«Շոուն սկսվում է» (անգլ.՝ Showtime), ամերիկյան կատակերգական մարտաֆիլմ, որի ռեժիսորն է Թոմ Դեյը։ Նկարահանվել է ԱՄՆԼոս Անջելես քաղաքում 2002 թվականին։ Ֆիլմը պատմում է երկու ոստիկանների մասին, ովքեր դարձել են հեռուստատեսային շոուի գործող դեմքեր։

Շոուն սկսվում է
անգլ.՝ Showtime
Երկիր ԱՄՆ
 Ավստրալիա
Ժանրքրեական ֆիլմ[1][2], մարտաֆիլմ և կինոկատակերգություն
ԹեմաԼոս Անջելեսի ոատիկանության վարչություն
Թվական2002, մարտի 15, 2002[1][2] և ապրիլի 11, 2002[3]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԹոմ Դեյ[1][4]
ՊրոդյուսերՋեյմս Լասիթեր, Ուիլ Սմիթ և Ջեյն Ռոզենթալ
Սցենարի հեղինակԱլֆրեդ Գոու և Մայլզ Միլար
ԴերակատարներՌոբերտ Դե Նիրո[4][2][5], Էդի Մերֆի, Ռենե Ռուսսո[4][5], Ուիլյամ Շաթներ[5], Չուդա Ֆրիդլենդեր[5], Մոս Դեֆ, Դրենա դե Նիրո[5], Ֆրենկի Ֆեյսոն[5] և Նեստոր Սերանո[5]
ՕպերատորThomas Kloss?
ԵրաժշտությունԱլան Սիլվեստրի
ՄոնտաժԲիլլի Վեբեր
Պատմվածքի վայրԼոս Անջելես
Նկարահանման վայրԼոս Անջելես
ԿինոընկերությունVillage Roadshow Pictures
Տևողություն91 րոպե

Սյուժե

խմբագրել

Թրեյ Սելլարսը (Էդի Մերֆին) Լոս Անջելեսի ոստիկանության պարեկային սպա է. աղմկարար է, հաճախակի դատարկաբանող մի անձ։ Միչ Պրեստոնը (Դե Նիրոն) ոստիկանության դետեկտիվ է, որն ունի աշխատանքային 28 տարվա ստաժ. հաստատակամ է, մի փոքր անպատկառ ռեալիստ։ Առաջին անգամ նրանք բախվում են միմյանց հետ, երբ թմրանյութերի վաճառքով զբաղվողին էին հետապնդում։ Թրեյը անգիտակցաբար խոչընդոտում է Միչի պլանները։ Միաժամանակ ոստիկանական գործողության վայրում են հայտնվում նաև մի խումբ հեռուստատեսային լրահավաքներ՝ առաջացնելով վերջնական խառնաշփոթություն։ Պրեստոնը կոտրում է օպերատորի տեսախցիկը։ Իսկ հաջորդ օրը ոստիկանական դեպարտամենտը ստանում է հայց տասը միլիոն դոլարի պահանագրով։ Բայց կա նաև մի տարբերակ. խաղաղ բանակցությունները։ Բոլոր հետախուզական աշխատանքներն ու գործողությունները, որոնք կատարելու է Միչը, պետք է ցուցադրվեն լրագրողների կողմից քրեական շոուի ընթացքում։ Ղեկավարության ճնշման ներքո Պրեստոնը համաձայնության է գալիս։ Նրա գործընկերն է դառնում Թրեյ Սելլարսը։ Հաջորդիվ՝ կրակահերթեր լոսանջելեսյան փողոցներում, կոտրված ու այրվող մեքենաներ. շոուն սկսվում է...

Դերերում

խմբագրել
Դերասան Հերոս
Ռոբերտ Դե Նիրո Միչ Պրեստոն
Էդի Մերֆի Տրեյ Սելլարս
Ռենե Ռուսսո Չեյս Ռենզի
Դրենա Դե Նիրո Աննի
Ուիլյամ Շետներ Շետներ
Ալեքս Բորշտեյն Քաստինգների տնօրեն

Պարգևներ

խմբագրել

2010 թվականին Էդի Մերֆիին «Ոսկե ազնվամորի» հակամրցանակ որպես տասնամյակի վատագույն դերասան, այդ թվում և «Շոուն սկսվում է» ֆիլմի համար։ Բացի այդ Դե Նիրոն ու Մերֆին առաջադրվել են «Ոսկե ազնվամորի» մրցույթում որպես կինոյի ամենաչստացված դուետ։

Փաստեր

խմբագրել
  • Ֆիլմը չի ունեցել կոմերցիոն հաջողություններ։ 85 միլիոն բյուջեի պայմաններում այն հավաքագրել է ընդամենը 77 միլիոն դոլար։
  • Դրենա Դե Նիրոն, ով խաղում է ֆիլմում, Ռոբերտ Դե Նիրոյի որդեգիր աղջիկն է։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել