Հովհան Ֆիդանցա, Ջովաննի Ֆիդանցա, մականունը՝ Բոնավենտուրա (իտալ.՝ Bonaventura, 1221[1], Բանյորեջո, Վիտերբո, Լացիո, Իտալիա - հուլիսի 15, 1274[2], Լիոն, Ֆրանսիայի թագավորություն[3]), իտալացի փիլիսոփա և աստվածաբան, ֆրանցիսկյան միաբանության գեներալ, կյանքի վերջում՝ կարդինալ։ Կաթոլիկ եկեղեցու ականավոր գաղափարախոս և ուղղափառ-միստիկական ուղղության ներկայացուցիչ։ Դասվել է սրբերի և եկեղեցու հինգ մեծագույն ուսուցիչների շարքը։

Բոնավենտուրա
Bonaventura
Ծնվել է1221[1] Բանյորեջո, Վիտերբո, Լացիո, Իտալիա
Մահացել էհուլիսի 15, 1274[2] Լիոն, Ֆրանսիայի թագավորություն[3]
ԴավանանքՀռոմի Կաթոլիկ եկեղեցի[4]
Մասնագիտությունաստվածաբան, regular priest, փիլիսոփա, գրող, Roman Catholic cleric, regular cleric, դասախոս, համալսարանի դասախոս, pastor, Christian nun, Միստիկա և հեղինակ
Հաստատություն(ներ)Փարիզի համալսարան
Գործունեության ոլորտաստվածաբանություն[5], administration and management of the church?[5], սխոլաստիկա[5], preaching?[6], քրիստոնեական ծառայություն, scientific writing?, փիլիսոփայություն[6], Քրիստոնեական խորհրդապաշություն, կրթություն, աղոթք և religious formation?
Պաշտոն(ներ)Ալբանոյի կարդինալ-եպիսկոպոս, Minister General of the Order of Franciscans?, կարդինալ և եպիսկոպոս
Ալմա մատերՓարիզի համալսարան
Գիտական աստիճանաստվածաբանության դոկտոր
Տիրապետում է լեզուներինլատիներեն[5], իտալերեն[5][7] և ֆրանսերեն[7]
ՈւսուցիչAlexander of Hales?, Eudes Rigaud? և John of la Rochelle?
ԱշակերտներՋօն Պեկհեմ և Matthew of Aquasparta?
 Bonaventura Վիքիպահեստում

Փիլիսոփայության մեջ՝ արիստոտելականության հետևորդ է, բայց այն զուգորդել է միստիցիզմի և ֆրանցիսկյաններին հատուկ Օգոստինոս Ավրելիոսի նեոպլատոնականության հետ։ Ունիվերսալիաների խնդիրը լուծել է ռեալիզմի դիրքերից, ընդհանուրը համարել է իրերի աստվածային նախատիպ։ Իմացության մեջ վճռական դեր է հատկացրել միստիկական հայեցողությանը և էքստազին։ Հայտնի էր որպես առաջադեմ գաղափարների և մտածողների, մասնավորապես՝ Ռ. Բեկոնի հալածողներից մեկը։

Հայ իրականության մեջ Հովհան Ֆիդանցայի հայացքների տարածումով XIV դարի 1-ին կեսին զբաղվել են Ծործորի դպրոցի որոշ ներկայացուցիչներ։ Ծործորի հայ-ֆրանցիսկյան վանքում գործունեություն ծավալած ֆրանցիսկյան քարոզիչ և գիտնական, իսպանացի Ֆրա Պոնցիուսը, հայ ունիթոռվարդապետ Իսրայելի օգնությամբ 1339 թվականին լատիներենից հայերենի է թարգմանել Հովհան Ֆիդանցյաի «Վասն սրբոյն Ֆրանցիսկոսի» վարքագրական աշխատությունը (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, ձեռագիր համար 1736)։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 554