Ռյունոսկե Ակուտագավա
Ռյունոսկե Ակուտագավա (ճապ.՝ 芥川 龍之介, մարտի 1, 1892[1][2][3][…], Տոկիո, Տոկիո, Ճապոնիա[4][1] - հուլիսի 24, 1927[4][1][2][…], Tabata, Կիտա, Տոկիո, Ճապոնիա[5]), ճապոնացի գրող, ճապոնական նոր գրականության դասական։
Ռյունոսկե Ակուտագավա ճապ.՝ 芥川 龍之介 | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | ճապ.՝ 新原 龍之介 |
Ծնվել է | մարտի 1, 1892[1][2][3][…] |
Ծննդավայր | Տոկիո, Տոկիո, Ճապոնիա[4][1] |
Վախճանվել է | հուլիսի 24, 1927[4][1][2][…] (35 տարեկան) |
Վախճանի վայր | Tabata, Կիտա, Տոկիո, Ճապոնիա[5] |
Գրական անուն | 我鬼 և 柳川 隆之助 |
Մասնագիտություն | գրող, վիպասան, սցենարիստ, լրագրող, գրական քննադատ, բանաստեղծ և վիպասան |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Տոկիոյի համալսարան |
Ժանրեր | պատմվածք |
Ուշագրավ աշխատանքներ | Քիթ, Rashōmon?, Hell Screen?, In a Grove?, Spinning Gears? և Սարդոստայն (պատմվածք) |
Ամուսին | Ֆումի Ակուտագավա |
Զավակներ | Հիրիշի Ակուտագավա և Յասուշի Ակուտագավա |
Ազգականներ | Teruko Akutagawa?, Takatoshi Akutagawa?, Mamiko Akutagawa?, Yoshitoshi Kuzumaki?, Ruriko Akutagawa?, Zengorō Tsukamoto? և Mitsuko Kusabue? |
Ռյունոսկե Ակուտագավա Վիքիքաղվածքում | |
Ռյունոսկե Ակուտագավա Վիքիդարանում | |
![]() |
Կոմպոզիտոր Յասուսի Ակուտագավայի (1925 - 1989) և դրամատուրգ Հիրոսի Ակուտագավայի (1920-1981) հայրը։ 1935 թվականին Ճապոնիայում սահմանվել է Ռյունոսկե Ակուտագավայի անվան գրական մրցանակ։
Ինքնասպան է եղել 1927 թվականին։
Կենսագրություն և կարիերաԽմբագրել
Ռյունոսկե Ակուտագավան ծնվել է 1892 թվականին մարտի 1-ին, կաթի վաճառական Տոսիձո Նիիհարայի ընտանիքում, ճապոնական օրացույցով Վիշապի տարում, Վիշապի օրը և Վիշապի ժամին և դրա համար նրան տվել են Ռյունոսկե անունը՝ անվան առաջին հիերոգլիֆը՝ 龍, նշանակում է «վիշապ»)։ Երբ Ռյունոսկեն 10 տարեկան էր, նրա մայրը հոգեբուժարանում ինքնասպան է լինում։ Դրանից հետո նրան որդեգրում է մորեղբայրը (քեռին)` Միտիակի Ակուտագավան, ով երեխաներ չուներ (հենց նրա ազգանունն է կրում Ռյունոսկեն հետագայում)։ Նրանց ընտանիքը ավանդապաշտ էր և իրենց նախնիներից շատերը գրողներ և գիտնականներ էին։ Ռյունոսկեն այստեղ ծանոթանում է միջնադարյան գրականության հետ, նաև հին դարերի նկարչության հետ։
1913 թ. ընդունվում է Տոկիոյի համալսարանի բանասիրության ֆակուլտետի անգլիական գրականության բաժինը։ Սովորելու տարիներին ընկերների հետ միասին թողարկում է «Սինսետե» գրական թերթը։ Այդ թերթում էլ տպագրվում իր առաջին պատմվածքը՝ «Ծերունին» (1914)։
Ակուտագավայի առաջին ստեղծագործությունները արդեն հաջողություն են բերում նրան։ Նրան մեծ ճանաչում են բերում «Ռասյոմոնի դարպասները» (1915), «Քիթ» (1916), «Դժոխքի տանջանքները» (1918) պատմվածքները։ Երիտասարդ տարիքում նրա ստեղծագործության վրա մեծ ազդեցություն են ունենում ճապոնական Մեյձի շրջանի գրողներ Նացումո Սոսեկին և Մորի Օհայը, ինչպես նաև հայտնի գրողներ Գի դը Մոպասանը, Անատոլ Ֆրանսը, Ֆեոդոր Դոստոևսկին, Յուհան Ստրինդբերգը և ուրիշներ։ Ակուտագավան լավ ծանոթ էր ինչպես եվրոպական, այնպես էլ ռուսական գրականությանը։ Նրա «Բատատի ճաշ» ստեղծագործությունը ոգեշնչված էր Նիկոլայ Գոգոլի «Շինել» պատմվածքից, «Այգին» Անտոն Չեխովի «Բալենու այգին» պիեսից իսկ «Վալդշնեպ» (1921) ստեղծագործության հերոսները ռուս գրողներ Լև Տոլստոյն ու Իվան Տուրգենևն էին։
1916 թ-ից նա անգլերեն է դասավանդում ուսումնարաններից մեկում։ Այդ տարիներին գրում է Յասուկիտիի մասին պատմածքաշարը՝ «Ձկան շուկա», «Ստեղծագործություն», «Ա-բա-բա-բա-բա» և այլն։ 1919 թվականին աշխատանքի է անցնում «Օսակա մայնիտի սիմբուն» թերթում։ 1921 թ. որպես հատուկ թղթակից նրան չորս ամսով գործուղում են Չինաստան։ Չինաստանում աշխատած տարիներին նրա ֆիզիկական և հոգեկան վիճակը վատթարանում է։ Ճապոնիա վերադառանալուց նա տառապում էր անքնությամբ։ Ակուտագավան նաև ուներ նյարդային խանգարումներ, որը նրան փոխանցվել էր թերևս մորից։
Չնայած առողջական վատ վիճակին նա այդ տարիներին է գրում իր լավագույն ստեղծագործություններից մեկը՝ «Թավուտում» պատմվածքը (1922), որի հիման վրա ճապոնացի հայտնի ռեժիսոր Ակիրա Կուրոսավան 1950 թ. նկարահանել է «Ռասյոմոն» ֆիլմը Տոսիրո Միֆունեի գլխավոր դերակատարմամբ, որը արժանացել է բազմաթիվ մրցանակերի այդ թվում Օսկար լավագույն օտարերկրյա ֆիլմի համար։ Այդ ստեղծագործությունից հետո նրա ստեղծագործության ոճը կարելի է ասել փոխվում է, նրա գրվածքները դառնում են ավելի լակոնիկ և պարզ։
20-ական թվականներին Ակուտագավան գրում է ինքնակենսագրական ոճի երկեր, որոնցից է «Իմ մասին այն տարիներին» պատմվածքը։ Հաջորդ աշխատանքներից է «Պիգմեյի խոսքերը» (1923-26) աֆորիզմների և տարբեր թեմաներով էսսեների հավաքածուն։ Այնտեղ Ակուտագավան իր մասին այսպես է գրում. «Ես խիղճ չունեմ. Ես ունեմ միայն նյարդեր»։ Ինքնակենսագրական «Ատամնավոր անիվներ» ստեղծագործության մեջ նկարագրում է իր հալյուցինացիները (տեսիլք)։
Կյանքի վերջին տարիներին Ակուտագավան ունենում է ծանր նյարդային ապրումներ։ Նրան հետապնդում են ինքնասպանության մասին մտքեր, ինչի մասին գրված է նրա «Ապուշի կյանքը», «Ատամնավոր անիվներ» և «Նամակներ հին ընկերոջը» գրվածքներում։
1927 թվականի հուլիսի 24-ին նա ինքնասպան է լինում ընդունելով «Բարբիտալ» դեղամիջոցի մեծ քանակություն։
ԵրկերԽմբագրել
տարի | բնօրինակ անվանում | հայերեն անվանում |
---|---|---|
1914 | 老年 | Ծերունին |
1915 | 羅生門 | Ռասյոմոնի դարպասները |
1916 | 鼻 | Քիթ |
MENSURA ZOILI | Մենզուրա Զոիլի | |
芋粥 | Բատատի ճաշ | |
手巾 | Թաշկինակ | |
煙草と悪魔 | Ծխախոտ և սատանա | |
1917 | さまよえる猶太人 | |
戯作三昧 | ||
հունվար 1917 | 運 | Երջանկություն |
ապրիլ 1917 | 道祖問答 | |
ապրիլ - հունիս 1917 | 偸盗 | Կողոպուտ |
1918 | 蜘蛛の糸 | Սարդոստայն |
地獄変 | Դժոխքի տանջանքները | |
邪宗門 | ||
奉教人の死 | Սուրբը | |
枯野抄 | ||
るしへる | ||
1919 | 犬と笛 | Շներ և սուլոց |
きりしとほろ上人伝 | ||
魔術 | Մոգության հրաշքները | |
蜜柑 | Մանդարիններ | |
1920 | 舞踏会 | Գնդակ |
秋 | ||
南京の基督 | Նանկինյան Քրիստոսը | |
杜子春 | ||
アグニの神 | Ագնի աստվածը | |
1921 | 藪の中 | Բաժակում |
1922 | 将軍 | Գեներալ |
三つの宝 | ||
トロツコ | Սայլակ | |
魚河岸 | Ձկան շուկա | |
おぎん | ||
仙人 | ||
օգոստոս 1922 | 六の宮の姫君 | |
1923 - 1927 | 侏儒の言葉 | Պիգմեյի խոսքերը |
1923 | 漱石山房の冬 | |
猿蟹合戦 | Կապիկի պայքարը ծովախեցգետնի հետ | |
雛 | Ճուտիկը | |
おしの | Օ-Սինո | |
あばばばば | Ա-բա-բա-բա-բա | |
保吉の手帳から | Յասուկիտիի նոթերից | |
1924 | 一塊の土 | |
1925 | 大導寺信輔の半生 | Դայդոձի Սինսկեի կյանքի կեսը |
1926 | 点鬼簿 | Ժառանգություն |
1927 | 玄鶴山房 | |
河童 | Ջրայինների աշխարհում | |
誘惑 | ||
浅草公園 | ||
文芸的な、余りに文芸的な | ||
歯車 | Ատամնավոր անիվներ | |
或阿呆の一生 | Ապուշի կյանքը | |
西方の人 | Արևմուտքի մարդիկ | |
続西方の人 | Արևմուտքի մարդիկ (շարունակություն) |
ԷկրանավորումներԽմբագրել
Ակուտագավայի մի քանի գրվածքների հիման վրա նկարահանվել են ֆիլմեր։
Դրանցից են՝
«Թավուտում» նովելի հիման վրա.
- «Ռասյոմոն» ((ճապոներեն) 羅生門, 1950), ռեժիսոր Ակիրա Կուրոսավա
- «Երկաթյա լաբիրինթոս» ((անգլ.) Iron Maze, 1991), ռեժիսոր Յեսիդա Հիրոակի
- «Թավուտում» ((ճապոներեն) 籔の中, 1996), ռեժիսոր Սատո Հիսայասու
- «MISTY» (1997), ռեժիսոր Սաեգուսա Կենկի
«Նանկինյան Քրիստոսը» նովելի մոտիվներով.
- «Նանկինյան Քրիստոսը» (չին. 南京的基督, 1995), ռեժիսոր Տոնի Աու
«Վհուկը» նովելի մոտիվներով.
- «Վհուկը» ((ճապոներեն) 妖婆, 1976), ռեժիսոր Տադասի Իմաի
Ակուտագավան հայերենԽմբագրել
- Թավուտում (պատմվածքներ), Ե., Հայպետհրատ, 1964, 61 էջ։ Ռուսերենից թարգմ.՝ Նորայր Ադալյան։ Բովանդակությունը՝ Ռասյոմոնի դարպասը; Տարօրինակ պատմություն; Օրիորդ Ռոկամոնիան; Թավուտում։
ՄամուլԽմբագրել
- Երկխոսություն խավարում։ «Գարուն», 1982, թիվ 10, էջ 88։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Roux P. d. Nouveau Dictionnaire des œuvres de tous les temps et tous les pays (ֆր.) — 2 — Éditions Robert Laffont, 1994. — Vol. 1. — P. 34. — ISBN 978-2-221-06888-5
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Акутагава Рюноскэ // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 Ճապոներեն Վիքիպեդիա (яп.) — 2001.
ԳրականությունԽմբագրել
- Чегодарь, Н. И. Акутагава Рюноскэ (1892 - 1927) // Литературная жизнь Японии между двумя мировыми войнами. - М.: Вост. лит., 2004. - С. 127 - 146. - 222 с. - ISBN 5-02-018375-X
- Keene, Donald. Dawn to the West. Columbia University Press; (1998). ISBN 0-231-11435-4
- Ueda, Makoto. Modern Japanese Writers and the Nature of Literature. Stanford University Press (1971). ISBN 0-8047-0904-1
- Rashomon and Seventeen Other Stories - the Chronology Chapter, Trans. Jay Rubin. Penguin Classics (2004). ISBN 0-14-303984-6
Արտաքին հղումներԽմբագրել
- Ռյունոսկե Ակուտագավան գրապահարանում
- Ակուտագավայի «Թավուտում» պատմվածք
- Ակուտագավայի «Ռասյոմոնի դարպասը» պատմվածք
- Ակուտագավա Րյունոսկե. «Արվեստի և այլ բաների մասին»
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 236)։ |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |