Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի (Մեխակավան)

Մեխակավանի Զորավոր Սուրբ Աստվածածին կամ Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի, 2017 թվականին կառուցված հայ առաքելական եկեղեցի Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Մեխակավան բնակավայրում, որն Ադրբեջանի կողմից հիմնահատակ ավերվել է 2021 թվականին[1][2]։ Եկեղեցին գտնվել է Մեխակավանի զորամասի հարակից տարածքում, բլրի վրա[3]։

Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին 2017 թվականին և Ադրբեջանի օկուպացիայից հետո
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԱրցախ Արցախ
ՏեղագրությունԱրցախ Արցախ Մեխակավան
ԹեմԱրցախի թեմ
Հոգևոր կարգավիճակավերված
Հիմնական ամսաթվերը2017
Ներկա վիճակավերված
Հիմնադրված2017
Փակված է2021 թվական (հիմնահատակ ավերված ադրբեջանցիների կողմից)
Քարտեզ
Քարտեզ
39°23'10"N 47°2'17"E

Պատմություն խմբագրել

Եկեղեցին կառուցվել է գնդերեց Սարգիս սարկավագ Աբյանի ջանքերով և բարերար Գրիգոր Մովսիսյանի միջոցներով, օծվել է 2017 թվականի հոկտեմբեր 1-ին ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի կողմից։

2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում Ադրբեջանը օկուպացրեց Մեխակավանը, որից հետո տեսանյութեր հրապարակվեցին ադրբեջանցի զինվորների կողմից Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու պղծման մասին։ Այդ տեսանյութերում եկեղեցին կանգուն էր, իսկ վրայի խաչը ադրբեջանցի զինվորները կոտրում են հենց տեսանյութում[4]։

2021 թվականի մարտ ամսին BBC-ի հրապարակած ռեպորտաժում եկեղեցին հիմնահատակ ավերված է[2]։ Տեսանյութում ադրբեջանցիները պնդում են, որ իբր հայերն ենք քանդել այնտեղից հեռանալուց առաջ, մինչդեռ կան հակառակը ապացուցող տեսանյութեր։ BBC-ի լրագրող Ջոնահ Ֆիշերն փաստում է, որ եկեղեցին չէր կարող ոչնչացվել պատերազմի ժամանակ, քանի որ կան տեսանյութեր, որտեղ երևում է, որ երբ այստեղ եկան ադրբեջանցիներ, եկեղեցին կանգուն էր[5]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Մեխակավան (Ջեբրայիլ) բնակավայրում օծվել է Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին».
  2. 2,0 2,1 «Nagorno-Karabakh: The mystery of the missing church».
  3. «ԱՐՑԱԽԻ ՄԵԽԱԿԱՎԱՆՈՒՄ (ՋԵԲՐԱՅԻԼ) ՕԾՎԵՑ Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻՆ».
  4. «Ադրբեջանցիները պղծել են Մեխակավանի Սբ Աստվածածին եկեղեցին».
  5. «Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Մեխակավանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին․ BBC-ի ռեպորտաժը». Վերցված է 2021 թ․ մարտի 25-ին.

Արտաքին հղումներ խմբագրել