Քիրոն
Քիրոն (հուն․՝ Χείρων), հին հունական դիցաբանությունում[1] թեսալիական մարդաձի, Կրոնոսի և Փիլիրայի որդին[2]։ Ի սկզբանե օժտված է եղել անմահությամբ։ Նրա կինն էր Քարիկլոն, ով եղել է նաև Աքիլլեսի ստնտուն[3], իսկ դուստրը՝ Գիպպան։
Քիրոն | |
---|---|
Քիրոնը սովորեցնում է Աքիլեսին նվագել քնարի վրա | |
Տեսակ | Կենտավրոս |
Դիցաբանություն | Հին հունական |
Սեռ | արական |
Հունական գրաձև | Χείρων |
Այլ մշակույթներում | Սատուռն |
Հայր | Կրոնոս |
Մայր | Փիլիրա |
Քույր/Եղբայր | Զևս և Դոլոփս |
Ամուսին | Քարիկլո |
Զավակներ | Գիպպա, Էնդեյս, Ocyrhoe?, Կարիստուս և Կարիկլուս |
Chiron Վիքիպահեստում |
Դիցաբանության մեջ մարդաձիերի կերպարը բացասական է. նրանք փառաբանում էին խռովությունները, հակված էին ոգելից խմիչքներին և թշնամաբար էին տրամադրված մարդկանց նկատմամբ։ Ի տարբերություն նրանց՝ Քիրոնը իմաստուն էր և բարի։ Նա ապրում էր Պելիոն լեռան վրա։ Նա եղել է Ապոլլոնի և Արտեմիսի աշակերտը, սովորեցրել Յասոնին, որի ճանապարհորդության համար պատրաստել է առաջին երկնային գլոբուսը, Դիոսկուրոսներին և Աքիլեսին[4]։ Նրանք համարվում են Քիրոնի հետնորդները, որոնց նա կերակրել էր առյուծի մսով։ Քիրոնը Ասկլեպիոսին[5] և Պատրոկլուսին[6] սովորեցրել է բժշկություն, իսկ Ակտեոնին՝ որսորդություն։ Առասպելական մարդաձին մասնակցել է գինու աստված Դիոնիսոսի հնդկական արշավանքին[7], Պելևսին նվիրել հացենուց պատրաստված նիզակ[8]։
Քիրոնը եղել է Հերակլեսի մոտ ընկերը։ Հերակլը, սիրուց արբած, եկել է նրա մոտ և ապրել քարայրում[9]։ Քիրոնը մահացել է թունավոր աղեղից։ Ըստ ավանդության՝ Հերակլը պատահմամբ է վիրավորել նրա ծունկը[10]։ Սարսափելի տանջանքներ զգալով՝ հրաժարվել է անմահությունից՝ այն փոխանցելով Պրոմեթևսին։ Ըստ որոշ հեղինակների, նա բնակություն է հաստատել Մալեայում[Ն 1], որտեղ մահացել է Հերակլի նետից[11]։
Հին հույները արտածել են Քիրոնի աստղապատկերը՝ որպես աղեղնավորի համաստեղություն[12]՝ Օձակիր համաստեղության արևելքում և Այծեղջյուր համաստեղության արևմուտքում։
Նշումներ
խմբագրել- ↑ Մալեա՝ հրվանդան Լակոնիայում, կամ քաղաք Թեսալիայում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Мифы народов мира. М., 1991-92. В 2 т. Т.2. С.593; См. Титаномахия, фр.11 Бернабе; Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека I 2, 4; II 5, 4.11; III 4, 4; 10, 3; 13, 3.5-6.8
- ↑ Титаномахия, фр.6 Ивлин-Уайт; Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека I 2, 4
- ↑ Примечания Н. А. Чистяковой в кн. Аполлоний Родосский. Аргонавтика. М., 2001. С.185
- ↑ Гораций. Эподы 13, 11-18
- ↑ Гомер. Илиада IV 219
- ↑ Гомер. Илиада IV 832
- ↑ Нонн. Деяния Диониса XIV 51
- ↑ Гомер. Илиада XVI 143; XIX 390; Стасин. Киприи, фр.5 Ивлин-Уайт
- ↑ Псевдо-Эратосфен. Катастеризмы 40
- ↑ Диодор Сицилийский. Историческая библиотека IV 12, 8
- ↑ Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека II 5, 4
- ↑ Псевдо-Эратосфен. Катастеризмы 40; Гигин. Астрономия II 38, 1
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քիրոն» հոդվածին։ |