Ռինա Սավայամա (ճապ.՝ リナ サワヤマ, անգլ.՝ Rina Sawayama, օգոստոսի 16, 1990(1990-08-16), Նիիգատա, Ճապոնիա), ճապոնա-բրիտանացի երգչուհի և երգերի հեղինակ։

Ռինա Սավայամա
Բնօրինակ անունճապ.՝ リナ サワヤマ
Ծնվել էօգոստոսի 16, 1990(1990-08-16) (33 տարեկան)
Նիիգատա, Ճապոնիա
Երկիր Ճապոնիա և  Միացյալ Թագավորություն
Ժանրերփոփ, ռիթմ էնդ բլյուզ, էլեկտրոփոփ և ալտերնատիվ ռոք
Մասնագիտություներաժիշտ, երգչուհի, գրող, մոդել, երգերի հեղինակ և դերասանուհի
Գործիքներվոկալ
ԿրթությունՔեմբրիջի համալսարան, Մագդալենայի քոլեջ և The St Marylebone CofE School?
Կայքrina.online
Ստորագրություն
Ստորագրություն
 Rina Sawayama Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Վաղ կյանք խմբագրել

Ծնվել է 1990 թվականի օգոստոսի 8-ին Ճապոնիայի Նիգատա քաղաքում[1][2]։ Այնտեղ ապրել է մինչև հինգ տարեկանը, որից հետո ընտանիքը որոշում է տեղափոխվել Լոնդոն, որտեղ նա մեծացել է և ապրում է ցայսօր[3]։ Ուսումնասիրել է քաղաքականություն, հոգեբանություն և սոցիոլոգիա Քեմբրիջի Մագդալինա քոլեջում։ Նա նաև հետաքրքրված էր երաժշտությաբ և մոդելային գործով։ Համալսարանում սովորելու տարիներին Lazy Lion հիփ հոփ խմբի անդամ էր[1]։ Համալսարանն ավարտել է քաղաքագետի մասնագիտությամբ։

Կարիերա խմբագրել

Երաժշտական կարիերան Սավայաման սկսել է 2013 թվականին, թողարկելով «Sleeping in Waking» սինգլը։ 2015 թվականի հունիսին թողարկել է «Tunnel Vision» երգի երաժշտական տեսահոլովակը[4]։

2016 թվականին նա թողարկել է «Where U Are» սինգլը և երաժշտական տեսահոլովակը[5]։ Երգը բացատրում է մարդկային փոխազդեցությունը թվային մեդիայի հետ։ Սավայաման բացատրել է. «Համացանցում դուք կարող եք պատկերացնել ինքներդ ձեր լավագույն տարբերակը, իսկ ձեր տաքացող հեռախոսը կփոխարինի մարդկային ջերմությանը։ Ամենատարօրինակը այն է, որ մենք միասին ենք, սակայն նաև շատ միայնակ ենք»[6]։

2017 թվականի մարտին թողարկել է «Cyber Stockholm Syndrome» սինգլը[7]։ Նույն թվականին թողարկվել են «Alterlife» և «Tunnel Vision» սինգլները, Շամիրայի հետ դուետը և նրա դեբյուտային` «Rina» մինի ալբոմը[8][9]։ Այդ ժամանակ Սավայաման չուներ պայմանագիր լեյբլների հետ և ալբոմը ինքնուրույն է թողարկել։

2018 թվականին թողարկվել է «Valentine» սինգլը[10]։ «Ordinary Superstar» երգի տեսահոլովակը թողարկվել է նույն թվականի հունիսին[11]։ Օգոստոսին երգչուհին թողարկել է «Cherry» երգը[12]։ 2018 թվականի վերջին Սավայաման մեկնել է Ordinary Superstar համերգային շրջագայության Մեծ Բրիտանիայում և Ամերիկայում[13]։

2019 թվականին ելույթ է ունեցել Չարլի ԷքսՍիԷքսի Մեծ Բրիտանիայի համերգային շրջագայության ժամանակ։

2020 թվականին, Dirty Hit լեյբլի հետ պայմանագիր կնքելուց հետո, հայտարարել է իր դեբյուտային ստուդիական ալբոմի` «Sawayama»-յի թողարկման մասին։ Ալբոմին աջակցել են «STFU!» և «Comme Des Garçons (Like the Boys)» սինգլները[14]։ R&B ժանրի «XS» երրորդ սինգլը թողարկվել է 2020 թվականի մարտի 2-ին[15]։ Հաջորդ ամսում Սամայան թողարկել է ևս մեկ սինգլ «Chosen Family» անվամբ[16]։ «Sawayama» ալբոմը թողարկվել է 2020 թվականի ապրիլի 17-ին և արժանացել է քննադատների հավանությանը։

Անձնական կյանք խմբագրել

2018 թվականի օգոստոսին Սավայաման հարցազրույցի ժամանակ քամինգ աութ է կատարել, հայտարարելով` «Ես միշտ երգեր եմ գրել աղջիկների մասին։ Ես չեմ կարծում, որ երբևէ տղայի եմ հիշատակել իմ երգերում և հենց այդ պատճառով ես ցանկացա խոսել այդ մասին»։ Նա նույնականացրեց իրեն և՛ որպես բիսեքսուալ, և՛ որպես պանսեքսուալ[17]։

Ֆիլմագրություն խմբագրել

Հեռուստատեսություն խմբագրել

Տարեթիվ Անվանում Դեր Նշումներ
2019 Turn Up Charlie Լայլա Վալենտին 2 սերիա

Սկաառակագրություն խմբագրել

Ստուդիական ալբոմներ խմբագրել

Անվանում Մանրամասներ
Sawayama
  • Թողարկվել է` 17 ապրիլի 2020
  • Լեյբլ` Dirty Hit
  • Ձևաչափ

Մինի ալբոմներ խմբագրել

Անվանում Մանրամասներ
Rina
  • Թողարկվել է` 27 հոկտեմբերի 2017
  • Լեյբլ` ինքնաթողարկում
  • Ձևաչափ`
    • Թվային ներբեռնում
    • սթրիմինֆ
    • 12 վինիլ

Սինգլներ խմբագրել

Անվանում Տարեթիվ Ալբոմ
Sleeping in Waking 2013 Ոչ ալբոմային սինգլներ
Where U Are[5] 2016
This Time Last Year[18]
Cyber Stockholm Syndrome[19] 2017 Rina
Alterlife[8]
Tunnel Vision[9]
(Շամիրի մասնակցությամբ)
Valentine (What's It Gonna Be)[10] 2018 Ոչ ալբոմային սինգլներ
Cherry
Flicker
STFU![20] 2019 Sawayama
Comme des Garçons (Like the Boys) 2020
XS
Chosen Family
Bad Friend

Շրջագայություններ խմբագրել

Հեդլայն

  • Ordinary Superstar Tour (2018)
  • The Dynasty Tour (2020)

Աջակցող

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Introducing: Rina Sawayama». Vibes of Silence. 2017 թ․ նոյեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 18-ին.
  2. «RINA on Twitter». Twitter (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
  3. Kim, Monica (2016 թ․ հոկտեմբերի 17). «Meet the Tangerine-Haired Model and Singer Who's Taking On Asian Beauty Standards». Vogue. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 17-ին.
  4. Rina Sawayama (2015 թ․ հունիսի 19), Rina Sawayama - Tunnel Vision (Official Video), Վերցված է 2018 թ․ հուլիսի 13-ին
  5. 5,0 5,1 «Where U Are - Single by Rina Sawayama on Apple Music». iTunes. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 18-ին.
  6. «Rina Sawayama streams smooth new track Where U Are - C-Heads Magazine». C-Heads Magazine (անգլերեն). 2016 թ․ փետրվարի 1. Վերցված է 2018 թ․ հուլիսի 13-ին.
  7. «Rina Sawayama's Glitchy R&B Captures The Realities Of Living & Loving Online». The FADER (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 13-ին.
  8. 8,0 8,1 «Afterlife - Single by Rina Sawayama on Apple Music». iTunes. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 18-ին.
  9. 9,0 9,1 «Tunnel Vision (feat. Shamir) - Single by Rina Sawayama on Apple Music». iTunes. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 18-ին.
  10. 10,0 10,1 «Valentine (What's It Gonna Be) - Single by Rina Sawayama on Apple Music». iTunes. Վերցված է 2018 թ․ մարտի 2-ին.
  11. i-D (2018 թ․ հունիսի 5), Rina Sawayama - Ordinary Superstar (Official Video), Վերցված է 2018 թ․ հուլիսի 13-ին
  12. «Singer Rina Sawayama Is Ready to Rep Her Pansexuality». Broadly (անգլերեն). 2018 թ․ օգոստոսի 14. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  13. «Watch Rina Sawayama's new video for Ordinary Superstar». The Fader (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 13-ին.
  14. «Rina Sawayama Announces Tour and Debut Album, Shares New Song: Listen». Pitchfork (անգլերեն). 2020 թ․ հունվարի 17. Վերցված է 2020 թ․ հունվարի 22-ին.
  15. «Rina Sawayama mocks capitalism on new track 'XS'». DIY. 2020 թ․ մարտի 3. Վերցված է 2020 թ․ ապրիլի 5-ին.
  16. Bloom, Madison; Monroe, Jazz (2020 թ․ ապրիլի 3). «Rina Sawayama Shares New Song Chosen Family: Listen». Pitchfork. Վերցված է 2020 թ․ ապրիլի 5-ին.
  17. Tsjeng, Zing. «Singer Rina Sawayama Is Ready to Rep Her Pansexuality». Broadly. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
  18. «This Time Last Year - Single by Rina Sawayama on Apple Music». iTunes. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 18-ին.
  19. «Cyber Stockholm Syndrome - Single by Rina Sawayama on Apple Music». iTunes. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 18-ին.
  20. «STFU! - Single by Rina Sawayama». Apple Music. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռինա Սավայամա» հոդվածին։