Մերի Ջեյ Բլայջ
Մերի Ջեյ Բլայջ (լրիվ անունը՝ Մերի Ջեյն Բլայջ, անգլ.՝ Mary Jane Blige, հունվարի 11, 1971[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4][4]), ամերիկացի երգչուհի, երգահան, երաժշտական պրոդյուսեր և դերասանուհի, ով ստեղծագործում և կատարում է R&B, սոուլ, հիփ հոփ ժանրերում։ Նրա ալբոմների ամբողջական վաճառքը միասին կազմում է 50 միլիոն պատճեն։ Ավելի հայտնի է իր բոցավառող ելույթներով, նա 2015 թվականին 27 անգամ անվանակարգվել է Գրեմմի մրցանակաբաշխության ժամանակ։
Մերի Ջեյ Բլայջ | |
---|---|
Նաև հայտնի է որպես | Mary J. Blige, Brook Lynn, Queen of Hip Hop Soul |
Ծնվել է | հունվարի 11, 1971[1][2][3][…] (53 տարեկան) Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4][4] |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | սոուլ, հիփ հոփ, ժամանակակից R&B[5] և swingbeat?[6] |
Մասնագիտություն | հեղինակ-կատարող, դերասանուհի, երգչուհի, հեռուստատեսային դերասանուհի, մոդել, երաժշտական պրոդյուսեր, կինոդերասանուհի, պրոդյուսեր և ստուդիական երաժիշտ |
Երգչաձայն | մեցցո-սոպրանո |
Գործիքներ | վոկալ[5] |
Գործունեություն | 1989 թվականից սկսած |
Լեյբլ | Uptown Records?, Geffen Records?, MCA Records, Universal Music Group և Republic Records |
Պարգևներ | |
Կայք | maryjblige.com |
Mary J. Blige Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԲլայջը սկսել է հիթ շքերթներում հայտնվել 1991-1992 թվականներից հիփ հոփ, սոուլ ժանրում, նրա պրոդյուսերն է եղել Պաֆ Դեդին։ Վերջերս սկսել է ստեղծագործել սոուլ ժանրում։ Մեծ հաջողության է հասել 1990-ական թվականներին իր համար գրված «Not Gon' Cry» երգով, որը դարձել է «Ելքին սպասելով» ֆիլմի սաունդթրեքը, որի գլխավոր դերում խաղացել է Ուիթնի Հյուսթոնը։ 1999 թվականին երգչուհին դուետ է կատարել Ջորջ Մայքլի հետ «As» երգը։ Այս սինգլը թողարկվել է Ջորջ Մայքլի «Ladies and Gentlemen» հավաքածուում։
2001 թվականին Մերի Ջեյը առաջին անգամ իր կարիերայի ընթացքում առաջին հորիզոնականն է զբաղեցրել Billboard Hot 100-ում «Family Affair» երգով, որի պրոդյուսերն է Dr. Dre.-ն։
2005 թվականին U2-ը հրավիրել է Մերի Ջեյին իր համերգին Նյու Յորքում, որտեղ նա հանդես է եկել խմբի հետ «One» երգով։ Ավելի ուշ ձայնագրվել է այդ երգը, Մերին կատարել է գլխավոր վոկալային հատվածը։ Ձայնագրությունը The Breakthrough ալբոմում է հրապարակվել, որն էլ թողարկվել է 2005 թվականին և դարձել է մուլտիպլատինե։
Սկավառակագրություն
խմբագրելԱլբոմներ
խմբագրելՄրցանակներ
խմբագրելԳերմմի
խմբագրել- 2009 - Լավագույն ալբոմ R&B ժանրում - Growing Pains
- 2008 - Լավագույն R&B կատարում, դուետ կամ խումբ - «Disrespectful»
- 2008 - Լավագույն կատարում գոսպել ժանրում - Never Gonna Break My Faith»
- 2007 - Լավագույն կանացի կատարում R&B ժանրում - «Be Without You»
- 2007 - Լավագույն երգ R&B ժանրում - «Be Without You»
- 2007 - Լավագույն ալբոմ R&B ժանրում - «The Breakthrough»
- 2004 - Լավագույն փոփ համագործակցություն վոկալով - «Whenever I Say Your Name» (Սթինգի հետ)
- 2003 - Լավագույն կանացի կատարում R&B ժանրում - «He Think I Don't Know»
- 1996: Լավագույն ռեփ կատարում դուետով «I'll Be There for You/You're All I Need to Get By» Method Man-ի հետ
American Music Awards
խմբագրելՀաղթողներ
- 2006: Լավագույն սոուլ/R&B կատարող
- 2006: Լավագույն սոուլ/R&B ալբոմ - The Breakthrough
- 2003: Լավագույն հիփ հոփ/R&B կատարող
- 1998: Լավագույն սոուլ/R&B ալբոմ - Share My World
Billboard Music Awards
խմբագրելՀաղթողներ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Discogs — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #134778790 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 Montreux Jazz Festival Database
- ↑ Swingbeat Music | Discogs
- ↑ http://walkoffame.com/mary-j-blige
- ↑ https://time.com/collection/100-most-influential-people-2022/6177743/mary-j-blige/
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք (անգլ.)
- Մերի Ջեյ Բլայջ Թվիթթերում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մերի Ջեյ Բլայջ» հոդվածին։ |