Ջորջ Սորոս (օգոստոսի 12, 1930(1930-08-12)[1][2][3][…], Բուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն[4]), հրեական ծագումով ամերիկացի[Ն 1] ներդրող,[9] բիզնես-մագնատ, բարերար, քաղաքական ակտիվիստ և հեղինակ[10]։ Սորոսն աշխարհի ամենահաջողակ ներդրողներից մեկն է[11][12][13]։ 2018 թվականի փետրվարի դրությամբ նրա մաքուր ակտիվները կազմել է 8 միլիարդ դոլար[14], այն բանից հետո, երբ իր բարեգործական ընկերությունը՝ բաց հասարակական կազմակերպությունը ստացավ 18 միլիարդ դոլարի հանգանականություն[15]։

Ջորջ Սորոս
անգլ.՝ George Soros
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 12, 1930(1930-08-12)[1][2][3][…] (90 տարեկան)
ԾննդավայրԲուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն[4]
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ և Flag of Hungary.svg Հունգարիա
Ազգությունաշկենազի
Մայրենի լեզուհունգարերեն
Կրոնաթեիզմ
ԿրթությունԼոնդոնի տնտեսության և քաղաքական գիտությունների դպրոց (1954)
Մասնագիտությունբիզնես մագնատ, ներդրող, բարեգործ, էսպերանտիստ, փիլիսոփա, գրող, տնտեսագետ, ֆինանսիստ, բանկիր և թրեյդեր
ԱշխատավայրԲաց հասարակություն հիմնադրամ, Soros Fund Management? և Kaupthing Singer & Friedlander?
ԱմուսինTamiko Bolton?[5]
Ծնողներհայր՝ Tivadar Soros?, մայր՝ Elizabeth Soros?
Քաղաքական կուսակցությունԴեմոկրատական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Ադամ Սմիթի պարգև Ազատություն մրցանակ Երեք աստղերի շքանշան Ազատության շքանղան Ջեյմս Մեդիսոնի մրցանակ Հունգարիայի ծառայությունների շքանշան Ազատության շքանշան Humane Order of African Redemption? Մարիամի երկրի խաչի շքանշան[6] Պատվավոր դոկտոր Բրիտանական ակադեմիայի անդամ և Լեհաստանի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար աստղով շքանշանի կոմանդոր
ԱնդամությունՈւկրաինայի գիտությունների ազգային ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
ԵրեխաներAlexander Soros?, Gregory Soros?, Jonathan Soros?, Robert Soros? և Andrea Soros?
Կայքgeorgesoros.com
George Soros Վիքիպահեստում

Ծնվել է Բուդապեշտում, ապրել է Նացիստական Գերմանիայի կողմից օկուպացված Հունգարիայում և 1947 թվականին տեղափոխվել է Անգլիա։ Ընդունվել է Լոնդոնի տնտեսագիտության դպրոց՝ ստանալով նախ բակալավրի որակավորում, ապա նաև փիլիսոփայության մագիստրոսի գիտական աստիճան։ Նախքան իր առաջին հեջ ֆոնդը հիմնելը (Double Eagle, 1969 թ․) նա իր բիզնես կարիերան սկսել է տարբեր աշխատանքներ կատարելով նախ Անգլիայի, ապա ԱՄՆ-ի առևտրային բանկերում։ Իր առաջին ֆոնդերից ստացված եկամուտներով 1970 թվականին ստեղծեց երկրորդ հեջ ֆոնդը՝ Սորոս Ֆոնդ Մենեջմենթը։ «Double Eagle»-ն անվանափոխվեց «Quantum Fund»-ի։ Հիմնադրման պահին «Quantum Fund»-ն ուներ կառավարման տակ գտնվող 12 մլն դոլար ակտիվներ, իսկ արդեն 2011 թվականին այն կազմում էր 25 միլիարդ դոլար[16]։ Նա հայտնի է որպես «Մարդ, որը կոտրեց Անգլիայի բանկը», քանի որ 1992 թվականին իր 10 մլրդ դոլարի կարճ վաճառքը, որն իր համար բերեց 1 մլրդ դոլարի շահույթ, հանգեցրեց Մեծ Բրիտանիայում տեղական արժույթի ճգնաժամին (Ֆունտ ստերլինգ), որը հայտնի է «Սև չորեքշաբթի» անունով[17][18]։

Սորոսի դեմ միջազգային արշավըԽմբագրել

Սորոսն այն եզակի մարդկանցից է, որ միլիարդներ է ծախսում բարեգործական, ժողովրդավարական ծրագրերի վրա, բայց միաժամանակ նրա կերպարը պարուրված է դավադրության տեսություններով։[19]

Հունգարիայի նախագահի թեկնածու, ազգայնական հայացքների տեր Վիկտոր Օրբանի ընտրարշավի ժամանակ քաղաքական տեխնոլոգները որոշեցին որպես հրեշ ու երկրի դժվարությունների պատճառ ներկայացնել Սորոսին, քանի որ նա ծնվել էր Հունգարիայում, հրեա էր, կարողության տեր և Պուտինին դուր չէր գալիս։ Հետաքրքրական է, որ ինքը Օրբանը նախկինում օգնություն էր ստացել Սորոսից, իսկ քաղտեխնոլոգներն էլ ազգությամբ հրեա էին։ Հետագայում այդ ՛՛Ստոպ Սորոս՛՛ արշավը տարածվեց այլ երկրներում ևս։[20]

Իր ելույթներում հաճախ է թիրախավորում Սորոսին Դոնալդ Թրամփը, Սորոսի հիմնադրամի գործունեությունը կասեցված է Բելառուսում, Ռուսաստանում։

ՀՀ իշխանությունները տասնամյակներ շարունակ տարբեր ծրագրերով ֆինանսավորում են ստացել Սորոսի Բաց հասարակության հիմնադրամից։ 2018 թ. նոր իշխանությունների ձևավորումից հետո Հայաստանում ևս պահպանողական շրջանակները պիտակավորում են նրա անունը։ Սորոսի կերպարի դեմոնիզացումը, նրա անունը «հակազգային» բարեփոխումների հետ կապելը նպաստել են նրան, որ ձևավորվել է «սորոսական» բացասական երանգով բնորոշումը:[19]

ՆշումներԽմբագրել

  1. Soros was naturalized as an American citizen on December 18, 1961.[7][8]

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 RKDartists
  4. 4,0 4,1 4,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #119160382 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
  5. George Soros ties the knot — 2013.
  6. http://www.president.ee/en/estonia/decorations/bearers.php?id=67
  7. Greenwald Glenn (October 20, 2010)։ «George Soros' 'foreign' money»։ Salon։ Վերցված է December 15, 2015 
  8. Weiss Gary, Schares Gail E., Smith Geri, Dwyer Paul, Sandler Neal, Pennar Karen (August 22, 1993)։ «The Man Who Moves Markets»։ Bloomberg Businessweek։ Վերցված է December 15, 2015 
  9. Rolnik Guy (փետրվարի 4, 2002)։ «Business magnate George Soros: I'm afraid to come to Israel»։ Haaretz (Tel Aviv)։ Վերցված է հոկտեմբերի 18, 2011 
  10. «Latin America Efforts Honored»։ Sun-Sentinel (Fort Lauderdale)։ հունիսի 4, 1998։ Վերցված է հոկտեմբերի 18, 2011 
  11. «The incredible life of billionaire investing legend George Soros»։ Business Insider (անգլերեն)։ Վերցված է փետրվարի 2, 2017 
  12. «The Greatest Investors: George Soros»։ Investopedia.com (en-US)։ դեկտեմբերի 1, 2003։ Վերցված է փետրվարի 2, 2017 
  13. Zuckerman Gregory (հունիսի 9, 2016)։ «A Bearish George Soros Is Trading Again»։ The Wall Street Journal։ ISSN 0099-9660։ Վերցված է փետրվարի 2, 2017 
  14. «Bloomberg Billionaires»։ Bloomberg.com։ Վերցված է փետրվարի 6, 2015  Note that this site is updated daily.
  15. Bosilkovski Igor։ «After Big Gift, George Soros' Fortune Shrinks, Knocking Him Down The Forbes List»։ Forbes (անգլերեն)։ Վերցված է դեկտեմբերի 13, 2017 
  16. Ungeheuer Frederick (մայիսի 4, 1987)։ «George Soros: World's Champion Bull Rider»։ Time։ ISSN 0040-781X։ Վերցված է փետրվարի 2, 2017 
  17. Murphy Brendan (July 1993)։ «Finance: The Unifying Theme»։ The Atlantic (Washington, D.C.)։ ISSN 1072-7825 
  18. George Soros FAQ Archived July 11, 2011, at the Wayback Machine.. GeorgeSoros.com
  19. 19,0 19,1 Ո՞վ է Ջորջ Սորոսն ու ինչո՞ւ նրան չեն սիրում․ Պանորամա․ամ
  20. The Plot Against George Soros

Արտաքին հղումներԽմբագրել