Ջինիֆեր Գուդվին

ամերիկացի դերասանուհի

Ջինիֆեր Միշել Գուդվին (անգլ.՝ Ginnifer Michelle Goodwin, մայիսի 22, 1978(1978-05-22)[1], Մեմֆիս, Թենեսի), ամերիկացի դերասանուհի։ Հայտնի է «Վարձով ամուսին» և «Մոնա Լիզայի ժպիտը» ֆիլմերում խաղացած դերերով։ «Մի անգամ հեքիաթում» ֆենտեզի հեռուստասերիալում մարմնավորել է Սպիտակաձյունիկին։

Ջինիֆեր Գուդվին
Ծնվել էմայիսի 22, 1978(1978-05-22)[1] (45 տարեկան)
ԾննդավայրՄեմֆիս, Թենեսի
ԿրթությունԲոստոնի համալսարան, Լոնդոնի դրամատիկական և երաժշտական արվեստի ակադեմիա[2], Հանովերի քոլեջ (1997), St. Mary's Episcopal School?, Lausanne Collegiate School? (1996) և Shakespeare Institute?
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնհուդայականություն[3] և քրիստոնեություն
Մասնագիտությունդերասանուհի, ձայնային դերասանուհի, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և թատրոնի դերասանուհի
Ամուսին(ներ)Ջոշ Դալլաս

Կենսագրություն խմբագրել

Ջինիֆեր Գուդվինը ծնվել է 1978 թվականի մայիսի 22-ին Թենեսի նահանգի Մեմֆիս քաղաքում՝ երաժիշտ և ձայնագրման ստուդիայի սեփականատեր Թիմ Գուդվինի և նրա կնոջ՝ FedEx ընկերության աշխատակից Լինդայի ընտանիքում[4]։ Նրա կրտսեր քույրը՝ Մելիսան, աշխատում է տիկնիկային մուլտիպլիկատոր և մտնում է «Ռոբոցիպ» սերիալի նկարահանող խմբի մեջ։ Գուդվինը իր անունը փոխել է Ջենիֆերից Ջինիֆեր, քանի որ նա և նրա մերձավորներն այն արտաբերում էին իրենց տեղական բարբառով[5]։

Պատանեկության տարիներին Մեմֆիսի հրեական համայնքային կենտրոնում մասնակցել է «Սինագոգի երիտասարդության հյուսիսամերիկյան ֆեդերացիա» և «Բ'նայ Բ'րիթ երիտասարդական կազմակերպություն» հրեական կրոնական շարժումներին։ Անցել է Բաթ Միցվա[6]։

Հինգերորդ դասարանից տարվելով թատրոնով՝ երազում էր դերասանուհի դառնալ։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել Է Բոստոնի համալսարան և 2001 թվականին ավարտել է այն գերազանց՝ ստանալով արվեստի բակալավրի աստիճան։ Ուսումը շարունակել է Անգլիայում՝ Շեքսպիրյան համալսարանում և Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիայի կողմից ստացել է վկայական։ Անգլիայում սովորելու տարիներին մասնակցել է թատերական բեմադրությունների և խաղացել Ժաննա դ'Արկի, «Համլետ» ողբերգությունում Օֆելիայի, «Վենետիկի վաճառականը» կատակերգությունում՝ Ջեսիկայի դերերը[4]։

Վերադառնալով Ամերիկա՝ որոշ ժամանակ խաղացել է Բոստոնի Հանթինգթոնի թատրոնի բեմում, այնուհետև տեղափոխվել Նյու Յորք։ 2001 թվականին նկարահանվել է «Օրենք և կարգ» հեռուստասերիալի էպիզոդներից մեկում և «Էդ» կատակերգական սերիալում ստացել է երկրորդ պլանի դեր։ 2003 թվականին «Մոնա Լիզայի ժպիտը» ֆիլմում խաղացած փոքր դերով կայացել է դերասանուհու կինոառաջնաելույթը։ 2005 թվականին «Անցնել սահմանը» ֆիլմում կատարել է Վիվիան Լիբերտոյի՝ երաժիշտ Ջոնի Քեշի առաջին կնոջ դերը։

2006 թվականից «Մեծ սեր» դրամատիկական սերիալում, որը պատմում է պոլիգամիա կիրառող մորմոնների ընտանիքի մասին, խաղացել է գլխավոր դերերից մեկը։ 2009 թվականին կատարել է մեծ առևտրային հաջողություններ ունեցած «Խոստանալ, չի նշանակում ամուսնանալ» ռոմանտիկ կատակերգության գլխավոր դերերից մեկը։

2016 թվականին «Կենդանապոլիս» անիմացիոն ֆիլմում հնչյունավորել Է գլխավոր հերոսուհու՝ Ջուդի Հոփսի դերը։

2019 թվականին Լյուսի Լյուի և Քիրբի Հաուել-Բապտիստեի հետ խաղացել է «Ինչու են կանայք սպանում» սերիալում։

Անձնական կյանք խմբագրել

2014 թվականի ապրիլի 12-ից Ջինիֆերն ամուսնացած է «Մի անգամ հեքիաթում» սերիալի իր խաղընկերոջ՝ Ջոշուա Դալլասի հետ, որին հանդիպել է իրենց հարսանիքից երկու տարի առաջ[7]։ Զույգը ունի երկու որդի՝ Օլիվեր Ֆինլի Դալլասը և Հյուգո Ուիլսոն Դալլասը[8][9]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերերն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2001 ս Օրենք և կարգ Law & Order Էրիկա
2001-2003 ս Էդ Ed Դիանա Սնայդեր
2003 ֆ Մոնա Լիզայի ժպիտը Mona Lisa Smile Կոնստանս Կոնի Բեյքեր
2004 ֆ Հանդիպում աստղի հետ Win a Date with Tad Hamilton! Քեթի Ֆիլին
2005 ֆ Անցնել սահմանը Walk the Line Վիվիան Լիբերտո
2005-2014 ս Ռոբոցիպ Robot Chicken տարբեր
2006 ֆ Մեծ սեր Big Love Մարջին «Մարջի» Հեֆման
2007 ֆ Կանանց երկրում In the Land of Women Ջեյնի
2008 ֆ Ամերիկայի թռչունները Birds of America Իդա
2009 ֆ Խոստանալ, չի նշանակում ամուսնանալ He’s Just Not That Into You Ջի-Ջի Հեյմ
2009 ֆ Միայնակ տղամարդ A Single Man տիկին Սթրանք
2010 ֆ Ռամոնա և Բիզուս Ramona and Beezus Բի
2011 մս Սպունգ Բոբ Քառակուսի Տաբատ SpongeBob SquarePants մանուշակագույն մազերով ջրահարս
2011-2018 ս Մի անգամ հեքիաթում Once Upon a Time Մերի Մարգարետ Բլանշար /Սպիտակաձյունիկ
2014 մս Արքայադուստր Սոֆիա Sofia the First Գվեն
2014 մս Փերիներ. Հրեշի առասպելը Tinker Bell and the Legend of the NeverBeast Ֆաուն
2016 մս Կենդանապոլիս Zootopia Ջուդի Լավերն Հոփս
2019 ս Ինչու են կանայք սպանում Why Women Kill Բեթ Էնն Սթենթոն

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #142539511 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. Ginnifer Goodwin Brings Snow White to Life in 'Once Upon a Time' // Back stageNYC: 2011. — ISSN 0005-3635
  3. Waters D. Ginnifer Goodwin comes ‘home’ to Jewish faith — 2013.
  4. 4,0 4,1 Ginnifer Goodwin. Yahoo! Movies
  5. Рассказала на шоу Дэвида Леттермана 18 марта 2009 года
  6. «Jews in the Limelight». Generationj.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 2-ին.
  7. Ginnifer Goodwin Marries Josh Dallas
  8. Jordan, Julie (2014 թ․ մայիսի 30). «Ginnifer Goodwin and Josh Dallas Are Parents of Baby Boy». People. Վերցված է 2014 թ․ մայիսի 30-ին.
  9. «Once Upon a Time's Ginnifer Goodwin and Josh Dallas Welcome Baby No. 2». ENews. 2016 թ․ հունիսի 8.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջինիֆեր Գուդվին» հոդվածին։