաղարկային ​​ֆիլմեր: Նրա հետքերով կինեմատոգրաֆ է դարձել նաև նրա կրտսեր եղբայրը՝ Իվ Ալեգրեն, որը նույնպես հայտնի ռեժիսոր է:

Ձայնային կինոյի առաջին տարիներին (1930-ական թվականների սկիզբ) Մարկը հիմնականում բեմադրել է ֆիլմեր պիեսների հիման վրա, որոնք հաջողություն էին վայելում փարիզյան թատրոնների բեմերում՝ «Տիկին Նիտուշ» (1931), «Ֆանի» (1932): 1934 թվականին նա զբաղվել է «Կանանց լիճը» ֆիլմի (սիրավեպ է ունեցել գլխավոր դերակատարուհու՝ Սիմոնա Սայմոնի հետ[8]), իսկ 1936 թվականին՝ «Արևմտյան հայացք» ֆիլմի ռեժիսորությամբ: Սցենարիստներ Ա.Ժանսոնի և Ա. Կայատի, կոմպոզիտոր Ժ. Օրիկի և օպերատոր Կ. Մատրայի հետ Ալեգրեն համատեղ բեմադրել է «Փոթորիկ» (1937) ֆիլմը:

Երկրորդ համաշխարհային պատերազմն ընդհատել է Ալեգրեի աշխատանքները «Կորսար» ֆիլմի վրա[9]: Ֆրանսիայի օկուպացիայի ժամանակ Ալեգրեն նկարահանել է մի քանի կատակերգություն, այդ թվում՝ «Ֆելիսի Նանտեյ» (1943) ֆիլմը: Պատերազմից հետո նկարահանել է «Պետրյուս» ֆիլմը, որտեղ Սիմոն Սիմոնն ու Ֆեռնանդելը կրկին հանդիպել են։ Ավելի ուշ նկարահանել է 3 Ֆիլմ Մեծ Բրիտանիայում։

Ի տարբերություն իր եղբոր՝ Իվա Ալեգրեի, որը նկարահանել է սուր սոցիալական կինոժապավեններ, ինչպես նաև էկրանավորել այնպիսի հայտնի գրողների ստեղծագործությունները, ինչպիսիք են Ալբեր Կամյուն և Էմիլ Զոլան, Մարկ Ալեգրեն եղել է «թեթև» ժանրերի մասնագետ։ Իր լավագույն ֆիլմերը ռեժիսորը նկարահանել է 1930-ական թվականներին․ հետպատերազմյան շրջանում նրա կարիերայում չեն եղել երևելի հաջողություններ։ Մարկի մելոդրամաները, կատակերգությունները, վոդևիլները ունեցել են մեծ հաջողություն վարձույթում․ այդ ֆիլմերում նկարահանվել են 1930-1960-ական թվականների ֆրանսիական կինոյի գրեթե բոլոր «աստղերը»։ Ֆեռնանդելը սկսել է դերասանական կարիերան՝ նկարահանվելով Ալեգրեի առաջին կինոժապավեններում («Ամենալավ տնային տնտեսուհին», «Սպիտակ և Սև»), իսկ «Զուզու» ֆիլմում հայտնվել է երիտասարդ դերասան Ժան Գաբենը։ Հետագայում Ալեգրեն աշխատել է Արլետիի («Արկած Փարիզում»), Դանիել Դելորմի, Աննի Ժիրարդոյի («Սերը խաղ է») և Կատրին Դենյովի հետ։

Մեծ Բրիտանիայից վերադառնալով Ֆրանսիա՝ Ալեգրեն 1952 թվականին նկարահանել է «Անդրե Ժիդի հետ» վավերագրական ֆիլմը, իսկ 1953 թվականին՝ «Ջուլիետա» ֆիլմը, որում նկարահանվել է հայտնի դերասանների մի ամբողջ աստղաբույլ՝ Ժան Մարե, Ժաննա Մորո, Դանի Ռոբեն։ 1955 թվականին Անգլիայում նկարահանել է «Լեդի Չաթըրլիի սիրեկանը» ֆիլմը։ Դա Դեյվիդ Հերբերթ Լոուրենսի սկանդալային վեպի առաջին էկրանավորումն էր։ Դելիել Դարյեն խաղացել է ֆիլմի գլխավոր դերերում։ Եվրոպայում սեքսուալ հեղափոխության նախաշեմին այս կինոնկարը հարուցել է սպասելի հետաքրքրություն, բայց վերջինիս հայտնվելը պուրիտանական Ամերիկայում առաջացրել է չտեսնված սկանդալ և դատական գործընթաց։

1960-ական թվականներին Մարկը նկարահանել է մի քանի վավերագրական ֆիլմ, իսկ ավելի ուշ՝ իր վերջին գեղարվեստական ֆիլմը՝ «Կոմս դ’Օրժելիի պարահանդեսը», որը ցուցադրվել է 1970 թվականին՝ Կաննի կինոփառատոնի բացման ժամանակ[10]։

Մարկ Ալեգրեն մահացել է 1973 թվականին Փարիզում, թաղված է Վերսալի Հոնար գերեզմանատանը։

«Տաղանդներ բացահայտող»Խմբագրել

Մարկ Ալեգրեն հայտնի է եղել որպես տաղանդներ բացահայտող։ Գտնելով տաղանդավոր դերասան՝ նա վերջինիս դարձրել է «աստղ»։ Այդ «աստղերից» են Սիմոնա Սիմոնը, Միշել Մորգանը, Ժան-Պեր Օմոնը, Դանիել Դելորմը, Ժերար Ֆիլիպը, Ժաննա Մորոը և Բրիժիտ Բարդոն։

Անձնական կյանքԽմբագրել

1938 թվականին Մարկ Ալեգրեն ամուսնացել է Նադին Ֆոգելի հետ (ամուսնալուծություն)։

ՖիլմագրությունԽմբագրել

ՌեժիսորԽմբագրել

  • 1970 - «Կոմս դ’Օրժելի պարահանդեսը» / «Le bal du comte d’Orgel»
  • 1966 - «Lumiere»
  • 1963 - «Զզվելի սովորույթներ» / «L’abominable homme des douanes»
  • 1962 - «Փարիզուհիները» / «Les parisiennes»
  • 1961 - «Գիշերվա սատանաները» / «Les demons de minuit»
  • 1959 - «Ավազակները» / «Les affreux»
  • 1958 - «Տարօրինակ կիրակի» / «Un drole de dimanche»
  • 1958 - «Եղիր գեղեցիկ և լռիր» / «Sois belle et tais-toi»
  • 1957 - «Սերը խաղ է» / «L’amour est en jeu»
  • 1956 - «Պոկելով երիցուկի թերթերը» / «En effeuillant la marguerite»
  • 1955 - «Լեդի Չաթըրլիի սիրեկանը» / «L’amant de lady Chatterley»
  • 1955 - «Ապագա աստղերը» / «Futures vedettes»
  • 1954 - «L’eterna femmina»
  • 1954 - «Սիրահարված Փարիսը» / «L’amante di Paride»
  • 1953 - «Ջուլիետա» (1953 թվական, ֆիլմ)/ «Julietta»
  • 1952 - «Աղջիկը և ուրվականը» / «La demoiselle et son revenant»
  • 1952 - «Անդրե Ժիդոմի հետ» / «Avec Andre Gide»
  • 1951 - «Շանտաժ» / «Blackmailed»
  • 1950 - «Մարիա Շապդելեն» / «Maria Chapdelaine»
  • 1948 - «Բլանշ Ֆյուրի» / «Blanche Fury»
  • 1946 - «Պետրյուս» / «Petrus»
  • 1945 - «Ֆելիսի Նանտյոյ» / «Felicie Nanteuil»
  • 1944 - «Լյունեգարդ» / «Lunegarde»
  • 1943 - «Les deux timides …» (տիտրերում նշված չէ)
  • 1942 - «Հրաշալի ճանապարհորդություն» / «La belle aventure»
  • 1942 - «Արլեզուհին» / «L’arlesienne»
  • 1941 - «Յոթ գիշերների շքերթը» / «Parade en 7 nuits»
  • 1939 - «Ծովահենը» / «Le corsaire»
  • 1938 - «Մուտքն արտիստների համար» / «Entree des artistes»
  • 1938 - «Փոթորիկ» / «Orage»
  • 1937 - «Andere Welt»
  • 1937 - «Մալակայի տիկինը» / «La dame de Malacca»
  • 1937 - «Միամիտը» / «Gribouille»
  • 1936 - «Քմահաճ սիրեկանները» / «Les amants terribles»
  • 1936 - «Ճամփորդություն Փարիզում» / «Aventure a Paris»
  • 1936 - «Արևմուտքի աչքերով» / «Sous les yeux d’occident»
  • 1934 - «Զուզու» / «Zouzou»
  • 1934 - «Առանց ընտանիքի» / «Sans famille»
  • 1934 - «Ազատ փոխանակման հյուրանոց» / «L’hotel du libre echange»
  • 1934 - «Կանանց լիճը» / «Lac aux dames»
  • 1932 - «Ֆանի» / «Fanny»
  • 1931 - «Ես պետք է ձեզ մի բան ասեմ» / «J’ai quelque chose a vous dire» (կարճամետրաժ)
  • 1931 - «Գիշերային գրոհ» / «Attaque nocturne» (կարճամետրաժ)
  • 1931 - «Մամզել Նիտուշ» / «Mam’zelle Nitouche»
  • 1931 - «Սպիտակ և սև» / «Le blanc et le noir»
  • 1930 - «Ամենալավ տնային տնտեսուհին» / «La meilleure bobonne» (կարճամետրաժ)
  • 1930 - «Les amours de minuit»

ՍցենարիստԽմբագրել

  • 1970 - «Կոմս դ’Օրժելի պարահանդեսը» / «Le bal du comte d’Orgel»
  • 1966 - «Lumiere»
  • 1962 - «Փարիզուհիները» / «Les parisiennes»
  • 1959 - «Ավազակները» / «Les affreux»
  • 1958 - «Եղիր գեղեցիկ և լռիր» / «Sois belle et tais-toi»
  • 1956 - «Պոկելով երիցուկի թերթերը» / «En effeuillant la marguerite»
  • 1955 - «Լեդի Չաթըրլիի սիրեկանը» / «L’amant de lady Chatterley»
  • 1955 - «Ապագա աստղերը» / «Futures vedettes»
  • 1954 - «Սիրահարված Փարիսը» / «L’amante di Paride»
  • 1952 - «Անդրե Ժիդոմի հետ» / «Avec Andre Gide»
  • 1950 - «Մարիա Շապդելեն» / «Maria Chapdelaine»
  • 1946 - «Պետրյուս» / «Petrus»
  • 1941 - «Յոթ գիշերների շքերթը» / «Parade en 7 nuits»
  • 1939 - «Ծովահենը» / «Le corsaire»
  • 1934 - «Ազատ փոխանակման հյուրանոց»/ «L’hotel du libre echange»
  • 1934 - «Կանանց լիճը» / «Lac aux dames»
  • 1931 - «L’amour a l’americaine»
  • 1931 - «Մամզել Նիտուշ» / «Mam’zelle Nitouche» (ադապտացում)։

ՆկարիչԽմբագրել

  • 1931 - «Սպիտակ և սև» / «Le blanc et le noir»
  • 1930 - «L’amour chante» (բեմադրող)

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #126419531 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France идентификатор BNF (фр.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. https://www.moma.org/artists/8549
  7. Клейн Л. С. Другая любовь: природа человека и гомосексуальность. — Фолио-Пресс, 2000. — С. 167.
  8. Billard P., 2006, էջ 276—279
  9. «Autour du corsaire» (ֆրանսերեն)։ Portale du film documentaire։ Վերցված է 2013-09-04 
  10. «Marc Allégret, Le découvreur de Stars» (ֆրանսերեն)։ Les Indépendants du 1er Siècle։ Վերցված է 2013-09-04 

ԳրականությունԽմբագրել

  • Лепроон П. Современные французские режиссёры / Пер. с фр. — М.: Изд-во иностранной литературы, 1960.
  • Billard P. André Gide et Marc Allégret, le roman secret. — Paris: Plon, 2006.
  • Gide A. Marc Allégret: Correspondance, 1917-1949. — Paris: Gallimard, 2005.