Ջրաշուշաններ (նկար, Մոնե)

Կլոդ Մոնեի նկար
(Վերահղված է Ջրաշուշաններ (Մոնե)ից)

«Ջրաշուշաններ» (ֆր.՝ Nymphéas), մոտավորապես 250 նկարներից բաղկացած նկարաշար, որի հեղինակն է ֆրանսիացի նկարիչ, իմպրեսիոնիզմի կարկառուն ներկայացուցիչ Կլոդ Մոնեն (1840-1926 թվականներ)։ Բոլոր նկարներն արված են յուղաներկով։ Նկարիչը կտավները վրձնել է՝ տպավորվելով Ժիվերնիում գտնվող իր տան այգում աճող ջրաշուշաններից։ Մոնեի ծաղկանոցը կյանքի վերջին երեսուն տարիներին դարձավ նրա ստեղծագործական կյանքի գլխավոր իմաստը։ Նկարներից շատերը ստեղծվել են այն ժամանակ, երբ իմպրեսիոնիստն արդեն տառապում էր կատարակտից[3]։

Ջրաշուշաններ
տեսակնկարների շարք
նկարիչԿլոդ Մոնե[1]
տարի1914 և 1899[1]
բարձրություն219 սանտիմետր
լայնություն602 սանտիմետր
ուղղությունիմպրեսիոնիզմ[2]
ժանրբնանկար
գտնվում էՖրանսիա[1]
Ծանոթագրություններ
 Water Lilies by Claude Monet Վիքիպահեստում
Ջրաշուշաններ։ Երկինք, 1920–1926, Օրանժերի թանգարան
Ջրաշուշաններ։ Մայր մտնող արև, 1920–1926, Օրանժերի թանգարան
Ամպերի արտացոլումը սպիտակ ջրաշուշաններով լճակի մեջ, 1920, Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարան

Ընդհանուր տեղեկություններ խմբագրել

Մոնեի մոտ տրամադրվածությունը ստեղծել նկարների շարք ջրաշուշանների պատկերներից, առաջացավ 1889 թվականին։ Այդ ժամանակ նա ավարտեց տասը նկարներից բաղկացած շարքը, որը կոչվեց «Կրյոզի հովիտ» (Կրյոզը գետ է համանուն դեպարտամենտում)։ Դրանք ցուցադրվեցին Ժորժ Պետի պատկերասրահում[4]։ Կլոդ Մոնեի մյուս հայտնի նկարաշարը համարվում է «Դեզերի» շարքը։

1920-ական թվականներին փարիզյան Օրանժերի թանգարանում պետության միջոցներով կառուցվեցին երկու ձվաձև սրահներ։ Դրանցում պահպանվում և ցուցադրվում են Մոնեի ութ ֆրեսկոները ջրաշուշանների նկարներով։ Ցուցադրությունը հասարակության համար բացվեց 1927 թվականի մայիսի 16-ին՝ մի քանի ամիս Մոնեի մահվանից հետո[3]։ 1999 թվականին Օրանժերի թանգարանում կայացավ Մոնեի «Ջրաշուշանների» հատուկ ցուցադրությունը, որի համար ամբողջ աշխարհից այստեղ բերվեցին թվով 60 նկարներ[5]։

Նկարաշարի կտավները պահպանվում և ցուցադրվում են աշխարհի շատ երկրների պատկերասրահներում և թանգարաններում։ Դրանցից են.

Ջովանի Բարտացցոնեն՝ «Քրիստիս» աճուրդի տան իմպրեսիոնիզմի և մոդեռնիզմի դեպարտամենտի գլխավոր մասնագետը, «Ջրաշուշանների» համար այպես է արտահայտվել.

  Մոնեի «Ջրաշուշանները» համարվում են 20-րդ դարի ամենահայտնի և ընդունված նկարներից, որոնք վիթխարի ազդեցություն են թողել նկարիչների մի ամբողջ սերնդի համար:
- Ջովանի Բարտացցոնե
 

«Ջրաշուշաններ»-ը աճուրդներում խմբագրել

2007 թվականի հունիսի 19-ին Կլոդ Մոնեի «Ջրաշուշաններ»-ից մեկը «Սոթբիս» աճուրդի տանը Լոնդոնում վաճառվեց 18.5 միլիոն ֆունտ ստերլինգով[11]։ 2008 թվականի հունիսի 24-ին մեկ այլ նկար՝ «Ջրաշուշաններով լճակը» (Le Bassin Aux Nymphéas), վաճառվեց 41 միլիոն ֆունտ ստերլինգով «Քրիստիս» աճուրդի տանը կրկին Լոնդոնում. ընդ որում գրեթե կրկնակի մեծ գումարով, որն առաջարկվել էր աճուրդի մեկնարկին[12]։ 2010 թվականի հունիսի 23-ին «Քրիստիս» աճուրդի տունը ցուցադրեց 1906 թվականին նկարված «Ջրաշուշաններ» կտավը։ Մեկնարկային գինը սահմանեցին 30-ից 40 միլիոն ֆունտ ստերլինգ, սակայն, հընթացս ցուցադրության և աճուրդի, առաջարկվող գինը չբարձրացավ 29 միլիոնից, ուստի աճուրդի պատասխանատուները այն հանեցին վաճառքից[13]։ 2014 թվականի մայիսին՝ 1907 թվականին նկարված «Ջրաշուշաններ» նկարը «Քրիստիս» աճուրդի տան կողմից հանեց աճուրդ-վաճառքի. այն վաճառվեց 27 միլիոն ամերիկյան դոլարով[14]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Կազմեք ցանկեր, ոչ թե պատերազմ — 2013.
  2. Կազմեք ցանկեր, ոչ թե պատերազմ — 2013.
  3. 3,0 3,1 "Monet, Claude." Grove Art Online Արխիվացված 2015-10-08 Wayback Machine.
  4. Tucker, Paul Hayes, Monet in the '90s: The Series Paintings, 1989, Museum of Fine Arts, Boston in association with Yale University Press, p.41.
  5. Susan Bell. "Paris sees Monet lilies in a new light." The Times. 8 May 1999.
  6. Claude Monet paintings Արխիվացված 2015-09-23 Wayback Machine at the Marmottan
  7. Water Lilies at the Metropolitan Museum of Art,
  8. Water Lilies at the Art Institute of Chicago
  9. /is/, /7056/, /false/, /true&newvalues=1&rawsearch=id/, /is/, /1930/, /false/, /true&newstyle=single&newprofile=objects&newsearchdesc=Water%20Lilies&newcurrentrecord=1&module=objects Water Lilies at the Saint Louis Art Museum,
  10. «Water Lilies (Agapanthus)». Cleveland Museum of Art. Վերցված է 2013 թ․ հունվարի 31-ին.
  11. Dalya Alberge. "Monet lilies make £18.5m but just miss world record." The Times. 20 June 2007.
  12. Картина Клода Моне продана на аукционе Christie's за 80 миллионов долларов: Культура: Lenta.ru
  13. "Кувшинки" Моне не смогли продать на аукционе Christie's: Культура: Lenta.ru
  14. «Monet's 'Water Lilies' Auctioned in NY for $27 million». ABC News. ABC. 2014 թ․ մայիսի 6. Վերցված է 2014 թ․ մայիսի 6-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

  Արտաքին տեսաֆայլեր
  Monet's Water Lilies
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջրաշուշաններ (նկար, Մոնե)» հոդվածին։