Վրեժի ծարավ (հինդի՝ खून भरी माँग, Khoon Bhari Maang, բառացի` Արյունով ներկված հերաբաժանը), 1988 թվականին նկարահանված հնդկական մելոդրամա հարուստ այրու մասին, որը, քիչ էր մնում` մահանար իր նոր ամուսնու ձեռքով, ինչից հետո որոշում է վրեժ լուծել։ Ֆիլմը ավստրալիական «Վերադարձ դեպի դրախտ» մինի սերիալի վերամշակումն է, որը նկարահանվել է ըստ Ռոզալինդա Լեյքերի վեպի։ 1990 թվականին թողարկվել է ֆիլմի ռիմեյքը թամիլերեն Thendral Sudum վերնագրով, իսկ 2014 թվականին՝ մարաթերեն` Bharla Malwat Rakhtaana վերնագրով։ 1987 թվականին նկարահանվել է նույնատիպ սյուժեով Gowthami վերնագրով ֆիլմը` տելուգու լեզվով։

Վրեժի ծարավ
հինդի՝ खून भरी माँग
Երկիր Հնդկաստան
Ժանրմարտաֆիլմ և դրամա
Թեմավրեժ
ՀիմքReturn to Eden?
Թվական1988
Լեզուհինդի
ՌեժիսորՌակեշ Ռոշան[1]
ՊրոդյուսերՌակեշ Ռոշան
Սցենարի հեղինակRavi Kapoor?
ԴերակատարներՌեքհա, Կաբիր Բեդի, Sonu Walia?, Shatrughan Sinha? և Կադեր Խան
ԵրաժշտությունՌաջեշ Ռոշան
Տևողություն172 րոպե

Սյուժե խմբագրել

Այրի Արտին (Ռեքհա) միլիոնատերի (Սաիդ Ջաֆրի) աղջիկ է, և հենց այս հանգամանքը դարձել է նրա դժբախտության պատճառը, քանի որ ամուսնուն կորցրած կնոջ հարստությունը որս է դարձել դաժան շահամոլների աչքում։

Արտին դյուրահավատ է և անփորձ։ Նրա կյանքը անցնում էր երկու երեխաների (դստեր` Կավիտայի և որդու` Բոբիի) դաստիարակությամբ զբաղվելով։ Գործնական փաստաթղթերով հաջողությամբ զբաղվում է նրա աղախինը` Լիլան (Սուլաբհա Դեշպանդե), ում Արտին սիրում է և ընդունում է որպես մայր։ Հիմնական կապիտալով զբաղվում է հայրը։ Կեղծարար Հիրալալը (Կադեր Խան), որը համարվում է նրանց ընտանիքի մտերիմ բարեկամը, օգտվելով տիրոջ մեծ վստահությունից և սրտային հիվանդության փաստից, առանց թույլատվության ֆինանսական մեծ հափշտակումներ է կատարում, որի մասին իմանալուց հետո, զայրացած տերը որոշում է նրան վռնդել տնից և խստագույնս պատժել, սակայն Հիրալալը խեղդելով սպանում է անպաշտպան և հիվանդ տիրոջը անկողնու մեջ` այն հետագայում ներկայացնելով որպես սրտի կաթված։

Հիրալալը հանգիստ չի թողնում որբացած Արտիին և ասում է, որ մահվան մահճում նրա հոր վերջին կամքն է եղել, որ Արտին ամուսնանա, իսկ որպես փեսացու նա առաջարկում է իր զարմիկին՝ նենգ Սանջեյին (Կաբիր Բեդի), որը մեծ վարպետությամբ գրավում է Արտիի և երեխաների սիրտն իր սիրալիրությամբ և հոգատարությամբ։ Սանջեյին այդ հարցում օգնում է նրա վաղեմի սիրեցյալ Նանդինին (Սոնու Վալիա), որը նաև Արտիի ամենամտերիմ ընկերուհին է։ Արտին այդպես էլ գլխի չի ընկնում, որ այդքան նվիրված Սանջեյը, բարի Նանդինին և Հիրալալը միավորվել են մեկ նպատակի շուրջ՝ խլել իրեն պատկանող հարստությունը։

Ամուսնական պայմանագրից հետո ամուսինները Նանդինի և երեխաների հետ մեկնում են ամառանոց` վայելելու ամուսնական մեղրամիսը։ Զվարճալի որսի ժամանակ սառնասիրտ ամուսինը որոշում է իրագործել իր ծրագիրը և ամուսնությունից երջանկացած անհոգ Արտիին նետում է կոկորդիլոսի երախը։

Ամեն դեպքում, հոշոտված Արտին ողջ է մնում։ Նրա հոշոտված մարմինը գտնում է մի ծեր ձկնորս, որը բուժում է նրա վերքերը։ Արտին հավաքում է իր ուժերը և իր գոյության ողջ նպատակն է համարում վրեժ լուծել դավաճաններից։ Վաճառելով իր զարդը` նա դիմում է պլաստիկ վիրահատության։ Նա ամաչկոտ և անփորձ կնոջից վեր է ածվում համարձակ և գրավիչ գեղեցկուհու։ Ներկայանալով որպես Ջոտի` նա ընդունվում է մոդելայն գործակալություն, որտեղ աշխատում է Նանդինին։ Շուտով նա դուրս է թողնում աշխատանքից իր նախկին ընկերուհուն և գրավում հանրային մոդելի նրա տեղը։ Քիչ ուշ նա գրավում է նաև նրանով հմայլված Սանջեյի սիրտը, որը լիովին մոռացել էր իր նախկին սիրեցյալ Նանդինիին։ Նանդինին կորցնելով աշխատանքը և սիրելի տղամարդուն` տարվում է հարբեցողությամբ։

Ջոտիին (Արտիին) սիրահարվում է նաև նրա լուսանկարիչ Ջեյ Դին (Սինխա Շահրուխ)։ Նա զգում է, որ Ջոտին (Արտին) բոլորից ինչ-որ գաղտնիք է թաքցնում և խնդրում է նրան պատմել իրեն ամեն ինչ, սակայն Ջոտին (Արտին) անհնազանդ է։ Մի անգամ գալով նրա տուն` նա պատահաբար պահարանին տեսնում է երկու երեխաների նկարները։ Իմանալով, որ այդ երեխաները Բոբին և Կվիտան են՝ մահացած Արտիի դուստրը և որդին, նա գալիս է այն եզրահանգմանը, որ Ջոտին հենց Արտին է։

Սանջեյը Ջոտիին (Արտիին) հրավիրում է իր տուն, փորձելով նրան գրավել իր հարստությամբ։ Չկաշկանդվելով իր թանկագին հյուրից` նա կոպիտ և դաժան է վերաբերվում երեխաներին։ Սանջեյի գնալուց հետո Ջոտին (Արտին) արագ գրկում է իր երեխաներին։ Երեխաները, որ վաղուց մոռացել էին խնամքի և հոգատարության մասին, համակվում են տիկին Ջոտիի հանդեպ վստահությամբ։ Երեխաները պատմում են, թե ինչպես են նրանք պատահաբար լսել Հիրալալի և Սանջեյի խոսակցությունը, որում Հիրալալը պարծենում է, թե ինչպես է սպանել իրենց պապիկին։ Այդ խոսակցությունը լսել էր նաև նրանց տանը երկար տարիներ ծառայած և իրենց նվիրված Ռամ պապիկը։ Իմանալով այդ մասին` Սանջեյը և Հիրալարը սպանում են նրան։ Վրիժառու Ջոտին (Արտին) գիշերը գնում է Հիրալալի մոտ, որը ճանաչում է իր վրա հարձակվող Արտիին, և Հիրալալը մահանում է դժբախտ պատահարի պատճառով։

Հաջորդ օրը նա Սանջեյի հետ ուղևորվում է ամառանոց, որտեղ ստոր Սանջեյը փորձել էր սպանել նրան։ Նրանց է հետևում նաև Նանդինին, որի միակ նպատակը Ջոտիին (Արտիյին) ողջ ճշմարտությունը պատմելը և Սանջեյի իրական դեմքը ցույց տալն է։ Բայց Ջոտին (Արտին) ինքն է պատմում Սանջեյին և Նանդինիին իր իրական ինքնության մասին։ Սանջեյը փորձում է հրացանով կրակել Արտիին, բայց Նանդինին իր մարմնով փակում է Արտիինէ իր մահով քավելով դավաճանության մեղքը։

Հազիվ փրկվելով մահվան ճիրաններից երկրորդ անգամ` Արտին հասնում է իր նպատակին` կատարելով վրեժի ծարավի ծիսակատարությունը։ Ջեյ Դիյի օգնությամբ նա Սանջեյին գլորում է դեպի կոկորդիլոսների երախը, և նա մահանում է այնպես, ինչպես ցանկացել էր սպանել Արտիին։ Ֆիլմի վերջին տեսարանում Արտին գրկում է իր երեխաներին, որոնք Ջեյ Դիից իմացել էին, որ Ջոտին իրենց մայրն է։

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Ռեքհա Արտի Սաքսենա/Ջոտի պարոն Սաքսենայի դուստրը Արտի Սաքսենա/Ջոտի պարոն Սաքսենայի դուստրը
Կաբիր Բեդի Սանջեյ Վարմա, Արտիի նախկին ամուսինը, Հիրալալի զարմիկը, Նանդինիի սիրեցյալը Սանջեյ Վարմա, Արտիի նախկին ամուսինը, Հիրալալի զարմիկը, Նանդինիի սիրեցյալը
Սոնու Վալիա Նանդինի, Արտիի նախկին ընկերուհին և Սանջեյի սիրուհին Նանդինի, Արտիի նախկին ընկերուհին և Սանջեյի սիրուհին
Կադեր Խան Հիրալալ, Սանջեյի մորեղբայրը Հիրալալ, Սանջեյի մորեղբայրը
Սաիդ Ջաֆրի Սաքսենա, Արտիի հայրը Սաքսենա, Արտիի հայրը
Ա.Կ. Հանջալ Ռամ պապիկ Ռամ պապիկ
Ռաքեշ Ռոշան Վիկրամ, Արտիի առաջին ամուսինը Վիկրամ, Արտիի առաջին ամուսինը
Շվետա Կվիտա, Կվիտա, Արտիի դուստրը
Գուրավ Բոբի, Բոբի, Արտիի որդին
Սինխա Շահրուխ լուսանկարիչ Ջեյ Դի լուսանկարիչ Ջեյ Դի
Սուլաբխա Դեշպանդե Լիլա Լիլա
Թոմ Օլթեր պլաստիկ վիաբույժ պլաստիկ վիաբույժ

Սաունդթրեք խմբագրել

Բոլոր երգերի տեքստերի հեղինակն է Ինդիվար(անգլ.), բոլոր երգերի հեղինակն է՝ Ռաջեշ Ռոշան(անգլ.)։

# ԱնվանումԿատարող Տևողություն
1. «Hanste Hanste Kat Jaayen Raaste»  Սադխանա Սարգամ  
2. «Jeene Ke Bahaane Lakhon Hain»  Աշա Բհոսլե  
3. «Main Haseen Ghazab Ki»  Աշա Բհոսլե, Սադխանա Սարգամ  
4. «Main Teri Hoon Jaanam»  Սադխանա Սարգամ  

"Main Teri Hoon Jaanam" երգը վերցված է բրիտանական «Կրակե մարտակառքեր» ֆիլմի համանուն գործիքային երաժշտությունից[2]։

Մրցանակներ խմբագրել

Filmfare Awards (1988)
  • Filmfare Award` լավագույն դերասանուհի անվանակարգում` Ռեքհա
  • Filmfare Award` երկրորդ պլանի լավագույն դերասանուհի անվանակարգում` Սոնու Վալիա
  • Լավագույն մոնտաժ` Սանջեյ Վերմա
Filmfare Awards առաջադրումներ
  • Filmfare Award` լավագույն ֆիլմի համար
  • Filmfare Award լավագույն ռեժիսուրայի համար` Ռակեշ Ռոշան
  • Լավագույն կոմպոզիտոր` Ռաջեշ Ռոշան
  • Filmfare Award կանացի լավագույն վոկալի համար` Սադխանա Սարգամ («Main Teri Hoon Jaanam» երգի համար)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.imdb.com/title/tt0151206/
  2. «World Music Day: 10 Hit Songs Bollywood Copied From Abroad». NDTV. 2014 թ․ հունիսի 21. Վերցված է 2017 թ․ հուլիսի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)

Արտաքին հղումներ խմբագրել