Մյուս Հաբանդ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հաբանդ (այլ կիրառումներ)
Մյուս Հաբանդ (հին ուղղագրությամբ՝ Միւս Հաբանդ), երբեմն ուղղակի Հաբանդ, գավառ Մեծ Հայքի Արցախ նահանգի կազմում, Կարկառ գետի աջափնյակից մինչև Դիզափայտի լեռները և Քիրսի լեռնաշղթայից մինչև Մուխանք դաշտի արևմտյան եզերքը[1]։

Աշխարհագրություն
խմբագրելՀաբանդի տարածքը մոտավորապես համապատասխանում է ներկայիս Արցախի Հանրապետության Մարտունու և Հադրութի շրջաններին։
Պատմություն
խմբագրելՀաբանդի Ամարաս ավանի եկեղեցին և վանքը հիմնադրել է Գրիգոր Ա Լուսավորիչը։ Այնտեղ է ամփոփվել Գրիգորիսի (Գրիգոր Ա Լուսավորչի թոռը) աճյունը, որի վրա 5-րդ դարում Վաչագան Գ Բարեպաշտ թագավորը կառուցել է Ս. Գրիգորիս մատուռը։ Նշանավոր էր Հաբանդի Գտիչ կամ Քթիշ բերդավանը (ներկայիս Հադրութի շրջանում)՝ համանուն և եպիսկոպոսանիստ վանքով։ Գտիչից ոչ հեռու (ներկայիս Տող և Տումի գյուղերի մոտ) գտնվող Գորոզ բերդավանի (հայտնի է 8-9-րդ դարերից) անունով հայ քերական-մեկնիչները (Համամ Արևելցի, Վարդան Արևելցի և ուր.) հաճախ կոչել են բովանդակ Հաբանդ, իսկ «Գորոզու բարբառ» ասելով՝ հասկացել առհասարակ Արցախի բարբառ։ Ուշ միջնադարում Հաբանդը վարչականորեն բաժանվել է Դիզակի (հարավային մասը) և Վարանդայի (հյուսիսային մասը) գավառների՝ համանուն մելիքություններով, որով մոռացվել է գավառի հնագույն անվանումը։
Տես նաև
խմբագրելԳրականություն
խմբագրել- Թ.Խ. Հակոբյան (1981). Հայաստանի պատմական աշխարհագրություն. Երևան։ «Միտք»։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Մեծ Հայքի վարչական բաժանումը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 2-ին.
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 39)։ |