Սպունգ Բոբ Քառակուսի Տաբատ (մուլտսերիալ)

HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սպունգ Բոբ Քառակուսի Տաբատ (այլ կիրառումներ)


Սպունգ Բոբ Քառակուսի Տաբատ (անգլ.՝ SpongeBob SquarePants), ամերիկյան մուլտսերիալ, որը ստեղծել է «Nickelodeon» հեռուստաընկերությունը։ Առաջին անգամ ցուցադրվել է 1999 թվականի հուլիսի 17-ին և դարձել է ամենահայտնի հեռուստածրագրերից մեկը աշխարհում[2]։ Տվյալ պահին այն ունի 8 լրիվ եթերաշրջան։ Իրադարձությունները տեղի են ունենում Խաղաղ օվկիանոսի հատակին գտնվող Բիկինի Բոթոմ քաղաքում։ Մուլտֆիլմի գլխավոր կերպարները ծովային կենդանիներն են։ Դա պայմանավորված է նրանով, որ մուլտֆիլմի ստեղծող Սթիվեն Հիլենբերգը մուլտֆիլմի կերպարներին ստեղծելու ժամանակ Կալիֆոռնիա նահանգի համալսարաններից մեկում դեռ դասավանդում էր ծովային կենսաբանություն։ 1987 թվականին նա թողնում է համալսարանը, որպեսզի իրականացնի իր երազանքը և դառնա մուլտիպլիկատոր։ Առաջին երեք սերիաները ցուցադրվեցին «Nickelodeon Kids' Choice Awards» շոուից հետո՝ 1999 թվականի մայիսի 1-ին։ Սպունգ Բոբի իրական հաջողությունը սկսվեց այն ժամանակ, երբ սկսեց ցուցադրվել երկրորդ եթերաշրջանը և մինչ օրս այն պահպանում է իր առաջատար դիրքերը։ 2004 թվականի նոյեմբերի 19-ին ԱՄՆում տեղի ունեցավ առաջին լիամետրաժ մուլտֆիլմի պրեմիերան՝ «SpongeBob SquarePants: The Movie», իսկ 2015 թվականի փետրվարի 6-ին տեղի ունեցավ երկրորդ լիամետրաժ մուլտֆիլմի պրեմիերան, որը առաջինի շարունակությունն էր՝ «Սպունգ Բոբ 3D»։ H2 հեռուստաալիքում կարճ ժամանակով հեռարձակվեց հայերեն թարգմանություն:

Սպունգ Բոբ Քառակուսի Տաբատ
SBSP logo.png
SBSP logo.png
Տեսականիմացիոն սերիալ
Ժանրcomedic television series?
ՍտեղծողՍթիվեն Հիլենբուրգ[1]
ՁայնագրումԹոմաս Քեննի, Ռոջեր Բամփաս, Բիլ Ֆագերբակի, Քլենսի Բրաուն, Mr. Lawrence?, Ջիլ Թելլի, Carolyn Lawrence?, Մերի Ջո Քեթլեթ, Lori Alan?, Կառլոս Ալազրաքի, Դի Բրեդլի Բեյքեր, Sirena Irwin?, Բոբ Ջոուլզ, Մարկ Ֆայթ և Թոմաս Ֆ. Ուիլսոն
ԿերպարներՍպունգ Բոբ Քառակուսի Տաբատ, Պատրիկ Աստղ, Սքուիդվարդ, Sandy Cheeks?, Mr. Krabs?, Gary the Snail?, Mrs. Puff?, Plankton?, Karen Plankton?, Pearl Krabs?, Mermaid Man and Barnacle Boy?, Patchy the Pirate?, Flying Dutchman?, King Neptune?, Larry the Lobster?, Harold SquarePants?, Margaret SquarePants?, Ուինսթոն Չերչել, Old Man Jenkins? և Scooter?
Պատմվածքի վայրBikini Bottom?
Հորինված երկիրSpongeBob SquarePants universe?
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Լեզուանգլերեն
ՀեռուստաալիքNickelodeon
Եթերաշրջաններ12
Սերիաների քանակ241
ՊրոդյուսերՍթիվեն Հիլենբերգ,
Փոլ Տիբիթ
ՌեժիսորԴերեք Դրեյմոն,
Վինսենթ Ուոլլեր
ՍցենարիստՍթիվեն Հիլենբերգ
ԸնկերությունNickelodeon Animation Studio
Սփին-օֆKamp Koral: SpongeBob's Under Years?
nick.com/spongebob-squarepants/

ՍյուժեԽմբագրել

Համարյա բոլոր սերիաների իրադարձությունները տեղի են ունենում Բիկինի-Բոթոմ ստորջրյա քաղաքում։ Այն նման է սովորական մարդկային քաղաքի, այստեղ կան ռեստորաններ, ծովափ, թանգարան, օդանավակայան, զվարճանքների այգի, բանտ և այլն։ Մուլտֆիլմի գլխավոր կերպարը Սպունգ Բոբ Քառակուսի Տաբատն է։ Նա և իր ընկերները մշտապես ընկնում են տարբեր արկածների մեջ։

ԿերպարներԽմբագրել

  • Սպունգ Բոբ Քառակուսի Տաբատ, մուլտֆիլմի գլխավոր կերպարը։ Ապրում է տուն-արքայախնձորի մեջ, խխունջ Գերիի հետ, որը ավելի շատ հիշեցնում է տնային կատու։ Սիրում է բաց թողնել պղպջակներ, մեդուզաներ որսալ իր լավագույն ընկեր Պատրիկի հետ, քռաբսբուրգերներ պատրաստել Քռաստի Քռաբում, կարատեով զբաղվել Սենդիի հետ։ Սովորում է տիկին Փաֆի ավտոդպրոցում, բայց ոչ մի կերպ չի կարողանում հանձնել քննությունը։
  • Պատրիկ Աստղ, ծովային աստղ, Սպունգ Բոբի լավագույն ընկերը։ Ծույլ է և հիմար։ Ապրում է քար-տան մեջ։
  • Սքուիդվարդ Թենթքլզ, ութոտնուկ, ապրում է Պատրիկի և Սպունգ Բոբի հետ նույն փողոցում և այնպիսի տան մեջ, որը հիշեցնում է Զատկի կղզու արձաններից մեկին։ Նա ատում է իր երկու հարևաններին, չնայած Սպունգ Բոբը և Պատրիկը նրան համարում են իրենց լավագույն ընկերը։ Սիրում է Կլառնետ նվագել, բայց դա այդքան էլ լավ չի ստացվում։ Գանձապահ է Քռաստի Քռաբում։
  • Գերի, խխունջ, Սպունգ Բոբի տնային կենդանին։ Չի սիրում լոգանք ընդունել։ Ամենակեր է։
  • Սենդի Չիքս, սկյուռիկ, զբաղվում է գիտական հետազոտություններով, Սպունգ Բոբի ընկերուհին է։ Եկել է Տեխասից, որպեսզի զբաղվի հետազոտություններով։ Միշտ կրում է ջրային կոստյում, քանի որ չի կարող շնչել ջրի տակ։ Ապրում է մի տան մեջ, որը հիշեցում է ապակե կափարիչ։ Սիրում է կարատե։
  • պրն. Յուջին Քռաբս, խեցգետին, Քռաստի Քռաբի տերը։ Փոքր հասակում ընկերություն է արել Պլանկտոնի հետ, բայց հետո վիճել են գաղտնի բաղադրատոմսի պատճառով։ Խիստ է, բայց արդար։ Չափից դուրս ժլատ է։ Ունի կետ-աղջիկ, որի անունը Փեռլ է։
  • Փեռլ Քռաբս, կետ, պրն. Քռաբսի աղջիկը։ Սիրում է երիտասարդական խնջույքներ։ Հաճախ լաց է լինում և դժգոհում հոր վարքից։
  • տիկին Փաֆ, ձուկ, ավտոդպրոցի ուսուցչուհին, որտեղ սովորում է Սպունգ Բոբը։ Վերջինիս վթարների պատճառով նա մի քանի անգամ ընկել է բանտ և հիվանդանոց։ Սերաներից մեկում պրն. Քռաբսը սիրահարվում է նրան։

ՀակառակորդներԽմբագրել

  • Շելդն Պլանկտոն, սերիալի գլխավոր չարագործը, միաչքանի օրգանիզմ, Քռաբսի հակառակորդը։ Ունի ռեստորան և համակարգչային կին՝ Կարեն անունով։ Անընդհատ փորձում է գողանալ Քռաբսբուրգերի գաղտնի բաղադրատոմսը, բայց միշտ ձախողվում է։
  • Թռչող Հոլանդացի, ծովահենի հոգի, ապրում է հոգեղեն նավում։ Որոշ սերիաներում հայտնվում է և գողանում Սպունգ Բոբին և նրա ընկերներին։ Իսկ որոշ սերիաներում ընկերանում է նրա հետ։
  • Ծովային Չարագործ, Ծովային Սուպերմենի և Ակնոցավորի թշնամին։
  • Կեղտոտ պղպջակ, Ծովային Սուպերմենի և Ակնոցավորի մյուս թշնամին։ Անընդհատ ծիծաղում է։ Սպունգ Բոբի «սիրելի» չարագործն է։
  • Սքուիլյամ Ֆենսիսոն, ութոտնուկ, Սքուիդվարդի հակառակորդը, արտաքինով նրանք կարծես երկվորյակներ լինեն, սակայն Սքուիլյամը ունի մեկ մեծ ունք։ Շատ հարուստ է։ Մշտապես ցանկանում է ապացուցել Սքուիդվարդին, որ նա անհաջողակ է։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել