Ջրաշուշան
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Տիպ Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Ջրաշուշանածաղկավորներ
Ընտանիք Հարսնամատազգիներ
Ցեղ Ջրաշուշան
Լատիներեն անվանում
Nymphaea
L., 1753
Հոմանիշներ
Տիպիկ ներկայացուցիչներ
Տեսակներ
Տես տեքստը

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Ջրաշուշան (լատ.՝ Nymphaea), հարսնամատ, ջրային վարդ, սպիտակ կոկոռ, նիմֆեա, հարսնամատազգիների (ջրաշուշանազգիներ) ընտանիքի բազմամյա կոճղարմատավոր ջրային խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 50 տեսակ[1]։

ՏարածումԽմբագրել

Հայտնի է 40, Հայաստանում՝ 2 տեսակ՝

  • Ջրաշուշան սպիտակ կամ հարսնամատ (Nalba)
  • Ջրաշուշան մաքրասպիտակ կամ ձյունասպիտակ (N. candida

Հանդիպում է Լոռու (Գետավան գ.) և Շիրակի մարզերի նախալեռնային գոտու քաղցրահամ ջրերում, լճերում (Տզրուկի, ժանգոտ, Պարզ և այլն), դանդաղահոս գետերի գետախորշերում։ Հայկական ֆլորայի ամենագեղատեսիլ բույսն է. գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Կենսաբանական նկարագիրԽմբագրել

Կոճղարմատը հզոր է։ Տերևները խոշոր են, կաշեկերպ, կլորավուն կամ սրտաձև, երկարակոթուն, ազատ լողում են ջրի մակերեսին։ Ծաղիկները երկսեռ են, խոշոր, մեկական՝ երկար ծաղկակոթուններով, սպիտակ, բուրավետ. բացվում են ցերեկը, իսկ արևը մայր մտնելուց հետո փակվումև ընկղմվում շրի մեջ։ Ծաղկում է մայիսի վերջերից մինչև ուշ աշուն։ Պտուղը կանաչ է, բազմասերմ, հատապտղանման։

ԲազմացումԽմբագրել

Պտուղը հասունանալիս ընկնում է ջրի հատակը, փտում, սերմերը դուրս են գալիս ջրի մակերես և տարածվում ջրային թռչունների միջոցով։ Բազմանում է նաև վեգետատիվ ճանապարհով՝ սողացող կոճղարմատով։ Ջրաշուշան կլիմայավարժեցվել է Երևանի բուսաբանական այգու արհեստ, ջրամբարներում, որտեղ լավ աճում է, ծաղկում ու պտղակալում։

ԿիրառումԽմբագրել

Ծաղիկները պարունակում են ալկալոիդներ, եթերայուղեր, կոճղարմատները՝ աղաղանյութեր, օսլա։ Օսլայով հարուստ են նաև սերմերը (47 %), որոնք (բոված) կարելի է օգտագործել սուրճի փոխարեն։ Մատղաշ կոճղարմատներն ուտելի են։

ԴասակարգումԽմբագրել

 
Nymphaea 'Attraction'

Ըստ The Plant List 2010 թվականի տվյալների հայտնի է 36 տեսակ[2].

Դասակարգումը այգիներումԽմբագրել

Ըստ The Royal Horticultural Society տվյալների[4].

  • Hardy (H)
  • Day-blooming (D)
  • Night-blooming (N)
  • Tropical (T)

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Полный список видов см. GRIN Archived 2015-09-24 at the Wayback Machine.
  2. «Species in Nymphaea»։ The Plant List (2010). Version 1. Published on the Internet; http://www.theplantlist.org/ (անգլերեն)։ Royal Botanic Gardens, Kew and Missouri Botanical Garden։ 2010։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-24-ին։ Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 28–ին 
  3. NCU-3e. Names in current use for extant plant genera. Electronic version 1.0. Entry for Nymphaea L.(անգլ.)
  4. Classification of genera Archived 2012-04-26 at the Wayback Machine. на сайте The Royal Horticultural Society Archived 2012-03-26 at the Wayback Machine.

ԳրականությունԽմբագրել

  • Wiersema J. H. Reproductive biology of Nymphaea (Nymphaeaceae) // Ann. Missouri Bot. Gard : ежегодник. — 1988. — № 75. — P. 795—804.
  • John H. Wiersema: Nymphaea: Nymphaea - Online, In: Flora of North America Editorial Committee (Hrsg.)։ Flora of North America North of Mexico, Volume 3 - Magnoliidae and Hamamelidae, Oxford University Press, New York und Oxford, 1997. ISBN 0-19-511246-6. (Abschnitt Beschreibung und Verbreitung)
  • Dezhi Fu, John H. Wiersema & Donald Padgett: Nymphaeaceae: Nymphaea, S. 116 - Online., In: Wu Zhengyi, Peter H. Raven & Deyuan Hong (Hrsg.)։ Flora of China, Volume 6 - Caryophyllaceae through Lardizabalaceae, Science Press und Missouri Botanical Garden Press, Beijing und St. Louis, 2001. ISBN 1-930723-05-9. (Abschnitt Beschreibung und Verbreitung)

Գեղարվեստական գրականության մեջԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։