Նիիգաթա (պրեֆեկտուրա)
Նիիգաթա (ճապ.՝ 新潟県 Նիիգաթա-կեն), պրեֆեկտուրա, որը գտնվում է Ճապոնիայի Հոնսյու կղզու Տյուբու տարածաշրջանում։
Պրեֆեկտուրայի վարչական կենտրոնը Նիիգաթա քաղաքն է։ Պրեֆեկտուրայի մակերեսը կազմում է 12,583․83 կմ²[3], բնակչությունը՝ 2 315 447 մարդ (օգոստոսի 1, 2014)[4], խտությունը՝ 184 մարդ/կմ²։
Նիիգաթան Ճապոնիայի ամենախոշոր պրեֆեկտություններից է։ Այնտեղ գտնվում են Ճապոնիայի սինթտոիզմական տաճարների մեծամասնությունը։ Այն սամուրայի հովանավոր Ուեսուհի Կենսինի հայրենիքն է։ Ժամանակակից Նիիգաթան հայտնի է իր լեռնադահուկային հանգստավայրերով։
ԱշխարհագրությունԽմբագրել
Նիիգաթան ունի ելք դեպի Ճապոնական ծով։ Նրա տարածությունը հատվում է լեռներով, հատկապես բարձր, մյուս պրեֆեկտուրաների հետ սահմանում։ Պրեֆեկտուրային պատկանում են Սադո և Ավասիմա կղզիները։ Նիիգաթան գտնվում է ամենավտանգավոր սեյսմիկ գոտիներից մեկում։ Պրեֆեկտուրայի տարածքը համապատասխանում է Էտիգո պատմական պրովինցիայի հետ։
Վարչական բաժանումԽմբագրել
Պրեֆեկտուրայում կա 20 քաղաք և 10 գավառ (4 գյուղ և 7 ավան)։
ՔաղաքներԽմբագրել
|
|
|
|
Գյուղեր և ավաններԽմբագրել
Գյուղեր և ավաններ գավառներով.
|
|
ՍիմվոլիկաԽմբագրել
Պրեֆեկտուրայի առաջին խորհրդանիշն ընդունվել է 1963 թվականի օգոստոսի 23-ին։ Այն իրենից ներկայացնում է շրջանագիծ, հատված կատականայի «գա» ոճավորված խորհրդանշով (ճապ.՝ ガ): Պրեֆեկտուրայի դրոշը նույնպես ընդունվել է 1963 թվականի օգոստոսի 23-ին[5]։ Նոր խորհրդանշանը հաստատվել է 1992 թվականի մարտի 27-ին։ Խորհրդանշանի վրա պատկերված ալիքը խորհրդանշում է պրեֆեկտուրայի անսահման զարգանալու պոտենցիալը[6]։
1963 թվականի օգոստոսի 23-ին պրեֆեկտուրայի ծաղիկ է ընտրվել կակաչ Գեսներան, վայրի ծաղիկ՝ գնարբուկը (primula modesta, 2008, մարտի 1), ծառը՝ ճապոնական կամելիան ( 1966, օգոստոսի 27), իսկ թռչուն՝ կարմրաոտիկ իբիսը (1965, սեպտեմբերի 13)[6]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 新潟県人口移動調査(月報)(過去年度) < 新潟県ホームページ
- ↑ (unspecified title) (яп.)
- ↑ http://www.gsi.go.jp/KOKUJYOHO/MENCHO-title.htm
- ↑ http://www.pref.niigata.lg.jp/tokei/1356780197540.html
- ↑ «県花、県章及び県旗» (jp)։ Niigata Prefectural Government։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-17-ին։ Վերցված է 2010-06-13
- ↑ 6,0 6,1 «Symbols of Niigata» (անգլերեն)։ Niigata Prefectural Government։ Արխիվացված օրիգինալից 2012-02-17-ին։ Վերցված է 2010-06-13
Արտաքին հղումներԽմբագրել
- Պաշտոնական կայք(ճապոներեն)
- Նիիգաթայի վարչության պաշտոնական զբոսաշրջիկության կայք Archived 2010-01-17 at the Wayback Machine.(ճապոներեն)