Բոլոր դռների բանալին (ֆիլմ)
«Բոլոր դռների բանալին» (անգլ.՝ The Skeleton Key), բրիտանացի ռեժիսոր Իեն Սոֆթլիի ամերիկյան միստիկ թրիլլերը[2]։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2005 թվականի հուլիսի 29-ին։
Բոլոր դռների բանալին անգլ.՝ The Skeleton Key | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | թրիլեր և սարսափ ֆիլմ |
Թեմա | մարմինների փոխանակում |
Թվական | հուլիսի 29, 2005, օգոստոսի 12, 2005 և օգոստոսի 18, 2005[1] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Իեն Սոֆթլի |
Պրոդյուսեր | Ստեյսի Շեր |
Սցենարի հեղինակ | Էրեն Կրյուգեր |
Դերակատարներ | Քեյթ Հադսոն, Ջինա Ռոուլենդս, Փիթեր Սարսգաարդ, Ջոն Հըրթ, Ջոյ Բրայանթ, Ֆորեստ Լենդիս, Jeryl Prescott? և Իսաակ դը Բանկոլե |
Օպերատոր | Դանիել Մինդել |
Երաժշտություն | Էդվարդ Շերմուր |
Մոնտաժ | Ջո Հաթշինգ |
Պատմվածքի վայր | Օռլեան շրջան |
Նկարահանման վայր | Օռլեան շրջան |
Կինոընկերություն | Universal Studios |
Տևողություն | 104 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
ՍյուժեԽմբագրել
20-ամյա Քերոլայնն աշխատանքի է ընդունվում որպես բուժքույր, որպեսզի հոգ տանի կաթվածահար և համր ծեր Բենին։ Վերջինս ինսուլտ է ստացել, և մեկ ամսից քիչ ժամանակ է մնացել ապրելու։ Նրա կինը՝ Վայոլեթը, Քերոլայնին է հանձնում երեսուն սենյակ ունեցող տան բոլոր դռները բացող բանալին։ Շուտով Քերոլայնը հայտնաբերում է, որ ձեղնահարկի սենյակներից մեկն այդ բանալիով չի բացվում:
Վայոլեթը պատմում է այդ տան պատմությունը․ իննսուն տարի առաջ այն պատկանում էր բանկիրին։ Սենյակում ապրել է սևամորթ ծառաների ամուսնական զույգը՝ Հայր Ջասթիֆայը և Մայր Սեսիլը, որոնք զբաղվել են հուդուով։ Մի օր բանկիրը խնջույք է կազմակերպում բանկի հոբելյանի առթիվ, և հանդիսության ժամանակ հյուրերը ձեղնահարկում հայտնաբերում են բանկիրի և Հայր Ջասթիֆայի ու Մայր Սեսիլի երեխաներին՝ որոշակի ծիսակատարություն անցկացնելիս: Վրդովված հյուրերը անհրաժեշտ են համարում նրանց Լինչի դատաստանի ենթարկել։ Այս դեպքերից հետո բանկիրն ու նրա կինը մահանում են խորհրդավոր պայմաններում (ինչը մեկնաբանվել է որպես կախարդի մահացող անեծք): Բանկիրի երեխաները՝ քույր և եղբայր, մնում և ապրում են այդ տանը՝ 1960-ական թվականներին վաճառելով այն Բենին ու Վայոլեթին։
Ավելի ուշ Քերոլայնն իմանում է, որ մահից առաջ Հայր Ջասթիֆայնն աշխատել է այն կախարդանքի վրա, որը երկարացնում է մի մարդու կյանքը՝ կրճատելով մյուսինը։ Նա սկսում է հավատալ կախարդական հուդուի գործողությանը, որի առանձնահատկությունն այն է, որ նա, ով չի հավատում կախարդությանը, անխոցելի է նրա համար:
Քերոլայնը նկատում է, որ կաթվածահար Բենը ձգտում է ամբողջ ուժով դուրս գալ տնից` ճանկռոտում է սավանը՝ օգնություն խնդրելով, փորձում սողալ (ինչը, ի դեպ, կասեցվում է նրա կնոջ կողմից)։ Քերոլայնը եզրակացնում է, որ Վայոլեթն օգտագործել է Բենի դեմ կախարդանքը, որպեսզի իր կյանքը երկարացնի՝ նրա կյանքի հաշվին: Քերոլայնն աջակցություն է փնտրում երիտասարդ իրավաբան Լյուքի մոտ, որը զբաղվում է տարեց զույգի կտակով[3]։
Իրադարձությունների շղթան հանգեցնում է նրան, որ Քերոլայնը, փախչելով ծիսական սենյակում գտնվող ձեղնահարկից, Վայոլեթից և Լյուքից (որոնք դառնում են նրա հանցակիցը), ուրվագծում է իր շուրջը պաշտպանական կախարդական շրջան։ Բայց Վայոլեթը հայտնում է, որ նրանք սպասում էին, թե երբ Քերոլայնն ինքը պետք է հավատա հուդուին, որպեսզի կախարդությունը սկսի գործել։ Բացի այդ, ըստ Վայոլեթի՝ այդ շրջանն ամենևին էլ պաշտպանական չէ, այլ ծիսակատարության անհրաժեշտ մասն է։ Դրանից հետո Վայոլեթն անցնում է ծիսակատարությանը՝ կարդալով կախարդանքը, նա հրում է Քերոլային դեպի հայելին, որում արտացոլվում է Մայր Սեսիլի պատկերը։ Երբ ծիսակատարության մասնակիցները ուշքի են գալիս, բացահայտվում է դրա իրական էությունը, այն է՝ մարմինների փոխանակումը:
Պարզվում է՝ այս ամբողջ ընթացքում Վայոլեթի մարմնի մեջ ապրել է Մայր Սեսիլի հոգին, իսկ Լյուքի մարմնում՝ Ջասթիֆայի հոգին։ Անդամալույծ ու համր Վայոլեթը (որում այժմ ապրում է Քերոլայնի հոգին) և Բենան (որում ֆիլմի ընթացքում տանջվում էր իսկական Լյուքի հոգին) մահանում են հիվանդանոցում։ Ըստ «իրենց» կտակի՝ տունն անցնում է Քերոլայնին (որտեղ այժմ ապրում է Մայր Սեսիլի հոգին)։
Վերջում պարզ է դառնում, որ Հայր Ջասթիֆային հաջողվել է գործնականում կիրառել իր կախարդանքը, և այդ ողբերգական օրը նա ու Մայր Սեսիլը փոխել են իրենց մարմինները բանկիրի երեխաների մարմինների հետ։ Իրականում բանկիրն ինքնադատաստանի է ենթարկել իր սեփական երեխաներին։ Այնուհետև 1960-ական թվականներին, երբ ծերանում են, կախարդանքը տեղափոխվում է երիտասարդ Բենի և Վայոլեթի մարմիններ, իսկ այժմ Քերոլայնի և Լյուքի մարմիններում են[4]։
ԴերերումԽմբագրել
Դերակատար | Դեր |
---|---|
Քեյթ Հադսոն | բուժքույր | Քերոլայն Էլլիս
Ջինա Ռոուլենդս | Վայոլեթ Դեվերո |
Ջոն Հըրթ | հիվանդ ծերուկ | Բեն Դեվերո
Պիտեր Սարսգաարդ | իրավաբան | Լյուկ Մարշալ
Ջոյ Բրայանթ | Քերոլայնի ընկերուհին | Ջիլ
Մաքսին Բարնեթ | հուդուի ապրանքների վաճառողուհի | Սինտիյայի մայրը
Մերիոն Ցինսեր | կույր տարեց կին |
Դենին Թայլեր | հիվանդանոցի բուժքույր |
Ռոնալդ Մաքքոլ | Հայր Ջասթիֆայ |
Ջերիլ Պրեսկոտ | Մայր Սեսիլ |
Թոմաս Ասկալի | բանկիր | Ռոբերթսոն Թորփ
Իսաակ դը Բանկոլե | լիցքավորման սեփականատեր |
Ֆորեսթ Լենդիս | Մարտին Թորփ |
Ջեմի Լի Ռեդմոն | Գրեյս Թորփ |
Ջեն Էպգար | Մադլեն Թորփ |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ «Interview with Ehren Kruger and Holly Minnich»։ Dread Central։ Վերցված է 2010-07-06
- ↑ «Weekend Box Office Results for August 12–14, 2005»։ Box Office Mojo։ Վերցված է դեկտեմբերի 21, 2008
- ↑ «Film Review: The Skeleton Key»
Արտաքին հղումներԽմբագրել
- Ֆիլմի պաշտոնական կայք (անգլ.)