Տոսիրո Միֆունե
Տոսիրո Միֆունե այլ թարգմանությամբ՝ Տոշիրո Միֆունե (ճապոներեն 三船 敏郎, ապրիլի 1, 1920, Չինաստան - դեկտեմբերի 24, 1997, Ճապոնիա), ճապոնացի դերասան, հայտնի է առավելապես Ակիրա Կուրոսավայի ֆիլմերից։
Տոսիրո Միֆունե ճապ.՝ 三船 敏郎 | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 1, 1920[1][2][3][…] |
Ծննդավայր | Ցինդաո, Shantung, Չինաստանի Հանրապետություն[1] |
Մահացել է | դեկտեմբերի 24, 1997[2][3][4][…] (77 տարեկան) |
Մահվան վայր | Տոկիո, Ճապոնիա[5] |
Գերեզման | Կավասակի |
Քաղաքացիություն | Ճապոնիա |
Մասնագիտություն | դերասան, կինոպրոդյուսեր, կինոդերասան, կինոռեժիսոր և հեռուստատեսային դերասան |
Ընտրանի | Snow Trail?, Drunken Angel?, Stray Dog?, Ռասյոմոն, Յոթ սամուրայներ և Samurai I: Musashi Miyamoto? |
Ամուսին(ներ) | Sachiko Yoshimine? |
Համատեղ ապրող(ներ) | Mika Kitagawa? |
Երեխա(ներ) | Shirō Mifune? և Mika Mifune? |
Պարգևներ և մրցանակներ | |
mifuneproductions.co.jp | |
Կենսագրություն
խմբագրելՏոսիրո Միֆունեն ծնվել է Չինաստանի Ցինդաո քաղաքում, ճապոնացու ընտանիքում, ունեցել է 2 եղբայր։ Հայրը՝ Տոկուձո Միֆունեն գործարար էր և ուներ սեփական ֆոտո խանութ։ Ապա ընտանիքով տեղափոխվել են Դալյան քաղաք, ուր անցել է նրա մանկությունը։
Երիտասարդ տարիքում աշխատել է հոր խանութում։ Չնայած նրան, որ բնակվում էր Չինաստանում, սակայն որպես Ճապոնիայի քաղաքացի կանչվում է զինվորական ծառայության Ճապոնիայում՝ ծառայելով Հակաօդային պաշտպանության զորքերում։
Զորացրվելուց հետո 1946 թվականին տեղափոխվում է Տոկիո և ընդունվում է աշխատանքի «Տոխո» կինոընկերությունում որպես օպերատորի օգնական։ Այդ ժամանակ կինոընկերությունից գործադուլի հետևանքով հեռանում են շատ դերասաններ և ընկերությունը կազմակերպում է «նոր դեմքերի» հայտնաբերման մրցույթ, որին մասնակցում են մոտ 4000 հոգի։ Հենց այդ ժամանակ էլ Տոսիրո Միֆունեին նկատում է ռեժիսոր Կաձիրո Յամամոտոն։ Այս նույն մրցույթի ժամանակ էլ նա ծանոթանում է իր ապագա կնոջ՝ Սատիկո Յոսիմինեի հետ, ում հետ էլ ամուսնանում է 1950 թվականին։
1992 թվականին բժիշկները նրա մոտ հայտնաբերում են սրտի հետ կապված հիվանդություն, որից հետո դերասանը դադարում է նկարահանվել։ Մահացել է 1997 թվականին։ Նրա հուղարկավորությունը կազմակերպվում է «Տոխո», Mifune Production և Kurosawa Production կինոընկերությունների կողմից։
Կարիերան
խմբագրելԱռաջին դերերը կինոյում դառնում է ռեժիսոր Կաձիրո Յամամոտոյի «Նոր հիմարների ժամանակը» ֆիլմը, իսկ Սենգիտի Տանիգուտի «Արծաթե լեռնաշղթայի մյուս կողմում» ֆիլմի նկարահանումների ժամանակ ծանոթանում է Ակիրա Կուրոսավայի հետ։ 1948 թվականին նկարահանվում է Կուրոսավայի «Հարբած հրեշտակը» ֆիլմում, որտեղ մարմնավորում է երիտասարդ գանգստեր Մացունագուին։ Հենց այս ֆիլմով էլ սկսվում է նրա ու Կուրոսավայի երկարատև համագործակցության սկիզբը։
Մեծ ճանաչում է նրան բերում ավազակ Տաձեմարուի դերը Կուրոսավայի 1950 թվականին նկարահանված «Ռասյոմոն» ֆիլմում։ Կուրոսավայի և Միֆունեի մեկ այլ համատեղ աշխատանք՝ «Յոթ սամուրայներ» մեծ հաջողություն է ունենում և լայն արձագանք ստանալավ ամբողջ աշխարհում, և հետագայում մեծ ազդեցություն է ունենում արևմտյան կինոարվեստի պատմության վրա։ Նշված 2 ֆիլմերն էլ ստանում են Օսկար մրցանակ, Օսկար լավագույն օտարերկրյա ֆիլմի համար անվանակարգում։
Նրանց վերջին համատեղ աշխատանքը դառնում է «Կարմիր մորուքը» (1965) դրաման։ Դրանից հետո նրանց միջև տարաձայնություններ են սկսվում և նրանց ստեղծագործական ճանապարհները բաժանվում են։
Սկսած 1960-ական թթ. Միֆունեն ակտիվորեն նկարահանվում է եվրոպական և արևմտյան կինոյում։ Հիշարժան են նրա խաղացած դերերը ռեժիսոր Թերենս Յանգի «Կարմիր արև» վեստեռնում, ուր նրա խաղընկերներն էին հայտնի դերասաններ Ալեն Դելոնը և Չառլզ Բրոնսոնը, Սթիվեն Սփիլբերգի «1941» ֆիլմում և «Սյոգուն» հինգ սերիա ունեցող ֆիլմաշարում։
Մրցանակներ և ճանաչումներ
խմբագրելԸնդհանուր թվով նկարահանվել է մոտ 180 գեղարվեստական և հեռուստատեսային ֆիլմերում, արժանացել 14 տարբեր կինոմրցանակների, այդ թվում Վենետիկի և Մոնրեալի կինոփառատոների մրցանակի։
Բրիտանական կինոյի ինստիտուտը Տոսիրո Միֆունեին անվանել է «ամենահայտնի ճապոնացի դերասանը արևմտյան երկրներում»[6]։
1997 թվականին Empire ամսագիրը նրան ներառել է «Բոլոր ժամանակների 100 լավագույն կինոդերասանների» ցանկում, իսկ 2006 թվականին «Թիկնապահը» ֆիլմում խաղացած դերը ընդգրկվել է Premiere ամսագրի կողմից կազմված «Բոլոր ժամանակների ամենամեծ դերերի» ցանկում[7]։
Գրականություն
խմբագրել- Генс И. Ю. Тосиро Мифунэ. - М.։ Искусство, 1974. - 128 с., 23 л. ил. с. - (Мастера зарубежного киноискусства)
- Galbraith, Stuart, IV (2002). The Emperor and the Wolf։ The Lives and Films of Akira Kurosawa and Toshiro Mifune. Faber & Faber. ISBN 0-571-19982-8.
Արտաքին հղումներ
խմբագրել- պաշտոնական կայք Արխիվացված 2011-08-30 Wayback Machine (ճապոներեն) (անգլ.)
- Internet Movie Database կայքում
- Japanese Movie Database կայքում
- kinopoisk կայքում
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Мифунэ Тосиро // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ Deutsche Nationalbibliothek Record #123625904 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Toshiro Mifune: Biographical details and selected filmography Արխիվացված 2011-06-05 Wayback Machine (անգլ.)
- ↑ Տոսիրո Միֆունեն IMDb կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տոսիրո Միֆունե» հոդվածին։ |