Ժերար Ֆիլիպ
Ժերար Ֆիլիպ (ֆր.՝ Gérard Philipe, դեկտեմբերի 4, 1922[1][2][3][…], Կանն, Ծովափնյա Ալպեր[4] - նոյեմբերի 25, 1959[1][2][3][…], Փարիզի 6-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[5]), թատրոնի և կինոյի ֆրանսիացի վաղամեռիկ դերասան, որն իր դերասանական բարձր արվեստով խոր հետք է թողել ֆրանսիական թատրոնի և կինոյի պատմության մեջ։
Ժերար Ֆիլիպ ֆր.՝ Gérard Philipe | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 4, 1922[1][2][3][…] |
Ծննդավայր | Կանն, Ծովափնյա Ալպեր[4] |
Մահացել է | նոյեմբերի 25, 1959[1][2][3][…] (36 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզի 6-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[5] |
Գերեզման | Cemetery of Ramatuelle |
Կրթություն | Ռենե Սիմոնի դրամատիկական կուրսեր, Stanislas Institute? և Բարձրագույն ազգային դրամատիկ արվեստների կոնսերվատորիա |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | դերասան, թատրոնի դերասան, կինոդերասան և կինոռեժիսոր |
Ընտրանի | Devil in the Flesh?, The Charterhouse of Parma?, Ֆանֆան վարդակակաչ (ֆիլմ, 1952), Le Rouge et le Noir? և Les liaisons dangereuses? |
Ամուսին(ներ) | Anne Philipe? |
Համատեղ ապրող(ներ) | Մարիա Կազարես[6][7] |
Երեխա(ներ) | Anne-Marie Philipe? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | French Forces of the Interior? և Q3508321? |
Կենսագրություն
խմբագրելԺերար Ֆիլիպը ծնվել է Ֆրանսիայի Կանն քաղաքում։ Դեռ պատանի հասակից նա հաճախում է դերասանական վարպետության դասերի։ Ժերարը 1940 թվականին սովորել է Նիսի իրավաբանական ինստիտուտում, ապա սովորում Փարիզի Դրամատիկական արվեստի ինստիտուտում։ 19 տարեկանում Նիցցա քաղաքի թատրոնում կայացավ նրա նորամուտը թատրոնում և նրան մեծ հաջողություն բերեց։ Հաջորդ տարի արդեն նրան հրավիրեցին խաղալու Փարիզի ազգային թատրոնում։ Առաջին անգամ որպես դերասան բեմ է դուրս եկել 1942 թվականին դերասանի դասընթացներ անցնելուց հետո Ժան Վիլարի թատրոնում։ Առաջին դերը կինոյում խաղացել է 1944 թվական «Փոքրիկ առափնյա ծաղիկներ» ֆիլմում։ Ժերար Ֆիլիպը համարվում էր Ֆրանսիայի ամենատաղանդավոր դերասաններից մեկը և նրա խաղը բարձր էր գնահատվում բոլորի կողմից։
1951 թվականին ամուսնում է դերասանուհի Նիկոլ Ֆուրկադի հետ և նրանք ունենում են 2 երեխա։ Դերասանուհին Ժերարի խնդրանքով վերցնում է Աննա Ֆիլիպ կեղծանունը, հետագայում նա ամուսնու վերաբերյալ կենսագրական է գրում։
Մահացել է 1959 թվականին լյարդի քաղցկեղից։ Իր հիվանդության մասին բժիշկները չէին հայտնել իրեն։ Յուրաքանչյուր տարի Ռամաթյուելում, որտեղ թաղված է Ժերար Ֆիլիպը անցակցվում է թատերական փառատոն նվիրված նրա հիշատակին։ Նրա անունով են կոչվում մի քանի թատրոն ու դպրոց Ֆրանսիայում, Բեռլինում նրա պատվին է կոչվում մշակութային կենտրոններից մեկը։
1986 թվականին նրա պատկերով նամականիշ է թողարկվում, իսկ 1995 թվականին կինոյի 100-ամյակի առթիվ Ֆրանսիական կառավարությունը թողարկում է թղթադրամներ, որոնցից մեկը նաև Ժերար Ֆիլիպի պատկերով։
Գործունեություն
խմբագրելԺերար Ֆիլիպը 1940 թվականին սովորել է Նիսի իրավաբանական ինստիտուտում, 1943–1944 թվականներին՝ Փարիզի կոնսերվատորիայում։ Թատերական գործունեությունն սկսել է 1942 թվականից։ 1943–1949 թվականներին ելույթներ է ունեցել Փարիզի «Էբերտո», «Մոնպառնաս» և այլ թատրոններում, իսկ 1959 թվականից եղել է Ազգային թատրոնի դերասան. մարմնավորել է քաջ, ռոմանտիկ, ուրախ և բարի հերոսների՝ Ռոդրիգո (Պիեռ Կոռնելի «Սիդ», 1951 թվական), արքայազն Ֆրիդրիխ Համբուրգցի (Հենրիխ ֆոն Կլայստի «Արքայազն Ֆրիդրիխ Համբուրգցի», 1951 թվական), Լորենցաչչո (Ալֆրեդ դը Մյուսեի «Լորենցաչչո», 1952 թվական), Ռիչարդ II (Վիլյամ Շեքսպիրի «Ռիչարդ II», 1953 թվական), Ռյուի Բլազ (Վիկտոր Հյուգոյի «Ռյուի Բլազ», 1954 թվական) և այլն։ 1943 թվականից Ֆիլիպը նկարահանվել է կինոյում։ Առաջին հաջողությունը ռոմանտիկ հերոսի դերակատարումն էր «Սատանան լաստանավում» (1947 թվական, Բրյուսելի միջազգային կինոփառատոնի մրցանակ) ֆիլմում։ Նա համարվել է Ֆրանսիայի ամենառոմանտիկ և ամենահմայիչ դերասանը։ Ֆիլիպը ռոմանտիկական կերպարներ է ստեղծել նաև «Ապուշը» (1946 թվական, իշխան Միշկին), «Այնպիսի հրաշալի փոքրիկ լողափ» (1949 թվական), «Ջուլիետ կամ Երազների բանալին» (1950 թվական) և այլ կինոնկարներում։ Ճանաչվել է նաև ուժեղ, պատվախնդիր, կենսուրախ հերոսների դերակատարումներով՝ Ֆաբրիցիո («Պարմի մենաստանը», 1948 թվական), երիտասարդ Ֆաուստ («Սատանայի գեղեցկությունը», 1950 թվական)։ Նրա արվեստում առանձնանում է Ֆանֆան Վարդակակաչի դերակատարումը ([[Ֆանֆան վարդակակաչ (ֆիլմ, 1952)|«Ֆանֆան Վարդակակաչ», 1952 թվական]]). դերասանն ստեղծել է ժողովրդական կենսալի բնավորություն՝ համադրելով հերոսականությունն ու քնարականությունը։
Կինոդերերից են նաև Ժյուլիեն Սորելը («Կարմիրն ու սևը», 1954 թվական), Արման դը լա Վեռնը («Մեծ զորախաղեր», 1955 թվական), Ամեդեո Մոդիլիանին («Մոնպառնաս, 19»), Թիլ Ուլենշպիգելը («Թիլ Ուլենշպիգելի արկածները», երկուսն էլ՝ 1957 թվական) և այլն։ Նկարահանվել է նաև «Պարոն Ռիպուա» (1954 թվական), «Խաղամոլը» (1958 թվական), «Վտանգավոր կապեր» (1960 թվական) և այլ կինոնկարներում։ Ֆրանսիայի Լազուրե ափին, որտեղ թաղված է Ֆիլիպը, անցկացվում է նրա հիշատակին նվիրված ամենամյա թատերական փառատոն։ Ֆիլիպի կինը՝ Աննը, նրա մասին գրել է հուշեր՝ «Մի ակնթարթ» (1966 թվական)։
Ֆիլմագրություն
խմբագրելԽաղացել է 35 ֆիլմում, առավել նշանավորներն են․
տարի | ֆիլմ | բնօրինակ անվանում | ռեժիսոր | խաղընկերներ |
---|---|---|---|---|
1950 | «Սատանայի գեղեցկությունը» | La Beauté du diable | Ռենե Կլեր | Միշել Սիմոն |
1950 | «Կարուսել» | La Ronde | Մաքս Օֆյուլս | Սիմոնա Սինյորե |
1951 | «Ջուլիետտա կամ բանալի դեպի երազատեսություն» | Juliette ou La clef des songes | Մարսել Կառնե | |
1952 | «Ֆանֆան վարդակակաչ» | Fanfan La Tulipe | Քրիստիան-Ժակ | Ջինա Լոլոբրիջիդա |
1956 | «Եթե մեզ պատմեին Փարիզի մասին» | Si Paris nous était conté | Սաշա Գիտրի | Լուի դը Ֆյունես Ժան Մարե |
1958 | «Կյանքը երկուսով» | La Vie à deux | Կլեմեն Դյուոր | Ֆեռնանդել Լուի դը Ֆյունես Ժան Մարե |
1958 | «Մոնպառնաս, 19» | Montparnasse 19 (Les Amants de Montparnasse) | Ժակ Բեքեր | Անուկ Էմե Լինո Վենտուրա Պիեռ Ռիշար |
1959 | «Վտանգավոր կապեր» | Les Liaisons Dangereuses | Ռոժե Վադիմ | Ժաննա Մորո Ժան-Լուի Տրենտինյան |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Филип Жерар // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118593803 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 մահվան վկայական
- ↑ https://books.google.es/books?id=8z49DwAAQBAJ&pg=PT60&dq=%22G%C3%A9rard+Philipe%22+%22un+ami+de+Maria+Casar%C3%A8s,+et+aussi+son+amant+%C3%A9ph%C3%A9m%C3%A8re+%22%22en+1947%22&hl=es&sa=X&ved=0ahUKEwj3-cn_iIXZAhWDshQKHXrQDkUQ6AEIJzAA#v=onepage&q=%22G%C3%A9rard%20Philipe%22%20%22un%20ami%20de%20Maria%20Casar%C3%A8s%2C%20et%20aussi%20son%20amant%20%C3%A9ph%C3%A9m%C3%A8re%20%22%22en%201947%22&f=false
- ↑ https://books.google.es/books?id=nrvLNBjEuXgC&pg=PT573&dq=%22Casar%C3%A8s+acted+with+G%C3%A9rard+Philipe+in+the+play+Les+Epiphanies%22+%22Maria+slept+with%22%22G%C3%A9rard+Philipe%22&hl=es&sa=X&ved=0ahUKEwin3uqFhIXZAhWIWBQKHZDlDJYQ6AEIJzAA#v=onepage&q=%22Casar%C3%A8s%20acted%20with%20G%C3%A9rard%20Philipe%20in%20the%20play%20Les%20Epiphanies%22%20%22Maria%20slept%20with%22%22G%C3%A9rard%20Philipe%22&f=false
Գրականություն
խմբագրել- Capua, Michelangelo (2008). Gérard Philipe. Alessandria։ Edizioni Falsopiano
- Sadoul, Georges (1962). Gérard Philipe. Belin։ Henschelverlag
- Le Coz, Martine (March–April 1997). "Gérard Philipe, héros stendhalien". Avant-Scène du Cinéma (Paris)
- Stupková, Laurence (April 12, 2001). "Gérard Philippe : comédien français très aimé des Tchèques". Prague.http://www.radio.cz/fr/rubrique/faits/gerard-philippe-comedien-francais-tres-aime-des-tcheques
Արտաքին հղումներ
խմբագրել- Internet Movie Database կայքում
- KinoPoisk կայքում
- AllRovi կայքում
- filmsdefrance.com կայքում Արխիվացված 2013-06-27 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժերար Ֆիլիպ» հոդվածին։ |