Ջեբրաիլի շրջան (Ադրբեջանական ԽՍՀ)
Ջեբրաիլի շրջանը[2] (ադրբ.՝ Cəbrayıl rayonu) Խորհրդային Ադրբեջանի վարչական շրջան էր, որ գոյություն է ունեցել 1930-1993 թթ․։ Նրա վարչական կենտրոնը Ջեբրաիլ (Մեխակավան) քաղաքն էր։ Սահմանակից է Իրանին հարավից և արևմուտքից։
Ջեբրաիլի շրջան ադրբ.՝ Cəbrayıl rayonu | |
---|---|
Երկիր | Կաղապար:Դրոշավորում/Խորհրդային Ադրբեջան |
Կարգավիճակ | Շրջան |
Վարչկենտրոն | Ջեբրաիլ |
ԲԾՄ | 434 մետր |
Բնակչություն | 80 800 մարդ[1] |
Տարածք | 1 050 |
Հիմնադրված է | 1930 թ. |
ISO 3166-2 կոդ | AZ-CAB |
Հեռախոսային կոդ | 994 26 |
Փոստային ինդեքսներ | AZ 1400 |
Ավտոմոբիլային կոդ | 14 |
cabrail-ih.gov.az | |
1993 թ․ օգոստոսի վերջին հայկական զինված ուժերը ազատագրել են Ջեբրաիլի շրջանը։ Այն այժմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հադրութի շրջանի մասն է կազմում։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչական բաժանման համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում վերացվել են այդ կարգի ադրբեջանական վարչական միավորները։
Խորհրդային Ադրբեջանի նախկին տասնմեկ վարչական միավորները փոխարինվել են յոթով, որոնց տրվել են պատմական անուններ՝ Շահումյանի շրջան (Գյուլիստան՝ նախկին Շահումյանի և Քարվաճառի շրջաններ), Մարտակերտի շրջան (Ջրաբերդ՝ նախկին Մարտակերտի շրջան), Ասկերանի շրջան (Խաչեն՝ նախկին Ասկերանի և Աղդամի շրջաններ), Մարտունու շրջան (Վարանդա՝ նախկին Մարտունու շրջան և Աղդամի շրջանի մի մասը), Հադրութի շրջան (Դիզակ՝ նախկին Հադրութի և Ջեբրաիլի շրջաններ, Ֆիզուլիի շրջանի ազատագրված հատվածը), Քաշաթաղի շրջան (նախկին Լաչինի, Կուբաթլուի և Զանգելանի շրջաններ) և առանձին Շուշիի շրջան ու քաղաք Ստեփանակերտ։
Տես նաև
խմբագրելԱղբյուրներ
խմբագրել- ↑ 1,0 1,1 https://www.stat.gov.az/source/demoqraphy/ap/az/population_2019.zip
- ↑ Տեղեկաքարտում բերված տեղեկությունները, ըստ Ադրբեջանական կողմի։ Արտացոլում են իրավիճակը մինչ ԽՍՀՄ փլուզումը։