Ապուշի կյանքը
«Ապուշի կյանքը» կարճ պատմվածք, որը գրել է Ակուտագավա Ռյունոսկեն։ Հրատարակվել է «Katai» ամսագրի 1927 թվականի հոկտեմբերի համարում։
Ապուշի կյանքը | |
---|---|
Հեղինակ | Ռյունոսկե Ակուտագավա |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Լեզու | ճապոներեն |
Ստեղծման տարեթիվ | 1927 |
Այս տեքստը հայտնաբերվել է Ակուտագավայի ինքնասպանությունից հետո 1927 թվականին, և բաղկացած է 51 շատ կարճ պատմվածքներից։ Ասում են, որ Ակուտագավան սա գրել է իր կյանքին հետադարձ հայացք գցելով և այն համարվում է ինքնակենսագրություն։ Սա մանրամասն նկարագրված է ընկերոջն ուղղված ինքնասպանության գրառման մեջ։ Սկզբում կա տեքստ՝ ուղղված Մասաո Կումեին։
Վեպում հիշատակվում են մեծ թվով եվրոպացի գրողներ, ինչպիսիք են Շառլ Բոդլերը, Ֆլոբերը, Ժան-Ժակ Ռուսոն, Վիլոն, Կոկտոն եւ այլոք, ինչպես նաև նշվում են իմպրեսիոնիստ նկարիչներ, ինչպիսին է Սեզանը։ Կան նաև այլ ժամանակաշրջանների դասական արվեստի գործիչներ։
Վեպի 5-րդ գլխում նշված «ավագը» Ջունիչիրո Տանիզակին է[1], 10-րդ գլխի «ուսուցիչը» Նացումե Սոսեկին է, իսկ 50-րդ գլխի խենթ ընկերը Կոջո Ունոն է։
Ներածություն
խմբագրելԳիրքը բաղկացած է երեք գլխից. «Ապուշի կյանքը», «Գաճաճի ասույթները» և «Էսսեներ, մանրապատումներ»։ Վերջինս ներառում է «Գորտը», «Կինը», «Դաշնամուրը», «Տարեվերջյան մի օր» և «Երկխոսություն մտության մեջ» կարճ պատմվածքները։
Թարգմանություններ
խմբագրել2019 թվականին գիրքը հրատարակվել է հայերեն Երևանում «Քյուրքչյանի» հրատարակչության կողմից Նունե Թովմասյանի թարգմանությամբ[2]։ Գրքի դիզայնի հեղինակը Արմեն Քյուրքչյանն է, խմբագիրը` Մարգարիտ Արիստակեսյանը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 芥川龍之介 (1966-12-17). «5». 河童・或る阿呆の一生. էջ 174. ISBN 978-4-10-102506-3. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
{{cite book}}
: Text "和書" ignored (օգնություն)本作の第五項『我』の文中の「彼の先輩」という言葉に註が付けられており、「谷崎潤一郎のこと。」とある - ↑ https://www.facebook.com/KyurkchyanPublishing/photos/a.490552397646234/2696327843735334/