Ռոբերտ Լադլեմ (անգլ.՝ Robert Ludlum մայիսի 25, 1927(1927-05-25)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] - մարտի 12, 2001(2001-03-12)[1][2][3][…], Նեյփլս, Քոլիեր շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ[4]), ամերիկացի գրող, մի շարք բեսթսելլերների հեղինակ, դերասան և պրոդյուսեր։ Լադլեմի աշխատանքները թարգմանվել են 32 լեզուներով և վաճառվել ավելի քան 210 միլիոն օրինակով։

Ռոբերտ Լադլեմ
անգլ.՝ Robert Ludlum
Ծնվել էմայիսի 25, 1927(1927-05-25)[1][2][3][…]
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]
Վախճանվել էմարտի 12, 2001(2001-03-12)[1][2][3][…] (73 տարեկան)
Վախճանի վայրՆեյփլս, Քոլիեր շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ[4]
Գրական անունJonathan Ryder և Michael Shepherd
Մասնագիտությունգրող, վիպասան, սցենարիստ, գիտաֆանտաստիկ գրող և գործադիր պրոդյուսեր
Քաղաքացիություն ԱՄՆ[5]
ԿրթությունՈւեսլեական համալսարան, Cheshire Academy? և Rectory School?
Ժանրերվեպ
Ուշագրավ աշխատանքներBourne Trilogy?
Պարգևներ
Կայքrobert-ludlum.com

Կենսագրություն խմբագրել

Ռոբերտ Լադլեմը (Robert Ludlum) ծնվել է Նյու Յորքում 1927 թվականի մայիսին։ Հայրը՝ Ջորջ Լադլեմը (George Ludlum), մահացել է, երբ որդին ընդամենը 7 տարեկան էր, այդ պատճառով տղան իր կյանքի մեծ մասն անցկացրել է Նյու Ջերսիում՝ ապրելով հեռավոր հարազատների հետ։ Այստեղ նա սովորել է Rectory School դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել է Կոնեկտիկուտ նահանգի Միդլթաուն քաղաքի Ուեսելյան համալսարանում (Middletown, Connecticut), որտեղ դարձել է «Alpha Delta Phi» ուսանողների ոչ ֆորմալ եղբայրության անդամ։

Ռոբերտը բավականին շուտ է սկսել մտածել ապագա մասնագիտության ընտրության մասին. հավասարապես ցանկացել է դառնալ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, զինվորական, դերասան և գրող, սակայն 16 տարեկանում նրան առաջարկել են խաղալ «Կրտսեր օրիորդ» կատակերգությունում, որը լիովին փոխել է նրա կյանքը։

1945-ին զորակոչվել է բանակ, ծառայել Խաղաղ օվկիանոսի ծովային հետևակում։ Հայտնի է, որ այնտեղ անցկացրած առաջին մի քանի ամիսներին Լադլեմը մի քանի հարյուր էջանոց նոթատետր է ունեցել Ռազմածովային ուժերում ծառայության իր տպավորությունների մասին։

Միդլթաուն վերադառնալուց հետո, 1951 թվականին Ռոբերտն ավարտել է համալսարանը և ստանացել է արվեստի բակալավրի աստիճան։ Նույն թվականին ամուսնացել է Մերիի (Mary Ryducha) հետ, որի հետ ունեցել են երեք երեխա։

1950-ական թվականներ խմբագրել

1950-ական թվականներին Լադլեմը հաճախ է հայտնվել հեռուստաշոուներում և սերիալներում, որոնցից ամենահայտնիներն էին` «The Kraft Television Theatre», «Studio One», «Robert Montgomery Presents»: 1954 թվականին նա խաղացել է Սպարտակի դերը «Գլադիատոր» («The Gladiator») ֆիլմում, իսկ 1959 թվականին խաղացել է զինվորի դեր Ֆրից Հոչվոլդերի (գերմ.՝ Fritz Hochwälder) «Ուժեղները մենակ են» («The Strong Are Lonely») հեռուստատեսային ներկայացման մեջ։ 1957 թվականին Ռոբերտը աշխատանքի է անցել որպես North Jersey Playhouse- ի պրոդյուսեր, իսկ երկու տարի անց Նյու Ջերսի նահանգի Պարամուս քաղաքում բացել է Playhouse-on-the-Mall թատրոնը։

1970-ական թվականներ խմբագրել

Մինչև 1971 թվականը Լադլեմը զբաղվել է միայն թատրոնի համար պիեսներ գրելով, որոնցից շատերն, այնուամենայնիվ, հայտնվել են Բրոդվեյում։ 1971 թվականի վերջին լույս է տեսել նրա առաջին գիրքը՝ «Սկարլատի ժառանգությունը», որտեղ պատմում է Երկրորդ աշխարհամարտի տարիներին ամերիկացի զինվորի մասին։ Ինչպես ավելի ուշ ասել է հեղինակը, գիրքը տպագրվել է միայն տասներորդ փորձից հետո, և չնայած հրատարակիչների մտահոգությանը, վեպն ակնթարթորեն դարձել է բեսթսելլեր։ Գրողի հաջորդ աշխատանքը 1973 թվականին լույս տեսած «Օստերմանի հանգստյան օրեր» («Osterman Weekend») գիրքն էր, 1983 թվականին նկարահանվել է ռեժիսոր Սեմ Պեկինպահի համանուն կինոնկարը։

Ռոբերտը ընտանիքի հետ միասին 1970 թվականին տեղափոխվել է Նյու Յորք, բացի այդ, նա նաև տուն է ունեցել Ֆլորիդայում։ Այդ ժամանակ Լադլեմը շատ է ճանապարհորդել նոր ստեղծագործությունների համար բավարար նյութ հավաքելու համար։ Ռոբերտը միշտ նշել է, որ Փարիզը միշտ էլ եղել է իր սիրելի քաղաքը։

Բորնի նույնականացումը գիրք խմբագրել

1980 թվականին լույս է տեսել Լդլեմի մի գիրք, որը հեղինակին բերել է համաշխարհային հռչակ, և դարձել գրքերի մի ամբողջ «Բորնի նույնականացումը» շարքի սկիզբը։ Գրքի սյուժեի համաձայն՝ գլխավոր հերոս Բորնը՝ ԿՀՎ-ի նախկին գործակալ, հայտնաբերվել է ծովում անգիտակից վիճակում. ամբողջ գրքում նա փորձում է հիշել, թե ով է ինքը։ 1988 թվականին թողարկվել է համանուն ֆիլմը, գրքի երկրորդ էկրանավորումը եղել է 2002 թվականին։

1986 և 1990 թվականներին լույս են տեսել «Բորնի գերակշռությունը» և «Բորնի վերջնագիրը» գրքերը, որոնք համապատասխանաբար դարձել են սագայի շարունակությունը։

Լադլեմի որոշ գրքեր լույս են տեսել Մայքլ Շեֆարդ (Michael Shepherd) կամ Ջոնաթան Ռայդեր (Jonathan Ryder) կեղծանուններով։

Գործունության ավարտ խմբագրել

Նրա վերջին գիրքը 2000 թվականին լույս տեսած «Պրոմեթևսյան հնարքն» («The Prometheus Deception») է եղել։

Ռոբերտ Լադլեմը մահացել է 73 տարեկան հասակում, 2001 թվականի մարտի 12-ին, սրտի կաթվածից։ Գրելու իր գործունեության ընթացքում նա հեղինակել է ավելի քան 20 գիրք, որոնք թարգմանվել են 32 լեզուներով, ընդհանուր 200 միլիոնից ավելի տպաքանակով։

Լադլեմի մահից հետո հայտնաբերվել են նրա մի քանի ձեռագրեր, որոնցից մեկը՝ «Էմբլերի նախազգուշացումը», լույս է տեսել 2005 թվականին՝ բնօրինակ լեզվով. 2006 թվականին թարգմանվել է ռուսերեն և հրատարակվել Ռուսաստանում, որտեղ այն դարձել է իսկական բեսթսելլեր։

Մատենագիտություն խմբագրել

  • «Սկարլատի ժառանագություն» («The Scarlatti Inheritance», 1971)
  • «Օստերմանի հանգստյան օրեր» («The Osterman Weekend», 1972)
  • «Փայլաթուղթ» («The Matlock Paper», 1973)
  • «Տրեվայն» («Trevayne», 1973, ստորագրված է Ջոնաթան Ռայդեր անվամբ)
  • «Հալիդոնի կանչը» («The Cry of the Halidon», 1974, ստորագրված է Ջոնաթան Ռայդեր անվամբ)
  • «Ռեյնեմանի փոխանակում» (The Rhinemann Exchange, 1974)
  • «Գանդոլֆոյի ճանապարհը» («The Road to Gandolfo», 1975, գրվել է Մայքլ Շեպարդ կեղծանվամբ - Michael Shephard)
  • «Ճանապարհ դեպի Գանդոլֆո» («The Gemini Contenders», 1976)
  • «Չենցելորի ձեռագիրը»(«The Chancellor Manuscript», 1977)
  • «Հոլքրոֆթի կտակը» («The Holcroft Covenant», 1978)
  • «Մատարեսի շրջանը» («The Matarese Circle», 1979)
  • «Բորնի նույնականացումը» («The Bourne Identity», 1980)
  • «Պարսիֆալի խճանկարը» («The Parsifal Mosaic», 1982)
  • «Ակվիտանիայի դավադրություն» («The Aquitaine Progression», 1984)
  • «Բորնի գերակշռությունը»The Bourne Supremacy»,1986)
  • «Իկարուսի' օրակարգը» («The Icarus Agenda», 1988)
  • «Բորնի վերջնագիրը»The Bourne Ultimatum»,1990)
  • «Ճանապարհ դեպի Օմահա» («The Road to Omaha», 1992)
  • «Կարիճի պատրանք» («The Scorpio Illusion», 1993)
  • «Ապոկալիպսիս ժամացույցը» («The Apocalypse Watch», 1995)
  • «Մատարեսի հետհաշվարկ» («The Matarese Countdown», 1997)
  • «Պրոմեթևսյան հնարք» («The Prometheus Deception», 2000)
  • «Սիգմայի արձանագրություն» («The Sigma Protocol», 2001)
  • «Էմբլերի նախազգուշացումը» («The Ambler Warning», 2005)

Ֆիլմագրություն խմբագրել

Լադլեմի որոշ վեպեր էկրանավորվել են, վերածվել են կինոնկարների և մինի-սերիալների, չնայած սյուժետային զարգացումները կարող են էապես տարբերվել բնօրինակ նյութից։ Սովորաբար սերիալները ավելի մոտ են վեպի տեքստին, որի հիմքով նկարահանվել են։

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1977 ս Ռեյնեմանի գործարք The Rhinemann Exchange Սթիվեն Քոլինզը Դեյվիդ Սպոլդինգի դերում, Լորեն Հաթոնը Լեսլի Ջեններ Հակֆուդի դերում
1983 ֆ Օստերմանի հանգստյան օրերը The Osterman Weekend Ռուտգեր Հաուերը Ջոն Թենների դերում
1985 կֆ Հոլքրոֆթի կտակը The Holcroft Covenant Մայքլ Քեյնը Նոել Հոլկրոֆտի դերում
1988 ս

Բորնի ինքնությունը

The Bourne Identity Ռիչարդ Չեմբերլենը Ջեյսոն Բորնի դերում, Ժակլին Սմիթը Մերի Սեն Ժակի դերում
1997 ս Ապոկալիպսիսի պահապանը The Apocalypse Watch Պատրիկ Բերգնը Դրյու Լետեմայի դերում
2002 ֆ Բորնի նույնացումը The Bourne Identity Մեթ Դեյմոնը Ջեյսոն Բորնի դերում, Ֆրանկա Պատենտան Մարի Ելենա Կրոյտցի դերում
2004 ֆ Բորնի գերակշռությունը The Bourne Supremacy Մեթ Դեյմոնը Ջեյսոն Բորնի դերում
2006 ս Պաշտպանությունը մեկն է.Ֆակտոր Աիդան The Apocalypse Watch Սթիվեն Դորֆը Ջոն Սմիթի դերում, Միրա Սորվինոն Ռեչել Ռասսելի դերում
2007 ֆ Բորնի վերջնագիրը The Bourne Ultimatum Մեթ Դեյմոնը Ջեյսոն Բորնի դերում
2012 ֆ Բորնի Էվոլուցիան The Bourne Legacy Ջերեմի Ռեներ, Ռեյչել Ուայզ, Էդվարդ Նորթոն
2016 ֆ Ջեյսոն Բորն Jason Bourne Մեթ Դեյմոն, Ալիսյա Վիկանդեր, Թոմի Լի Ջոնս
201? ֆ Չենցելորի ձեռագիրը The Chancellor Manuscript Լեոնարդո ԴիԿապրիոն Պիտեր Չենցելորի դերում (ֆիլմի աշխատանքներն ավարտված չեն)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #119171449 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. LIBRIS — 2016.