Ռիչարդ Ֆրեդ Հեք (անգլ.՝ Richard Fred Heck, օգոստոսի 15, 1931(1931-08-15)[1][2][3], Սփրինգֆիլդ (Մասաչուսեթս), Մասաչուսեթս, ԱՄՆ[4][5][6] - հոկտեմբերի 10, 2015(2015-10-10)[2], Մանիլա, Ֆիլիպիններ[11]), նորագույն ժամանակների ամերիկացի քիմիկոս: Լայն ճանաչում է ձեոք բերել իր անունը կրող քիմիական ռեակցիայի՝ Հեքի ռեակցիայի շնորհիվ, որի համար նրան 2010 թվականին շնորհվել է Նոբելյան մրցանակ[12]: Այդ օրգանական քիմիական ռեակցիայի էությունն այն է, որ paládium(0) տարրը օգտագործվում է որպես կատալիզատոր ածխաջրածինների հալոգենածանցյալների և ալկենների միացություններ ստանալու համար, որոնք կարող են օգտագործվել ինչպես դեղագործության մեջ՝ քաղցկեղի դեմ պայքարելու նպատակով, այնպես էլ՝ համակարգչային տեխնիկայում՝ բարակ էկրաններ ստեղծելու համար:

Ռիչարդ Հեք
Richard Fred Heck cropped.jpg
Ծնվել էօգոստոսի 15, 1931(1931-08-15)[1][2][3]
Սփրինգֆիլդ (Մասաչուսեթս), Մասաչուսեթս, ԱՄՆ[4][5][6]
Մահացել էհոկտեմբերի 10, 2015(2015-10-10)[2] (84 տարեկան)
Մանիլա, Ֆիլիպիններ
Բնակության վայր(եր)Quezon City?
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ[7]
Մասնագիտությունքիմիկոս
Հաստատություն(ներ)Դելավերի համալսարան և De La Salle University?
Գործունեության ոլորտքիմիա
Ալմա մատերԼոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան և Դելավերի համալսարան
Տիրապետում է լեզուներինանգլերեն[8]
Գիտական ղեկավարSaul Winstein?
ՊարգևներՔիմիայի Նոբելյան մրցանակ[9][10]
Richard Fred Heck Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է 1931 թվականին, ամերիկյան Մասաչուսեթս նահանգի Սփրինգֆիլդ քաղաքում, քիմիկոսի ընտանիքում: 1952 թվականին ավարտել է Լոս Անջելեսի Կալիֆոռնիական համալսարանը: Հենց այդտեղ էլ երկու տարի անց պաշտպանել է իր գիտական ատենախոսությունը և ստացել փիլիսոփայական գիտությունների դոկտորի աստիճան: Աշխատանքային գործունեությունն սկսել է Շվեյցարիայում՝ Ցյուրիխի բարձրագույն տեխնիկական դպրոցում, այնուհետև աշխատանքի է անցել իր հարազատ բուհում՝ Լոս Անջելեսի Կալիֆոռնիական համալսարանում: 1957 թվականից պաշտոն է զբաղեցրել Hercules co ընկերությունում, որտեղ աչքի ընկնելով՝ 1971 թվականին հրավիրվել է Դելավերի համալսարան և աշխատել մինչև 1989 թ. կենսաթոշակի անցնելը: Կյանքի վերջին տարիներն անց է կացրել ֆիլիպինյան Քեսոն Սիթի քաղաքում (կինը ֆիլիպինուհի էր):

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել