Ջոյ Բրայանթ (անգլ.՝ Joy Bryant, հոկտեմբերի 18, 1974(1974-10-18)[1] կամ հոկտեմբերի 18, 1976(1976-10-18)[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1]), ամերիկացի դերասանուհի և մոդել։

Ջոյ Բրայանթ
Ծննդյան թիվ՝հոկտեմբերի 18, 1974(1974-10-18)[1] (49 տարեկան) կամ հոկտեմբերի 18, 1976(1976-10-18)[1] (47 տարեկան)
Ծննդավայր՝Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1]
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասանուհի, մոդել, կինոդերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի
IMDb։ID 0117146

Վաղ տարիներ խմբագրել

Բրայանթը ծնվել է Նյու Յորք քաղաքի Բրոնքս շրջանում[2]։ Դպրոցում սովորելու ժամանակ մասնակցել է Fieldston Enrichment Program նախագծին, որը ուղղված էր էլիտար դպրոցների մակարդակին նախապատրաստմանը։ Կոնեկտիկուտի Վեստմինստերյան դպրոցն ավարտելուց հետո Better Chance նախագծի շնորհիվ, որն օգնում էր անապահով մարդկանց կրթություն ստանալ, ստացել է ակադեմիական կրթաթոշակ Եյլի համալսարանում, որը, սակայն, չի ավարտել։ Համալսարանում սովորելու ժամանակ նրան նկատել է Next Models Management ընկերության գործակալը և որոշ ժամանակ անց նա Փարիզում սկսել է մոդելի կարիերան։ Բրայանթն աշխատել է այնպիսի բրենդների հետ, ինչպիսիք են Ralph Lauren և Tommy Hilfiger & RocaWear, ինչպես նաև մասնակցել է Gap և Victoria's Secret ընկերությունների գովազդին[3]։ Պայմանագիր է ունեցել նաև Next Model Management ընկերության նյույորքյան բաժանմունքի հետ։

Կարիերա խմբագրել

 
Ջոյ Բրայանթ

Բրայանթի դեբյուտը որպես դերասանուհի կայացել է 2001 թվականին Ռոբերտ Թաունսենդի «Կարմեն։ Հիփ-հոփերներ» մյուզիքլում, որտեղ նրա խաղընկերներն են եղել Բիյոնսեն և Մեքայ Ֆայֆերը։ 2002 թվականին Էդի Մերֆիի և Ռոբերտ դե Նիրոյի հետ խաղացել է «Շոուն սկսվում է» կատակերգական մարտաֆիլմում և հրավիրվել «Անտուան Ֆիշերի պատմությունը» ֆիլմում, որը Դենզել Վաշինգտոնի ռեժիսորական դեբյուտն էր, նկարահանվելու[4]։ Դերասանուհուն նկատել են հենց այս դերից հետո[2], ինչը գեղեցկության և ինտելեկտի հետ մեկտեղ օգնել են Ջոյին իր հետագա կարիերայում։

2003 թվականին Բրայանթը Ջեսիկա Ալբայի հետ միասին խաղացել է «Քաղցրիկը» երաժշտական մելոդրամայի գլախավոր դերերում, ինչպես նաև Մարիո Վան Փիբլզի «Տականք» կենսագրական դրամայում։ 2005 թվականին հայտնվել է մի քանի խոշոր կինոնկարներում՝ «Բոլոր դռների բանալին» (սարսափ ֆիլմ, Քեյթ Հադսոնի հետ), «Լոնդոն» (մելոդրամա), «Հարստացիր կամ մահացիր» (քաղաքային դրամա)։ 2006 թվականին նա խաղացել է Ռոբերտ Քենեդիին նվիրված «Բոբբի» դրամայում, իսկ 2007 թվականին՝ Ռիչարդ Գիրի և Թերենս Հովարդի հետ միասին՝ «Հանթի որսը» թրիլլերում։

Բրայանթը հեռուստատեսությունում նկարահանվել է NBC հեռուստաալիքի «Ծնողներ» հեռուստասերիալում։ Շոուն ցուցադրվել է 2010-2015 թվականների ընթացքում։

Անձնական կյանք խմբագրել

2007 թվականի հոկտեմբերին նշանվել է Դեյվ Փոուփի հետ (անգլ.՝ Dave Pope)[5]։ 2008 թվականի հունիսի 28-ին նրանք ամուսնացել են։ Ամուսնական արարողությունը կայացել է Նյու Յորք նահանգի Amagansett ծովափին[2]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2001 հֆ Կարմեն։ Հիփ-Հոփերներ Carmen: A Hip Hopera Նիկի
2002 ֆ Kite մայր Շեյնա
2002 ֆ Շոուն սկսվում է Showtime Լեքսի
2002 ֆ Անտուան Ֆիշերի պատմությունը Antwone Fisher Շերիլ Սմոլի
2003 ֆ Տականք How to Get the Man's Foot Outta Your Ass Փրիսցիլա
2003 ֆ Քաղցրիկը Honey Ջինա
2003-2004 ս Շտապ Օգնություն ER Վալերի Գալանտ
2004 ֆ Եռակի թակարդ Three Way Ռիտա Քեսվել
2004 ֆ Սարդ-մարդ 2 Spider-Man 2 կինը սարդոստայնում
2004 ֆ Նավահանգիստ Haven Շեյլա
2005 ֆ Rhythm City Volume One: Caught Up Ասյա
2005 ֆ Բոլոր դռների բանալին The Skeleton Key Ջիլ
2005 ֆ Լոնդոն London Մելորի
2005 ֆ Հարստացիր կամ մահացիր Get Rich or Die Tryin' Չարլին
2006 ֆ Բոբբի Bobby Պատրիցիյա
2007 ֆ Հանթի որսը The Hunting Party Դակի ընկերուհին
2008 ֆ Բարի գալուստ տուն, Ռոսկո Ջենքինս Welcome Home, Roscoe Jenkins Բյանկա Քիթլս
2008 ս Անտուրաժ Entourage Ջոյ Բրայանթ
2010-2015 ս Ծնողներ Parenthood Ժասմին Թրասել
2014 ֆ Ինչ է կատարվել անցած գիշեր About Last Night Դեբբի

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

Մրցանակներ և անվանակարգեր
Մրցանակ Կատեգորիա Ֆիլմ Տարի Արդյունք
Երիտասարդ Հոլիվուդ Աչքի ընկնող առաջընթաց՝ դերասանուհի 2003 Մրցանակ
Black Reel Awards Երկրորդական պլանի լավագույն դերասանուհի «Անտուան Ֆիշերի պատմությունը» 2003 Առաջադրված
«Տականք» 2005 Առաջադրված
Hollywood Film Festival Լավագույն դերասանական կազմ «Բոբբի» 2006 Մրցանակ
ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ Լավագույն դերասանական կազմ խաղարկային ֆիլմում «Բոբբի» 2007 Առաջադրված

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Deutsche Nationalbibliothek Record #14200569X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 «Joy Bryant // Yahoo! Movies» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 24-ին.
  3. «Joy Bryant» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 24-ին.
  4. «Joy Bryant» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 24-ին.
  5. «OK! Exclusive: Joy Bryant Engaged!» (անգլերեն). October 31st, 2007. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 24-ին.

Արտաքին հղումներ խմբագրել