Պանսեքսուալություն[1] (հին հունարեն՝ πάν-՝ «ամեն ինչ» և լատին․՝ sexus՝ «սեռ» բառերից), տերմին, որը կիրառվում է նշանակելու մարդկանց հանդեպ ռոմանտիկ և սեքսուալ հակումը՝ անկախ կենսաբանական սեռից և գենդերային ինքնությունից[2]։

Պանսեքսուալների դրոշը և խորհրդանիշը

Պանսեքսուալ մարդկանց կարող են գրավել ոչ միայն ցիսգենդեր կամ տրանսգենդեր կանայք կամ տղամարդիկ, այլև ոչ-բինար գենդերային ինքնություն ունեցող և ինտերսեքս մարդիկ։ Կողակից ընտրելու ժամանակ նրանց համար սեռը բացարձակապես դեր չի խաղում։ Պանսեքսուալները տարբերակում են իրենց բիսեքսուալներից, քանի որ պանսեքսուալները «գենդերային առումով կույր են» զուգընկերոջ սեռի հետ կապված։

Պանսեքսուալություն և բիսեքսուալություն խմբագրել

Ի տարբերություն «բիսեքսուալություն» տերմինի՝ «պանսեքսուալություն» տերմինը ավելի լայն հասկացություն է նշանակում և ընդգծում է ոչ թե երկակի հակում, այլ դրա անկախ լինելը սեռական պայմանականությունից[3][4]։

Պատճառները, թե ինչու անհատները, որոնք ըստ էության պանսեքսուալ են, չեն նույնականացնում իրենց պանսեքսուալության հետ, ինչը հավանաբար կապված է տերմինի ոչ տարածվածության և բացասական կոննոտացիայի հետ։ Ֆինլանդիայում երիտասարդների շրջանում տերմինի տարածման համար ֆինն գրող Մագդալենա Հայը գրել է «Երրորդ քույրը» ֆենթզի վեպը[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. "the definition of omnisexual". Dictionary.com. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 17-ին.
  2. "Oxford dictionaries". Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 31-ին.
  3. Sex and society
  4. Haritaworn, Jin, Chin-ju Lin, and Christian Klesse. «Poly/Logue: A Critical Introduction to Polyamory.» Sexualities 9.5 (2006): 515-29(անգլ.)
  5. "Финская писательница написала книгу о пансексуальности для подростков". YLE. 2018 թ․ հունիսի 30. Վերցված է 2019 թ․ հունվարի 16-ին.