Ջոն Բելուշի
Ջոն Ադամ Բելուշի (անգլ.՝ John Adam Belushi, հունվարի 24, 1949[1][2][3], Humboldt Park, Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ - մարտի 5, 1982[1][2][3], Chateau Marmont, Վեսթ Հոլիվուդ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի կատակերգական դերասան, սցենարիստ, երգիչ։
Ջոն Բելուշի անգլ.՝ John Belushi | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 24, 1949[1][2][3] |
Ծննդավայր | Humboldt Park, Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ |
Մահացել է | մարտի 5, 1982[1][2][3] (33 տարեկան) |
Մահվան վայր | Chateau Marmont, Վեսթ Հոլիվուդ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Կրթություն | Wheaton Warrenville South High School?, University of Wisconsin–Whitewater? և College of DuPage? |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | Albanian Orthodox Church? |
Մասնագիտություն | կատակերգու, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, սցենարիստ, գրող, երաժիշտ և հնչյունավորող |
Ժանրեր | Իմպրովիզացիայի թատրոն, երաժշտական կատակերգություն, physical comedy? և Վարիետե |
Ծնողներ | հայր՝ Ադամ Բելուշի, մայր՝ Ագնես Բելուշի |
Ամուսին(ներ) | Judith Belushi Pisano? |
Պարգևներ և մրցանակներ | |
ԿենսագրությունԽմբագրել
Ջոն Բելուշին Ադամ Բելուշիի (1919-1996) և Ագնես Բելուշիի (1922-1989) որդին է, դերասան Ջեյմս Բելուշիի ավագ եղբայրը։ Նրա հայրը 15 տարեկանում գաղթել է Ալբանիայից։ Եղել է երկու ռեստորանի սեփականատեր։
Ջոնը ծնվել է 1949 թվականի հունվարի 24-ին։ Մկրտվել է Ալբանական ուղղափառ եկեղեցում։ 1967 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը։ Մերժելով մի համալսարանի հրավերը՝ Բելուշին պատրաստվել է ընդունվել մեկ այլ համալսարան, որտեղ նրան մարզիկի կրթաթոշակ չեն տվել, թեպետ այդտեղ եղել են իրեն անհրաժեշտ ֆակուլտետները։ Սակայն այնտեղ նրան չեն ընդունել, այդ պատճառով Բելուշին ընդունվել է այլ նահանգի համալսարան, բայց այն ավարտելը նույնպես չի հաջողվել։ Այնուամենայնիվ նա դիպլոմ է ստացել։ 1971 թվականի փետրվարին մեկնել է Չիկագո՝ կոմեդիայի թատրոնում լսումներին մասնակցելու համար։ Չնայած որ նա թատերախմբի ամենաերիտասարդ անդամն էր՝ նրան ընդունում են։ Ջոնը շատ է առաջադիմում և ստանում է գլխավոր դերեր։ Այդ ժամանակ էլ տարվել է Ջո Քոքերի երաժշտությամբ։ Մեկնելով Կանադա՝ Ջոնը ծանոթացել է Դեն Էյքրոյդի հետ։ Բելուշին Էյքրոյդիին առաջարկել է աշխատել շոուում, բայց նա հրաժարվել է և իր հերթին հակընդդեմ առաջարկ է արել Ջոնին։ Արդյունքում նրանց համաձայնությունը դարձել է The Blues Brothers երաժշտական դուետի, մի քանի սկավառակների, համերգների և «Բլյուզ եղբայրներ» կինոֆիլմի ստեղծումը։
ՄահԽմբագրել
Մահացել է 1982 թվականի մարտի 5-ին «Chateau Marmont» հյուրանոցում (Լոս Անջելես, ԱՄՆ)՝ սրտամկանի ինֆարկտից՝ սպիդբոլի չափից մեծ դոզայի ընդունման պատճառով։ Հուղարկավորվել է մարտի 9-ին Մարտաս Վինյարդ կղզու Էյբելզ Հիլլ գերեզմանատանը (Մասաչուսեթս նահանգ)։
ՖիլմագրությունԽմբագրել
- 1978- «Գազանանոց» / National Lampoon’s Animal House
- 1978- «Այն ամենը ինչ քեզ պետք է՝ փողն է» / The Rutles: All You Need Is Cash
- 1978- «Ուղևորվելով դեպի հարավ» / Goin' South
- «Հին ընկերներ» / Old Boyfriends
- 1979- «1941» / 1941 - Վայր Բիլ Կելսո
- 1980 «Բլյուզ եղբայրներ» / The Blues Brothers, Ջեք Բլյուզ
- «Մայրացամաքային ջրբաժան» / Continental Divide
- 1981-«Անհանգիստ հարևաններ» / Neighbors
Ճանաչում և մրցանակներԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
Արտաքին հղումներԽմբագրել
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ջոն Բելուշի կատեգորիայում։ |