Ջո Կոկեր, (մայիսի 20, 1944(1944-05-20)[1][2][3][…], Շեֆիլդ, Անգլիա[4] - դեկտեմբերի 22, 2014(2014-12-22)[5][1][2][…], Crawford, Դելտա շրջան, Կոլորադո, ԱՄՆ[5]), (անգլ.՝ Joe Cocker, ամբողջական անունը՝ Ջոն Ռոբերտ Կոկեր, անգլ.՝ John Robert Cocker, մայիսի 20, 1944(1944-05-20)[1][2][3][…], Շեֆիլդ, Անգլիա[4] - դեկտեմբերի 22, 2014(2014-12-22)[5][1][2][…], Crawford, Դելտա շրջան, Կոլորադո, ԱՄՆ[5]), բրիտանացի երգիչ, որը հայտնի է բլյուզային ձայնով և դինամիկ բեմական ներկայացումներով, որոնք աչքի էին ընկնում մարմնի սպաստիկ շարժումներով։ Նրա ամենահայտնի սինգլների մեծ մասը քավերների են վերածվել այլ արտիստների կողմից, չնայած Ջո Կոկերն ինքն էլ հորինել է երգեր՝ իր իսկ ալբոմների համար, հաճախ իր գործընկերոջ՝ երգահան Քրիս Սթեյնթոնի հետ համատեղ[7]։

Ջո Կոկեր
անգլ.՝ Joe Cocker
Դիմանկար
Ծնվել էմայիսի 20, 1944(1944-05-20)[1][2][3][…]
ԾննդավայրՇեֆիլդ, Անգլիա[4]
Մահացել էդեկտեմբերի 22, 2014(2014-12-22)[5][1][2][…] (70 տարեկան)
Մահվան վայրCrawford, Դելտա շրջան, Կոլորադո, ԱՄՆ[5]
ԳերեզմանGarden of Memories Cemetery[6]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտություներգիչ, դերասան, երգերի հեղինակ, դաշնակահար և ստուդիական երաժիշտ
ԱմուսինPam Baker?
Պարգևներ և
մրցանակներ
Բրիտանական Կայսրության շքանշանի սպա
Կայքcocker.com
 Joe Cocker Վիքիպահեստում

Նրա առաջին ալբոմը՝ «With a Little Help from My Friends»-ը, որը ներառում էր The Beatles-ի համանուն երգի ձայնագրությունը, Ջո Կոկերին արժանացրել է ակնթարթային փառքի։ 1968 թվականին երգը Մեծ Բրիտանիայում առաջին տեղն Է զբաղեցրել, դարձել է Կոկերի բազմաթիվ համերգների հիմնական տարրերից մեկը և հաջորդ սերունդներին հայտնի է եղել՝ որպես «The Wonder Years» հեռուստասերիալի երգ։ Նրա հաջողությունը շարունակվել է նաև իր երկրորդ ալբոմի հետ, որը ներառում էր The Beatles-ի երկրորդ քավերը՝ «She Came In Through the Bathroom Window»-ը։ 1970 թվականին ԱՄՆ-ում կատարած շրջագայությունը, որը կազմակերպվել էր Լեոն Ռասելի խմբի կողմից, հանգեցրել է Mad Dogs & Englishmen կենդանի կրկնակի ալբոմի ստեղծմանը։ 1974 թվականին «You Are So Beautiful» երգը ԱՄՆ-ում համարվել է 5-րդը և դարձել Կոկերի «ֆիրմային» երգը։ Կոկերի ամենավաճառվող երգը ԱՄՆ-ում «Up Where We Belong» երգն է՝ Ջենիֆեր Ուորնսի հետ դուետը, որը 1983 թվականին արժանացել է Գրեմմի մրցանակի։ Իր 43-ամյա աշխատանքային գործունեության ընթացքում Ջո Կոկերը թողարկել է ընդհանուր առմամբ 22 ստուդիական ալբոմ։

1993 թվականին Կոկերը ներկայացվել է Brit Awards մրցանակի համար՝ որպես բրիտանացի լավագույն դերասան։ 2007 թվականին նա իր հայրենի քաղաքում արժանացել է «Շեֆիլդի լեգենդները» բրոնզե ցուցանակի, իսկ հաջորդ տարի ստացել է Պատվո շքանշան՝ երաժշտությանը մատուցած ծառայությունների համար[8][9]։ Կոկերը 97-րդ տեղն Է զբաղեցրել Rolling Stone-ի 100 մեծագույն երգիչների ցուցակում[10]։

Կյանք և աշխատանքային գործունեություն

խմբագրել

Վաղ կյանք (1944-1960 թվականներ)

խմբագրել
 
«Շեֆիլդի լեգենդները» հուշատախտակը Կոկերի հայրենի՝ Անգլիայի Շեֆիլդ քաղաքում։

Ջո Կոկերը ծնվել է 1944 թվականի մայիսի 20-ին Շեֆիլդի Քրուքս թաղամասում՝ 38 Tasker Road հասցեում։ Նա եղել է պետական ծառայող Հարոլդ Նորման Կոկերի (1907-2001 թվականներ) կրտսեր որդին։ Հայրը որդու ծննդյան ժամանակ եղել է թագավորական ՌՕՈՒ-ում ծառայող-օդաչու[11]։ Ըստ ընտանեկան տարբեր պատմությունների, Կոկերը իր Ջո մականունը ստացել է կամ մանկական «Cowboy Joe» խաղը խաղալու համար, կամ տեղացի պատուհան լվացող Ջոյի պատվին[փա՞ստ]։

Հիմնականում Կոկերի վրա երաժշտական ազդեցություն են թողել Ռեյ Չարլզը և Լոննի Դոնեգանը։ Կոկերը հանրության առաջ առաջին անգամ ելույթ է ունեցել 12 տարեկանում, երբ նրա ավագ եղբայրը՝ Վիկտորը, նրան բեմ է հրավիրել՝ իր սքիֆլ խմբի համերգի ժամանակ երգելու համար։ 1960 թվականին երեք ընկերների հետ Կոկերը ձևավորել է իր առաջին՝ Քավալիերները խումբը։ Երիտասարդական ակումբում խմբի առաջին ելույթի համար նրանք պետք է վճարեին մուտքի դիմաց։ Խումբը, ի վերջո, բաժանվել է մեկ տարի անց, և Կոկերը թողել է դպրոցը՝ Արևելյան Միդլենդի Գազի, հետագայում Բրիտանական Գազի խորհրդում աշխատող գազագործի աշակերտ դառնալու համար, միաժամանակ շարունակելով ծավալել գործունեություն երաժշտության մեջ[12]։

Ջո Կոկերը կապ չունի Շեֆիլդում ծնված մեկ այլ երաժիշտ Ջարվիս Կոկերի հետ, չնայած այդ մասին տարածված լուրերին, և, հատկապես Ավստրալիայում, որտեղ Ջարվիս Կոկերի հայրը՝ ռադիոհաղորդավար Մաք Կոկերը, թույլ է տվել ունկնդիրներին հավատալ, որ տղան Ջոյի եղբայրն է[13][14]։ Սակայն, Ջոն այդ ընտանիքի ընկերն էր և նույնիսկ դայակ Է եղել Ջարվիսի համար, երբ նա դեռ երեխա էր[15]։

Աշխատանքային վաղ գործունեություն (1961-1966 թվականներ)

խմբագրել

1961 թվականին, Վենս Առնոլդ անվան տակ, Կոկերը շարունակել է իր աշխատանքային գործունեությունը երաժշտական նոր խմբի հետ՝ «Վենս Առնելդ և the Avengers»[16]։ Խմբի անունը Վինս Էվերեթի, «բանտային ռոքում» Էլվիս Փրեսլիի կերպարի, (որը Կոկերը սխալ է լսել․ ընկալել է՝ որպես Վենս) և քանթրի երգիչ Էդի Առնոլդի անունների համադրություն էր[17]։ Խումբը հիմնականում հանդես էր գալիս Շեֆիլդի ակումբներում[16], որտեղ ներկայացնում էին Չաք Բերիի և Ռեյ Չարլզի երգերը։ Հենց այս շրջանում էլ Կոկերը զարգացրել է իր՝ բլյուզ երաժշտության հանդեպ տածած հետաքրքրությունը և փնտրել է Ջոն Լի Հուքերի, Մադի Ուոթերսի, Լայթնինգ Հոփկինսի և Հոլինգ Ուոլֆի ձայնագրությունները[18]։ 1963 թվականին Շեֆիլդի քաղաքային դահլիճում տեղի է ունեցել խմբի առաջին մեծագույն համերգը, որի ժամանկ նրանց աջակցել են The Rolling Stones բրիտանական ռոք խմբի անդամները[19]։

1964 թվականին Կոկերը պայմանագիր է կնքել բրիտանական ձայնագրման լեյբլի՝ Decca-ի հետ՝ սոլո ալբոմի ձայնագրման համար և թողարկել է իր առաջին սինգլը՝ The Beatles-ի «I'll Cry Instead» երգի քավեր տարբերակը (Բիգ Ջիմ Սալիվանի և Ջիմի Փեյջի հետ, որոնք կիթառ էին նվագում)։ Չնայած Decca-ի հանրային մեծ ճանաչմանը, ձայնագրությունը ձախողվել է, իսկ Decca-ի հետ ռեկորդային պայմանագիրը լրացել է 1964 թվականի վերջին[20]։ Կոկերը, սինգլը ձայնագրելուց հետո, հրաժարվել է իր բեմական անունից և ձևավորել նոր խումբ՝ Ջո Կոկերի բլյուզային խումբը։ Կա Ջո Կոկերի բլյուզային խմբի միայն մեկ հայտնի ձայնագրություն՝ EP-ում, որը թողարկվել է Շեֆիլդի քոլեջի կողմից և կոչվում է «Rag Goes Mad at the Mojo»[21]։

The Grease Band (1966–1969)

խմբագրել
 
Կոկերը՝ նկարված 1969 թվականին՝ իր երկրորդ ալբոմի՝ «Ջո Կոկեր»-ի համար

1966 թվականին, երաժշտական մեկ տարվա ընդմիջումից հետո, Կոկերը միավորվել է Քրիս Սթեյնթոնի հետ, որի հետ ծանոթացել էր մի քանի տարի առաջ, որ ստեղծի the Grease Band երաժշտական խումբը[16]։ The Grease Band խումբն անվանակոչվել է ի պատիվ Ջո Կոկերի պատվին, երբ նա հարցազրույց է ունեցել ջազային ստեղնահար Ջիմմի Սմիթի հետ, որի ժամանակ Սմիթը դրական բնութագիր է տվել մեկ այլ երաժշտի՝ որպես «շատ ճարպ ունեցողի»։ Ինչպես the Avengers-ը, Կոկերի այս խումբը նույնպես ելույթներ էր ունենում հիմնականում Շեֆիլդի և շրջակայքում գտնվող ակումբներում։ The Grease Band խումբը գրավել է Դենի Քորդելի, Փրոքոլ Հարումի, The Moody Blues-ի Ջորջի Ֆեյմի ուշադրությունը։ Կոկերը «Marjorine» սինգլը ձայնագրել է առանց the Grease Band խմբի մյուս անդամների մասնակցության՝ Լոնդոնի ստուդիայում՝ Քորդելի համար։ Այնուհետև նա Քրիս Սթեյնթոնի հետ տեղափոխվել է Լոնդոն, իսկ the Grease Band խումբը լուծարվել է։ Այնուհետև նա Քրիս Սթեյնթոնի հետ տեղափոխվել է Լոնդոն, իսկ the Grease Band խումբը լուծարվել է։ Քորդելը լոնդոնյան Marquee ակումբում Կոկերի համար կեցավայր է ապահովել, և ձևավորվել է նոր the Grease Band՝ Սթեյնթոնի և ստեղնահար Թոմմի Էյրի մասնակցությամբ[22]։

1968 թվականին Կոկերը հասել է կոմերցիոն հաջողության՝ Բիթլզի մեկ այլ քավերի՝ «With a Little Help from My Friends»-ի շնորհիվ, որը շատ տարիներ անց օգտագործվել է The Wonder Years-ի համար՝ որպես բացման երգ։ Ձայնագրության մեջ կա սոլո կիթառ՝ Ջիմմի Փեյջի, հարվածային գործիքներ՝ Բ.Ջ.Վիլսոնի նվագակցությամբ, բեք վոկալ՝ Սյուի, Սանիի և Թոմի Էյրի կողմից։ Հետևյալ սինգլը բրիտանական սինգլների հիթ-շքերթի առաջին տասնյակ է մտել և մնացել 13 շաբաթ, ի վերջո, առաջին հորիզոնականն է զբաղեցրել 1968 թվականի նոյեմբերի 9-ին[23]։ Այն նաև ամերիկյան չարթերում զբաղեցրել է 68-րդ հորիզոնականը[24]։

Կոկերի Grease խմբի նոր համերգային կազմում Հենրի ՄաքՔալոուին ներառել է սոլո կիթառ, որն այնուհետև կարճ ժամանակով նվագել է ՄաքՔարթնին։ 1968 թվականի աշնանը Մեծ Բրիտանիայում The Who-ի հետ հյուրախաղերից[25] և Ջին Փիթնիի հետ 1969 թվականի ձմռան սկզբի շրջագայությունից հետո, Grease խումբն ԱՄՆ-ում ուղևորվել է իր առաջին շրջագայությանը՝ 1969 թվականի գարնանը։ Կոկերի ալբոմը, իր ընկերների փոքրիկ օգնությամբ, թողարկվել է նրանց ժամանումից անմիջապես հետո և զբաղեցրել է 35-րդ տեղը ամերիկյան հիթ-շքերթներում[26]։

 
Ջո Կոկերը Վուդստոքում՝ 1969 թվականին

ԱՄՆ-ում իր շրջագայության ժամանակ Կոկերը ելույթ է ունեցել մի քանի խոշոր փառատոներում, ներառյալ Նյուպորտյան ռոք փառատոնը և Դենվերյան փոփ փառատոնը։ Օգոստոսին Դենի Քորդելը լսել է Նյու Յորքի Վուդստոքում նախատեսված համերգի մասին և համոզել է կազմակերպչին՝ Արթի Քորնֆելդին հրավիրելլ Կոկերին և Grease խմբին՝ Վուդստոքի փառատոնում ելույթ ունենալու համար։ Խումբը փառատոնին ստիպված է եղել ուղղաթիռով տեղափոխվել՝ մարդկանց մեծ կուտակումների պատճառով։ Նրանք կատարել են մի քանի երգեր, այդ թվում «Feelin' Alright?», «Something's Comin' On», «Let's Go Get Stoned», «I Shall Be Released» և «With a Little Help from My Friends»։ Կոկերը հետագայում կասի, որ այդ փորձը «նման էր խավարմանը․․․ դա շատ հատուկ օր էր»[27]։

Վուդստոքի փառատոնից անմիջապես հետո, Կոկերը լույս է ընծայել իր երկրորդ ալբոմը, որը կոչվել է Joe Cocker!։ Տպավերված Կոկերի՝ «With a Little Help from My Friends» քավերով, Փոլ ՄաքՔարթնին and Ջորջ Հարիսոնը թույլատրեցին նրան՝ օգտագործել իրենց «She Came In Through the Bathroom Window» և «Something» երգերը՝ ալբոմի համար[28]։ Գարնանը և ամռանը հյուրախաղերի ընդմիջման ժամանակ ձայնագրված ալբոմը զբաղեցրել է ԱՄՆ-ի հիթ-շքերթների 11-րդ հորիզոնականը և դարձել բրիտանական երկրորդ հիթը՝ Լեոն Ռասելի «Delta Lady» երգով։

1969 թվականի օգոստոսին Կոկերը ելույթ է ունեցել Անգլիայի Ուայթ կղզում՝ Վուտոն Բրիջում[29]։ 1969 թվականի ընթացքում Ջո Կոկերը ցուցադրվել է տարբեր հեռուստաշոուներում, ինչպիսիք են էդ Սալիվանի շոուն և «Սա Թոմ Ջոնսն է»-ն։ Բեմի վրա Կոկերը ֆիզիկական հատուկ լարվածություն էր ցուցադրում՝ ձեռքերը թափահարելով և նվագելով օդային կիթառ։ Տարվա վերջում Կոկերը չի ցանկացել մեկնել ԱՄՆ-ում հերթական շրջագայության, այդ պատճառով նա լուծարել է the Grease Band-ը։

Mad Dogs & Englishmen (1970-1971 թվականներ)

խմբագրել
 
Կոկերը 1972 թվականի հուլիսին՝ Հռոմում՝ Պալասպորտում՝ համերգի ժամանակ

Չնայած Կոկերի դժկամությանը՝ կրկին ճանապարհորդելու համար, ամերիկյան շրջագայությունն արդեն ամրագրված էր, ուստի նա ստիպված էր արագ ձևավորել նոր խումբ՝ իր պայմանագրային պարտավորությունները կատարելու համար։ Վերջինս ավելի քան 20 երաժիշտներից բաղկացած մեծ խումբ էր, որն ընդգրկում էր նաև դաշնակահար և խմբի ղեկավար Լեոն Ռասելին, երեք թմբկահարներին՝ Ջիմ Գորդոնին, Ջիմ Քելթներին և Չակ Բլեքուելին, ինչպես նաև բեք-վոկալիստներ Ռիտա Կուլիջին և Կլաուդիա Լենիրըին։ Դեննի Քորդելը նոր խումբն անվանել է «Mad Dogs & Englishmen»՝ Նոել Քաուարդի համանուն երգի պատվին («Mad dogs and Englishmen go out in the midday sun» կրկներգով)։ Կոկերի երաժշտությունը վերածվել է ռոքի ավելի բլյուզ տեսակի, որը կարելի է համեմատել The Rolling Stones երաժշտական խմբի տեսակի հետ[30]։

Mad Dogs & Englishmen-ի հաջորդ շրջագայության ժամանակ (հետագայում թմբկահար Ջիմ Քելթները խումբն անվանել է «մեծ, վայրի կուսակցություն») [31], Կոկերը շրջագայել է 48 քաղաքներում, ձայնագրել համերգային ալբոմ և ստացել է շատ դրական արձագանքներ Time-ից և Life-ից՝ իր կատարումների համար։ Ռասելն ու Կոկերը ունեցել են անձնական խնդիրներ, Կոկերը դեպրեսիայի մեջ է ընկել և սկսել է չափից ավելի խմել, երբ շրջագայությունն ավարտվել է 1970 թվականի մայիսին։

Ջո Կոկերի՝ Box Tops' երգի՝ «The Letter»-ի քավերը, որը հայտնվել է համերգային ալբոմում և «Mad Dogs & Englishmen» ֆիլմում, դարձել է նրա առաջին հիթը ԱՄՆ-ի լավագույն տասնյակում։ Լոս Անջելեսում մի քանի ամիս անցկացնելուց հետո Կոկերը վերադարձել է Շեֆիլդ, որտեղ նրա ընտանիքը մտահոգված էր նրա ֆիզիկական և հոգեկան առողջության վատթարացմամբ։ Այդ ընթացքում, աշխատանքի ընդմիջումների ժամանակ, Կոկերը Մեծ Բրիտանիայի վարչապետ Էդվարդ Հիթի համար գրել է նախերգանք[32]։ 1971 թվականի ամռանը A&M Records լեյբլը թողարկել է «High Time We Went» սինգլը։ Դա հիթ է դարձել՝ հասնելով 22-րդ հորիզոնականին՝ ամերիկյան Billboard Hot 100 հիթ-շքերթում, սակայն ալբոմը չի թողարկվել մինչև 1972 թվականի նոյեմբերը։

Ճանապարհին (1972-1982 թվականներ)

խմբագրել

1972 թվականի սկզբին, գրեթե երկու տարի երաժշտական դադարից հետո, Կոկերը շրջագայության է մեկնել Քրիս Սթեյնթոնի ստեղծած խմբի հետ։ Նա ելույթ է ունեցել Մեդիսոն Սքուեր Գարդենում, որին մասնակցել է մոտ 20 000 մարդ։ Միացյալ Նահանգներում տեղի ունեցած հյուրախաղերից հետո նա մեկնել է եվրոպական շրջագայության, որտեղ ելույթ է ունեցել Միլանում և Գերմանիայում՝ մեծ լսարանի առաջ։ Այնուհետև վերադարձել է Միացյալ Նահանգներ՝ 1972 թվականի աշնանը հերթական շրջագայության համար։ Կենդանի երգերի և ստուդիական ձայնագրությունների խառնուրդ-ալբոմը ԱՄՆ-ի հիթ-շքերթներում զբաղեցրել է 30-րդ հորիզոնականը[33]։

1972 թվականի հոկտեմբերին, երբ Կոկերը շրջում էր Ավստրալիայում, նրան և նրա խմբի վեց անդամներ ձերբակալվել էին Ադելաիդայում՝ մարիխուանա պահելու համար[34]։ Հաջորդ օրը Մելբուրնում՝ «Կոմոդոր Շատո» հյուրանոցում[35] տեղի ունեցած ծեծկռտուքից հետո հարձակման մեղադրանքներ են ներկայացվել, և Ավստրալիայի դաշնային ոստիկանությունը Կոկերին 48 ժամ է տվել երկիրը լքելու համար։ Սա մեծ հասարակական արձագանք է առաջացրել Ավստրալիայում, քանի որ Կոկերը հայտնի արտասահմանյան արտիստ էր։ Դա բուռն վիճաբանություն է առաջացրել Ավստրալիայում՝ մարիխուանայի օգտագործման և օրինականացման շուրջ, և Կոկերը ստացել է «Կատաղած շուն» մականունը[36]։

Ավստրալիական շրջագայությունից կարճ ժամանակ անց Սթեյնթոնը թողել է իր երաժշտական կարիերան, որպեսզի հիմնադրի իր ձայնագրման ստուդիան։ Իր ընկերոջ հեռանալուց և իր վաղեմի պրոդյուսեր Դենի Քորդելիից օտարվելուց հետո, Կոկերը դեպրեսիայի մեջ է ընկել և սկսել է հերոին օգտագործել։ 1973 թվականի հունիսին նա հրաժարվել է այդ սովորությունից, սակայն շարունակել է խմիչք օգտագործելը[37]։

1973 թվականի վերջին Կոկերը վերադարձել է ստուդիա, որ ձայնագրի «I Can Stand a Little Rain» նոր ալբոմը։ Ալբոմը, որը թողարկվել է 1974 թվականի օգոստոսին, զբաղեցրել է 11-րդ տեղը ԱՄՆ-ի չարթերում և մեկ սինգլ՝ Բիլի Պրեստոնի «You Are So Beautiful» երգի քավեր-տարբերակը, որը զբաղեցրել է 5-րդ տեղը[38]։ Չնայած ալբոմի դրական արձագանքներին, Կոկերը պայքարում էր կենդանի կատարումների դեմ, հիմնականում ալկոհոլի հետ կապված իր խնդիրների պատճառով։ Նման մի դեպքի մասին հաղորդվում էր 1974 թվականի «Rolling Stone» ամսագրի համարում, որում ասվում էր, որ նույն տարվա հոկտեմբերին Արևմտյան ափին երկու ելույթների ժամանակ նրան բեմ են հանել[39][40]

1975 թվականի հունվարին նա թողարկել է երկրորդ ալբոմը, որը ձայնագրվել է «I Can Stand a Little Rain», «Jamaica Say You Will» հետ միաժամանակ։ Իր նոր ալբոմի՝ առաջխաղացումն ապահովելու համար Կոկերը մեկնել է Ավստրալիա՝ հերթական շրջագայության, որը հնարավոր է դարձել երկրի նոր լեյբորիստական կառավարության շնորհիվ։ 1975 թվականի վերջին նա իր ներդրումն է ունեցել Բո Դիդդլիի Օլլ Սթար Rock 'n' Roll 20-րդ տարեդարձի ալբոմում։ Նա նաև ձայնագրել է նոր ալբոմ Քրինգստոն ստուդիայում։ Սակայն սկավառակների վաճառքը հիասթափեցնող էր. ալբոմը զբաղեցրել է միայն 70-րդ տեղը ԱՄՆ-ի չարթերում[40]։

1976 թվականին Կոկերը կատարել է «Feelin' Alright» երգը Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում։ Ջոն Բելուշին բեմում միացել է նրան՝ կատարելով Կոկերի բեմական շարժումների՝ իր հայտնի նմանակումը։ Այդ ժամանակ Կոկերը պարտք էր A&M Records-ին 800 000 ամերիկյան դոլար և պայքարում էր ալկոհոլիզմի դեմ։ Մի քանի ամիս անց նա ծանոթացել է պրոդյուսեր Մայքլ Լանգի հետ, որը համաձայնել է կառավարել այն պայմանով, որ նա սթափ մնա։ Նոր խմբի հետ Կոկերը ուղևորվել է Նոր Զելանդիա, Ավստրալիա և Հարավային Ամերիկա։ Այնուհետև նա նոր ալբոմ է ձայնագրել՝ Սթիվ Գեդդի և Չակ Ռեյնիի, ինչպես նաև Շոտլանդիայից բաս կիթառահար Ռոբ Հարթլիի հետ։ Հարթլին նաև երկար ժամանակ շրջել է Կոկերի ընկերների հետ 1977 թվականին։ 1978 թվականի աշնանը Կոկերը շրջել է Հյուսիսային Ամերիկայում՝ մարդկանց ծանոթացնելով իր նոր՝ «Luxury You Can Afford» ալբոմը։ Չնայած այդ ջանքերին, նա ստացել է խառը արձագանքներ, և վաճառվել է ալբոմի ընդամենը 300 000 տպաքանակ[41]։

1979 թվականին Կոկերը միացել է «Վուդստոքը Եվրոպայում» շրջագայությանը, որին մասնակցում էին Արլո Գաթրիի և Ռիչի Հեյվնսի նման երաժիշտներ, որոնք նվագել էին 1969 թվականի Վուդստոքի փառատոնում։ Նա նաև ելույթ է ունեցել Նյու Յորքի Կենտրոնական պարկում՝ 20 000 մարդ հանդիսատեսի առջև։ Համերգը ձայնագրվել և թողարկվել է՝ որպես Live ալբոմ Նյու Յորքում[42]։ Կոկերը շրջագայել է նաև Եվրոպայում և հայտնվել գերմանական հեռուստատեսության ձայնագրման Rockpalast ամֆիթատրոնում, որը շոուի բազմաթիվ ներկայացումներից առաջինն էր։ 1982 թվականին Կոկերը երկու երգ է ձայնագրել the Crusaders ջազային խմբի հետ՝ իրենց Standing Tall ալբոմում։ Մի երգ՝ «Ես այնքան ուրախ եմ, որ այսօր կանգնած եմ այստեղ», առաջադրվել է Գրեմմի մրցանակի, իսկ Կոկերը այն կատարել է Խաչակիրների հետ մրցանակաբաշխության ժամանակ։ Խաչակիրները գրել են այս երգը՝ նկատի ունենալով Կոկերին, որպեսզի երգեն այն։ Այնուհետև Կոկերը թողարկել է ռեգգի ազդեցությամբ նոր ալբոմ՝ Sheffield Steel՝ ձայնագրված Compass Point All Stars-ի հետ, որի պրոդյուսերներն էին Քրիս Բլեքվելը և Ալեքս Սադկինը:

 
Կոկերի ներկայացումը 1980 թվականի հոկտեմբերի 16-ին՝ Դուբլինում

Հարգանքի տուրք և ճանաչում

խմբագրել

1994 թվականին յորքշիրցի գործընկեր Ֆիլիպ Օքին իր The Human League խմբի անունից ասել է, որ Կոկերը իրենց «հերոսն» էր[43]։

Երկու վերապրածներ նախկին Բիթլզը, Փոլ ՄաքՔարթնին և Ռինգո Սթարը, նրա մահից հետո հարգանքի տուրք են մատուցել երգչին, իսկ Կոկերի գործակալը՝ Բարրի Մարշալը, ասել է, որ Կոկերը «անկասկած ռոք մեծ երգիչ էր, որը երբևէ դուրս է եկել Մեծ Բրիտանիայից»։

2015 թվականի սեպտեմբերի 11-ին Tedeschi Trucks Band-ի, Քրիս Սթեյնթոնի, Լեոն Ռասելի, Ռիտա Քուլիջի, Կլաուդիա Լենիրի, Պամելա Փոլանդի, Դոյլ Բրեմհոլլ Բ-ի, Դեյվ Մեյսոնի, Ջոն Բելլի, Ուորեն Հեյնսի և Քրիս Ռոբինսոնի մասնակցությամբ Lockn' փառատոնի ժամանակ տեղի ունեցավ «Mad Dogs & Englishmen» տրիբյուտ-համերգը՝ ի պատիվ Ջո Կոկերի[44][45]։

2017 թվականին թողարկվել է լիամետրաժ վավերագրական ֆիլմ Կոկերի մասին՝ «Ջո Կոկեր.խելահեղ շուն» հոգով վերնագրով[46]։

Մրցանակներ

խմբագրել
  • 1983 թվական-25-րդ ամենամյա «Գրեմմի» մրցանակ՝ լավագույն փոփ կատարում դուետով կամ վոկալով, Ջենիֆեր Ուորնսի հետ "Up Where We Belong" երգի համար
  • 1988 թվականի հավակնորդ-Գրեմմի մրցանակ՝ լավագույն ռոք-վոկալ կատարման համար
  • 1989, 1990, 1991 թվականների հավակնորդ-Գրեմմի մրցանակ՝ տղամարդու լավագույն ռոք-վոկալ կատարման համար
  • 1993 թվականի հավակնորդ-Brit Awards լավագույն բրիտանացի տղամարդու դերի համար[8]
  • 1994 թվական-Շեֆիլդ Հալլամի համալսարան
  • 1996, 2013 թվականներ-Ոսկե տեսախցիկ մրցանակ
  • 1998, 1999, 2013, 2014 թվականների հավակնորդ-Էխո (երաժշտական մրցանակ)
  • 2007 թվական-Բրիտանական կայսրության շքանշան (OBE)
Հրապարակում Երկիր Մրցանակ Տարի Վարկանիշ
Mojo Մեծ Բրիտանիա "Top 100 Singers Of All Time"[47] 1999 58
Rolling Stone ԱՄՆ "100 Greatest Singers of All Time"[48] 2008 97
Billboard ԱՄՆ Artist 100 2015 84
Billboard ԱՄՆ Social 50 2015 14

Անձնական կյանք

խմբագրել

1963 թվականին, Կոկերը սկսել է հանդիպել Էյլեն Վեբսթերի հետ, որը նույնպես Շեֆիլդի բնակիչ էր։ Զույգը պարբերաբար հանդիպել է հաջորդող 13 տարիների ընթացքում, իսկ 1976 թվականին բաժանվել է ընդմիշտ[49][50]։

1978 թվականին Ջո Կոկերը տեղափոխվել է Ջեյն Ֆոնդայի՝ Սանտա Բարբարայում գտնվող ագարակը։ Ամառային տեղական ճամբարի տնօրեն և Կոկերի երաժշտության երկրպագուհին՝ Պեմ Բեյքերը, համոզել է դերասանուհուն տուն տալ Կոկերին։ Բեյքերը սկսել է հանդիպել Կոկերի հետ, և նրանք ամուսնացել են 1987 թվականի հոկտեմբերի 11-ին[51]։ Զույգը ապրել է Կոլորադո նահանգի Քրոուֆորդ քաղաքում գտնվող Mad Dog ագարակում։ Կոկերը մահացել է 2014 թվականի դեկտեմբերի 22-ին թոքի քաղցկեղից՝ Կոլորադո նահանգում՝ 70 տարեկանում[7][52][53]։ Նա ծխում էր 40 ծխախոտ՝ մեկ օրում, մինչև ծխելը թողել է 1991 թվականին[54]։ Կոկերին թաղել են Կոլորադո նահանգի Քրոուֆորդի քաղաքային գերեզմանատանը։

Սկավառակագրություն

խմբագրել

Ալբոմներ

խմբագրել
  • With a Little Help from My Friends (1969 թվական)
  • Joe Cocker! (1969 թվական)
  • Joe Cocker (1972-1973 թվականներ)
  • I Can Stand a Little Rain (1974 թվական)
  • Jamaica Say You Will (1975 թվական)
  • Stingray (1976 թվական)
  • Luxury You Can Afford (1978 թվական)
  • Sheffield Steel (1982 թվական)
  • Civilized Man (1984 թվական)
  • Cocker (1986 թվական)
  • Unchain My Heart (1987 թվական)
  • One Night of Sin (1989 թվական)
  • Night Calls (1991-992 թվականներ)
  • Have a Little Faith (1994 թվական)
  • Organic (1996 թվական)
  • Across from Midnight (1997 թվական)
  • No Ordinary World (1999-2000 թվականներ)
  • Respect Yourself (2002 թվական)
  • Heart & Soul (2004-2005 թվականներ)
  • Hymn for My Soul (2007-2008 թվականներ)
  • Hard Knocks (2010-2012 թվական)
  • Fire It Up (2012 թվական)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 3,2 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Deutsche Nationalbibliothek Record #118832034 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 http://www.nytimes.com/2014/12/23/arts/music/joe-cocker-is-dead-at-70.html
  6. Find A Grave — 1996.
  7. 7,0 7,1 «Joe Cocker: Formidable vocalist who triumphed at Woodstock and won a Grammy with 'Up Where We Belong'». The Independent. 2014 թ․ դեկտեմբերի 23. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 24-ին.
  8. 8,0 8,1 Brit Awards: Best British Male Արխիվացված 2014-02-02 Wayback Machine. Brit Awards. Retrieved 7 July 2012
  9. «Rushdie and Eavis lead honours». BBC News. 2007 թ․ հուլիսի 16. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 27-ին.
  10. «100 Greatest Singers». Rolling Stone. 2008 թ․ նոյեմբերի 27. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 11-ին.
  11. Leigh, Spencer (2018). «Cocker, John Robert [Joe] (1944–2014), singer». Oxford Dictionary of National Biography. doi:10.1093/odnb/9780198614128.013.108196. ISBN 978-0-19-861412-8.
  12. Bean, 2003, էջեր 6–9
  13. Barber, Lynn (2007 թ․ հունիսի 10). «Paris match». The Guardian. London. Վերցված է 2013 թ․ մարտի 26-ին.
  14. Hodgkinson, Will (2009 թ․ ապրիլի 19). «Soundtrack of my life: Jarvis Cocker». The Guardian. London. Վերցված է 2013 թ․ մարտի 26-ին.
  15. «Ten Things You Never Knew About... Jarvis Cocker». clashmusic.com. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 2-ին.
  16. 16,0 16,1 16,2 «The Story-Part One:On the runway to fame». cocker.com. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 10-ին.
  17. Bean, 2003, էջ 16
  18. Hale, Don (2010). Sounds of the 60s. Don Hale. էջեր 33–. ISBN 978-1-907163-22-7.
  19. "Joe Cocker, Grammy Award-winning singer dies at age of 70". The Guardian. Retrieved 23 December 2014
  20. Bean, 2003, էջ 28
  21. "Back in the Summer of Love, with a little help from my friends ..." Արխիվացված 28 Դեկտեմբեր 2014 Wayback Machine. The Guardian. Retrieved 22 December 2014
  22. Bean, 2003, էջեր 43–45
  23. Bean, 2003, էջեր 48–49
  24. Bean, 2003, էջ 54
  25. Neill, Andrew; Kent, Matt (2005). Anyway Anyhow Anywhere. Sterling Publishing Company, Inc. էջ 146. ISBN 1-4027-2838-7.
  26. Bean, 2003, էջեր 54–55
  27. Bean, 2003, էջեր 58–60
  28. Bean, 2003, էջ 61
  29. "Isle of Wight Festival.- History". BBC. Retrieved 22 December 2014
  30. «Joe Cocker Dies Of Lung Cancer At 70». www.prefixmag.com. 2014 թ․ դեկտեմբերի 22. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 23-ին.
  31. Bean, 2003, էջ 70
  32. Bean, 2003, էջ 79
  33. Bean, 2003, էջ 96
  34. Williams, Nadine (2002 թ․ հոկտեմբերի 10). «Joe's back – and not looking for trouble». The Advertiser (Adelaide) (State ed.). Adelaide, South Australia: News Ltd. էջ 22. EBSCO Host Accession Number: 200210101022405517. Վերցված է 2016 թ․ հունվարի 13-ին.
  35. «Joe Cocker». Prescott Courier. 1972 թ․ հոկտեմբերի 15. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 27-ին.(չաշխատող հղում)
  36. Bean, 2003, էջ 101
  37. Bean, 2003, էջ 110
  38. Bean, 2003, էջեր 112–14
  39. Rolling Stone magazine — "Random Notes" — 21 November 1974, page 13
  40. 40,0 40,1 Bean, 2003, էջ 122
  41. Bean, 2003, էջ 140
  42. Bean, 2003, էջ 143
  43. "The Human League". Live & Kicking. 31 December 1994. BBC1. "Never forget Joe Cocker: Joe's our hero."
  44. «After 45 Years, Island Photographer Reunites with Mad Dogs, Englishmen in Concert and Rolling Stone». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 21-ին.
  45. Moore, Michael C. (2015 թ․ օգոստոսի 21). «Music : Photographer part of "Mad Dogs" reunion». Kitsapsun.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 26-ին.
  46. DEBORAH FEINGOLD "Joe Cocker Documentary Part Of WHFF's Dinner & A Movie Series",The Enterprise, 20 January 2018
  47. «Mojo – Top 100 Singers Of All Time – May 1999». Mojo. Վերցված է 2009 թ․ փետրվարի 10-ին.
  48. «Rolling Stone – Greatest Singers of All Time – November 2008». Mojo. 2010 թ․ դեկտեմբերի 3. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 24-ին.
  49. Bean, 2003, էջ 15
  50. «Joe Cocker». en.24smi.org (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 11-ին.
  51. Bean, 2003, էջ 171
  52. «Joe Cocker dies aged 70». ITV News. 2014 թ․ դեկտեմբերի 22. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 22-ին.
  53. Quillen, Matt (2014 թ․ դեկտեմբերի 22). «Musician Joe Cocker dies at age 70». WLOX. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 22-ին.
  54. «Time And Trials Refine The Song Of Joe Cocker». Articles.sun-sentinel.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 25-ին.

Աղբյուրներ

խմբագրել

Գրականություն

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջո Կոկեր» հոդվածին։