Ժողովրդական երաժշտություն

Ժողովրդական երաժշտություն, երաժշտական բանահյուսություն[1], ավանդական երաժշտություն, ժողովրդի երաժշտա-բանահյուսություն ստեղծագործություն, գոյություն ունեցող Ժողովրդական արվեստի բաղկացուցիչ մասը՝ որպես կանոն, բանավոր կերպով սերնդեսերունդ փոխանցվող[2]։ Քանի որ ժողովրդական երաժշտությունը հայտնի է բոլոր սոցիալ-պատմական կազմավորումներին (ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր), այն պետք է դիտարկել ոչ միայն որպես ժողովրդական արվեստի բաղադրիչ, այլև ավելի լայն իմաստով որպես «երաժշտական արվեստի» ճյուղ (արմատ)։ Երաժշտական արվեստի հիմնական ճյուղերից մեկը, որը սովորաբար համեմատվում է ժողովրդական հանրաճանաչ երաժշտության և ակադեմիական երաժշտության հետ[3]։

Գոյություն ունի նաև «ժողովրդական երաժշտություն» տերմինի սահմանումը` առանձին ժողովրդի ավանդական երաժշտություն կամ մշակույթ[4]։ Ժողովրդական երաժշտության ուսումնասիրությամբ է զբաղվում երաժշտական բանահյուսությունը[5]։

Իոհան Հերդերը (1744-1803) եղել է առաջին գիտնականներից, որ ժողովրդական երաժշտություն է գրել թեորեական տեսակետից։

Նա, ինչպես և մյուս վաղ հետազոտողները, մատնանշել է ուղիղ կապը ժողովրդական երաժշտության և բնության միջև։ 19-րդ դարում ժողովրդական երաժշտությունը համարվում էր եթե ոչ բնության երաժշտություն, ապա առնվազն բնական երաժշտություն, որը ենթակա չէ քաղաքային ազդեցություններին։ Ժամանակի հետազոտողները հիմնականում դիտարկել են հետևյալ հարցերը. կա՞ արդյոք կապ դասական և ժողովրդական երաժշտության միջև, ինչպես նաև կա՞ն ծագման հետքեր և ժողովրդական երաժշտության ձևեր լեզվի կամ շարժման մեջ։ Ժողովրդական երաժշտության իմաստավորման մեջ առավել մեծ նշանակություն են ունեցել ամերիկացի բանասեր Ֆրենսիս Ջեյմս Չայլդի (1825-1896) ղեկավարությամբ Մեծ Բրիտանիայում և հունգարացի կոմպոզիտոր և բանահյուս Բելա Բարտոկի (1881-1945) Արևելյան Եվրոպայի երկրներում անցկացված երաժշտա-ազգագրական հետազոտությունները[3].

Ավանդական ժողովրդական երաժշտություն խմբագրել

 
Երգիչ բանասաց Օստապ Վերեսայ Նիկիտիչ 1873

Ավանդական ժողովրդական երաժշտությունը, որը հիմնականում ստեղծվում է գյուղական բնակչության կողմից, երկար ժամանակ պահպանում է հարաբերական ինքնուրույնությունը և ընդհանուր առմամբ դիմակայում է ավելի երիտասարդ, գրավոր ավանդույթներին պատկանող մասնագիտական երաժշտությանը[6]։ Ի տարբերություն արևմտյան նմուշի կոմպոզիտորական երաժշտության, ավանդական ժողովրդական երաժշտությունը չի ենթարկվում ճշգրիտ ձայնագրության հինգ գծի (նոտա), ավանդական ուսուցման մեթոդը բանավոր է։ Սակայն պրոֆեսիոնալիզմը բնորոշ է ոչ միայն գրավոր երաժշտական ավանդույթներին։ Բանավոր մասնագիտական երաժշտական արվեստը առաջացել է ժողովրդական ստեղծագործության մեջ որպես դրա օրգանական մաս, այդ թվում այն ժողովուրդների, որոնք չունեն ինքնուրույն, բանահյուսությունից առանձնացված մասնագիտական արվեստ եվրոպական իմաստով (Օրինակ, ղազախների, ղրղզների, թուրքմենների)[7]։ Կան նաև բանավոր մասնագիտական մշակույթներ, որոնք որոշ չափով հակադրվում են բանահյուսական ավանդույթներին (օրինակ ՝ հնդկական «Ռագա» իրանական «դեստգյախ», Արաբական «Մակամի»)[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հանրագիտարանային երաժշտական բառարան, 1959
  2. Երաժշտական հանրագիտարան, 1976
  3. 3,0 3,1 "Народная музыка" (in ռուսերեն). krugosvet.ru. Արխիվացված from the original on 2012 թ․ փետրվարի 14. Retrieved 2011 թ․ դեկտեմբերի 6.
  4. Яных, 2009, էջ 105
  5. Юцевич, 1988, էջ 119
  6. երաժշտական հանրագիտարան, 1976
  7. 7,0 7,1 երաժշտական հանրագիտարան, 1976