Ջոն Նիկոլաս Գրեյ (անգլ.՝ John Nicholas Gray, ապրիլի 17, 1948(1948-04-17)[1][2][3][…], Սաութ Շիլդս, Թայն ընդ Ուեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4]), բրիտանացի փիլիսոփա[9], ում առավելապես հետաքրքրում են վերլուծական փիլիսոփայության[10] և գաղափարների պատմության հիմնախնդիրները[11]։ Պարբերաբար հանդես է գալիս «Guardian»-ի, «Times Literary Supplement»-ի և «New Statesman»-ի էջերում (այս վերջին պարբերականում 2009 թվականից ի վեր վարում է գրքերի տեսության բաժինը)։ Հեղինակել է ավելի քան երեք տասնյակ գիրք։ Նրան լայն համբավ է բերել հատկապես «Straw Dogs» (2002) գիրքը[12][13][14][15][16]։

Ջոն Գրեյ
John Gray
Ծնվել էապրիլի 17, 1948(1948-04-17)[1][2][3][…] (76 տարեկան) Սաութ Շիլդս, Թայն ընդ Ուեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն[5][3][6][…]
Դավանանքաթեիզմ
Մասնագիտությունփիլիսոփա, գրող, համալսարանի դասախոս և քաղաքագետ
Հաստատություն(ներ)Էսեքսի համալսարան, Հարվարդի համալսարան և Լոնդոնի տնտեսության և քաղաքական գիտությունների դպրոց[1]
Գործունեության ոլորտփիլիսոփայություն
Ալմա մատերԷքսետեր քոլեջ
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր[7]
Տիրապետում է լեզուներինանգլերեն[8][5][1][…]
Ազդվել էՋոն Ստյուարտ Միլ, Իսայա Բերլին
Արթուր Շոպենհաուեր, Կարլ Պոլանի
 John Gray Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է բանվորի ընտանիքում. հայրը ատաղձագործ էր, նավանորոգարանի վարպետ[17]։ Ջոնը հաճախել է ծննդավայրի՝ Հարավային Շիլդսի միջնակարգ տեխնիկական արական դպրոցը (1959-ից մինչև 1967 թվականը[18]), ուսումը շարունակել է Օքսֆորդի Էքզետեր քոլեջում, որտեղ ուսումնասիրել է փիլիսոփայություն, քաղաքագիտություն և տնտեսագիտություն, ավարտել է՝ ըստ հերթականության ստանալով արվեստների բակալավրի, մագիստրոսի և փիլիսոփայության դոկտորի աստիճան։

Աշխատել է Էսսեքսի համալսարանում՝ որպես քաղաքագիտության դասախոս, այնուհետև՝ 1976-1997 թվականներին՝ քաղաքականության պրոֆեսոր Օքսֆորդի Հիսուսյան քոլեջում, 1985-1986 թթ.՝ հրավիրյալ պրոֆեսոր Հարվարդում, 1991 թ.՝ Լուիզիանայի Թուլեյնյան համալսարանում, 1994 թ.՝ Եյլում։ Ընդ որում՝ Օքսֆորդում աշխատանքը թողել էր, որպեսզի Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոցում ղեկավարի եվրոպական մտքի ամբիոնը, որն ստեղծվել էր հատուկ իր համար։

2009 թվականի ապրիլից վարում է «New Statesman»-ի գրքերի տեսության բաժինը[19]։

Ամուսնացել է մի ճապոնուհու հետ. երկուսն էլ կատուներ են սիրում ու խնամում։ Երեխա չունեն[19]։

Հայացքները խմբագրել

1980-ական թվականներին Գրեյը դրսևորել է իր համակրանքը թետչերիզմի նկատմամբ, բայց 1987 թվականին ետ է կանգնել, երբ, իր իսկ խոսքերով ասած՝ ակնհայտ է դարձել թետչերական նեոլիբերալիզմի (նոր ազատականության) և մարքսիզմ-լենինիզմի կառուցվածքային նմանությունը[19]։ 1990-ականների կեսերին ոչ տևական մի ժամանակամիջոցում հայտնվել է նոր-նոր ծնունդ առնող նեոլեյբորիզմի ուղեծրում, բայց երբ Թոնի Բլերը սկսել է թեքվել թետչերականության կողմը, քննադատության է ենթարկել նրան[19]։ Ներկայումս Գրեյը թե՛ համոզմունքներով և թե՛ ձևականորեն անկուսակցական է[19]։ Իր իսկ խոսքերով ասած՝ ձգտում է հաստատել մտածողության առավել հաստատուն մի տիպ[19]։ Աթեիստ է[20]։

Նկատելի է, որ նրա ներաշխարհի ձևավորման վրա որոշակի ազդեցություն են գործել Ջոն Ստյուարտ Միլը[19], Իսայա Բեռլինը[21], ինչպես նաև գրող Ջեյմս Բալլարդը[22]։

1996 թվականին լույս է տեսել Ջոն Գրեյի «Իսայա Բեռլին. նրա մտքերի մեկնությունը» (Isaiah Berlin: An Interpretation of His Thought) մենագրությունը, որը համարվում է նրա լավագույն աշխատություններից մեկը։ Իսկ ամենահաջողվածը շարունակում է մնալ «Straw Dogs» (2002) գիրքը, որը թարգմանվել է աշխարհի ժողովուրդների տասից ավելի լեզուներով, հրատարակվել մեծ տպաքանակներով[23]։

Գրեյը հակված է պնդելու, որ Կարլ Մարքսը կապիտալիզմի առումով ճիշտ էր, իսկ կոմունիզմի առումով՝ սխալ[24][25]։

Ամերիկացի անվանի փիլիսոփան ու տնտեսագետը գործընկերների շրջանում առաջին հերթին համբավվել է Իսայա Բեռլինի աշխատություններում արժեքային բազմակիության (պլյուրալիզմի) և լիբերալիզմի բարդ հարաբերությունների հետազոտմամբ[26], ինչպես նաև նրանով, որ մինչև վերջ ժխտում է Ջոն Ռոուլզի տեսությունը։ Իսայա Բեռլինի տեսությունը Գրեյը բնորոշել է ագնոստիկ լիբերալիզմ եզրույթով։

Գրեյի ստեղծագործական գործունեությունը բարձր են գնահատել մասնավորապես՝ գրողներ Ջ. Բալլարդը, Ուիլ Սելֆը, Ուիլյամ Ջոն Բենվիլը, աստվածաբան Դոն Քյուփիթը, ժուռնալիստ Բրայան Էփլյարդը, քաղաքագետ Դևիդ Ռնսիմենը, մեծահարուստ ներդրող և բարեգործ Ջորջ Սորոսը, գիտնական-բնապահպան Ջեյմս Լավլոքը, գրող Նասիմ Նիկոլաս Թալեբը[15][16][27][28][29]...

Մեծարանք խմբագրել

1998 թվականին հայտնաբերված 91199 Johngray աստղակերպը (աստերոիդը) կոչվել է ամերիկացի անվանի փիլիսոփայի ու տնտեսագետի անունով։ Գրեյը World Minds կազմակերպության անդամ է։

Աշխատություններ խմբագրել

1980-ական թվականներ
  • Mill on liberty : a defence. 1983.
  • Conceptions of Liberty in Political Philosophy (ed. with Zbigniew Pelczynski) (1984)
  • Hayek on Liberty (1984)
  • Liberalism (1986). 0-8166-1521-7.
  • Liberalisms: Essays in Political Philosophy (1989). 0-415-00744-5.
1990-ական թվականներ
2000-ական թվականներ
2010-ական թվականներ
  • The Immortalization Commission: Science and the Strange Quest to Cheat Death (2011). 978-1-84614-219-2
  • The Silence of Animals: On Progress and Other Modern Myths (2013). 0374229171
  • The Soul of the Marionette: A Short Inquiry into Human Freedom (2015). 9781846144493
  • Seven Types of Atheism (2018). 0241199417
2020-ական թվականներ
  • Feline Philosophy: Cats and the Meaning of Life (2020). 9780241351147
  • «The crisis is a turning point in history». Cover Story. New Statesman. 149 (5514): 24–28. 23 April 2020.

Կինոյում խմբագրել

  • Marx Reloaded, Arte, 2011 թ. ապրիլ

Գրականություն Ջոն Գրեյի մասին խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Ջոն Գրեյ հոդվածին

Հարցազրույցներ խմբագրել

Գրախոսություններ Գրեյի աշխատությունների մասին խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  2. 2,0 2,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 Internet Speculative Fiction Database — 1995.
  5. 5,0 5,1 Record #108180206, Record #4752155919272639730004 // Միջազգային նույնականացման վիրտուալ նիշք(բազմ․)[Dublin, Ohio]: OCLC, 2003.
  6. CONOR.Sl
  7. Deutsche Nationalbibliothek Record #121409678 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  8. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  9. «Կենսագրություն, գործունեություն». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 10-ին.
  10. «John Gray at the Writers' Festival - Part 1 - The Philosopher's Zone - ABC Radio National (Australian Broadcasting Corporation)». Abc.net.au. 2008 թ․ հունիսի 28. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 9-ին.
  11. «John Gray at the Writers' Festival - Part 1 - The Philosopher's Zone - ABC Radio National (Australian Broadcasting Corporation)». Australian Broadcasting Corporation. 2008 թ․ հունիսի 28. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 9-ին.
  12. «John Gray: forget everything you know». The Independent. London. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 6-ին.
  13. Cowley, Jason (2002 թ․ սեպտեմբերի 19). «Observer review: Straw Dogs by John Gray». The Guardian. London.
  14. Appleyard, Bryan. «John Gray's apocalypse». The Times.
  15. 15,0 15,1 False Dawn: The Delusions of Global Capitalism
  16. 16,0 16,1 Black Mass: Apocalyptic Religion and the Death of Utopia
  17. «John Gray interview: how an English academic become the world's pre-eminent prophet of doom». The Telegraph. London. 2013 թ․ փետրվարի 28. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 9-ին.
  18. «The NS Profile: John Gray». Newstatesman.com. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 9-ին.
  19. 19,0 19,1 19,2 19,3 19,4 19,5 19,6 The NS Profile: John Gray
  20. Preston, John (2013 թ․ փետրվարի 28). «John Gray interview: how an English academic become the world's pre-eminent prophet of doom». The Daily Telegraph.
  21. «Forget your delusions and be happy, advises John Gray | Oxford Today». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 14-ին.
  22. «Ballardian " Fulfillment in a time of nihilism: John Gray and J.G. Ballard». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 6-ին.
  23. «John Gray | Our Authors | Granta Books». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 14-ին.
  24. Karl Marx is never going to provide therapy for bankers | Jason Barker | Opinion | The Guardian
  25. VersoBooks.com
  26. Cherniss, Joshua; Hardy, Henry. «Isaiah Berlin». In Zalta, Edward N. (ed.). The Stanford Encyclopedia of Philosophy (Summer 2007 ed.). Վերցված է 2007 թ․ հուլիսի 4-ին. §4. Ethical Thought and Value Pluralism.
  27. Self, Will (2002 թ․ սեպտեմբերի 3). «John Gray: forget everything you know». The Independent. London. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 9-ին.
  28. Cowley, Jason (2002 թ․ սեպտեմբերի 19). «Review: Straw Dogs by John Gray». The Observer. London.
  29. Appleyard, Bryan (2007 թ․ հունիսի 24). «John Gray's apocalypse». The Sunday Times. London. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 4-ին.

[1]

[2]

}}

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Գրեյ» հոդվածին։
  1. «(91199) Johngray». Minor Planet Center. Վերցված է 2020 թ․ հունվարի 23-ին.
  2. «MPC/MPO/MPS Archive». Minor Planet Center. Վերցված է 2020 թ․ հունվարի 23-ին.