Քաղցրիկը (անգլ.՝ Honey)` 2003 թվականին Universal Pictures կինոընկերության կողմից նկարահանված երաժշտական մելոդրամա։ Նախապես գլխավոր դերն առաջարկվել է երգչուհի Ալիային, բայց նրա մահից հետո գլխավոր դերակատար ընտրվեց Ջեսիկա Ալբան[1]։ Ֆիլմում նկարահանվել են նաև Ամերիկայում և նրա սահմաններից դուրս հանրաճանաչ ռեփ և R&B ոճերի երաժիշտներ` Միսի Էլիոտ, Tweet(անգլ.), Ginuwine(անգլ.), Jadakiss(անգլ.) և Sheek Louch(անգլ.)։

Քաղցրիկը
անգլ.՝ Honey
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԺանրԴրամա
Մելոդրամա
երաժշտական ֆիլմ
Թվական2003
Լեզուանգլերեն
ՌեժիսորԲիլլե Վուդրաֆ
ՊրոդյուսերՆիկոլ Բրաուն
Անդրե Հապել
Բիլլի Հիգինս
Մարկ Պլատ
Սցենարի հեղինակԱլոնսո Բրաուն
Կիմ Ուոտսոն
ԴերակատարներՋեսիկա Ալբա
Լիլ Ռոմեո
Մեխի Ֆայֆեր
Դևիդ Մոսկոու
Զախարի Ուիլյամս
Ջոյ Բրայանտ
ՕպերատորՋոն Լեոնետի
ԵրաժշտությունՄերվին Ուորեն
ՄոնտաժՄարկ Հելֆրիչ
Պատմվածքի վայրՆյու Յորք
Նկարահանման վայրՆյու Յորք և Տորոնտո
ԿինոընկերությունUniversal Pictures
Տևողություն94 րոպե
Բյուջե18 միլիոն $
Շահույթ58 միլիոն $
ՀաջորդՔաղցրիկը 2. Պարի քաղաքը
IMDbID 0322589
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Նյու Յորքում։ Հանի Դենիելսը բարմենուհի է ակումբում, ինչի շնորհիվ ընկերուհու՝ Ջինայի հետ կարողանում է ազատ ժամանակ անվճար զվարճանալ այդ ակումբում։ Աշխատանքից հետո Հանին այնպես է պարում, որ բոլորը հիանում են։ Մի պատահական հաճախորդ նկարահանում է նրա պարերից մեկը։ Ակումբից դուրս գալիս Հանին ընկերուհու հետ վեճի մեջ է ներքաշվում պրոֆեսիոնալ պարուհի Կատրիանայի հետ։ Փողոցում նրանք հանդիպում են դեռահասների, որոնք պարում են բիտբոքս։ Հանին նրանց հրավիրում է պարերի դպրոց, որտեղ ինքը հիփ-հոփ է սովորեցնում, սակայն միայն Ռեյմոնդն է համաձայնում գալ։ Հաջորդ օրը պարելու է գալիս ամբողջ խումբը, այդ թվում նաև Ռեյմոնդի ավագ եղբայր Բենին, բայց նրանք հրաժարվում են պարել խմբով և հեռանում են։ Դասերից հետո Հանին մեկնում է Միդթաուն՝ տեսահոլովակի պարուհու համար քաստինգի, սակայն չի կարողանում մասնակցել, քանի որ պրոֆեսիոնալ պարուհի չէր, իսկ բաց փորձերն ավարտվել էին մինչ կեսօր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Aaliyah Biography» (անգլերեն). johntorres. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 10-ին.

Արտաքին հղումներ խմբագրել