Աննա Մաք-Նեյլ Ուիսթլեր
Աննա Մաթիլդա (ծնունդով Մաք-Նեյլ) Ուիսթլեր (անգլ.՝ Anna McNeill Whistler, սեպտեմբերի 27, 1804[1][2], Ուիլմինգտոն, New Hanover County - հունվարի 31, 1881), ամերիկացի նկարիչ Ջեյմս Ուիսթլերի մայրը։ Ջեյմս Ուիսթլերը պատկերել է մոր դիմանկարը՝ «Կոմպոզիցիա սևի և մոխրագույնի մեջ», որը հաճախ անվանում են «Ուիսթլերի մայրը»։ Այն նկարչի ամենահայտնի կտավն է[4]։
Աննա Մաք-Նեյլ Ուիսթլեր | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 27, 1804[1][2] |
Ծննդավայր | Ուիլմինգտոն, New Hanover County |
Մահացել է | հունվարի 31, 1881 (76 տարեկան) |
Գերեզման | Hastings Cemetery |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | մոդել |
Ամուսին | Ջորջ Վաշինգտոն Ուիսթլեր[3] |
Ծնողներ | հայր՝ Daniel McNeill?, մայր՝ Martha Kingsley McNeill? |
Երեխաներ | Ջեյմս Էբբոտ Մաք-Նեյլ Ուիսթլեր[3] և Ուիլյամ Մաք-Նեյլ Ուիսթլեր |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Աննա Մաք-Նեյլ Ուիսթլերը ծնվել է Հյուսիսային Կարոլինայի Ուիլմինգթոն քաղաքում՝ բժիշկ Չարլզ Դանիել Մաք-Նեյլի (1756-1828) և Մարթա Քինգսլի Մաք-Նեյլի ընտանիքում[5]։
1831 թվականին ամուսնացել է Ջորջ Ուիսթլերի հետ[6][7], որն ինժեներ-շինարար էր և պաշտոնաթող սպա և նախքան Աննայի հետ ամուսնանալն ուներ երեք երեխա։ Աննան և Ջորջն ունեցել են 4 որդի՝ Ջեյմսը, Ուիլյամը, Քըրքը (մահացել է 4 տարեկան հասակում) և Չառլին (մահացել է մինչև ընտանիքի՝ Ռուսաստան տեղափոխվելը)։ Շուտով նրա ամուսինը Ռուսաստանի Նիկոլաևյան երկաթուղում աշխատել է երկաթուղային ինժեներ։
Երբ Ջեյմսն ինը տարեկան էր, նրա նկարները գրավել են շոտլանդացի նկարիչ սըր Ուիլյամ Ալանի ուշադրությունը։ Ռուսաստանում Ջեյմսը կրթություն է ստացել Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի կայսերական ակադեմիայում։
Աննայի ամուսինը մահացել է 1849 թվականին խոլերայից։
Դրանից հետո Աննան տեղափոխվել է Կոնեկտիկուտ (ԱՄՆ)։ Նրա խորթ աղջիկը մնացել է Անգլիայում և ամուսնացել վիրաբույժի հետ։ Այդ ժամանակ խորթ աղջիկն ամուսնու հետ օգնել է Աննայի ընտանիքին, մասնավորապես, Ուիլյամին և Ջեյմսին՝ սովորելու մասնավոր դպրոցում։ Ջեյմսն ընդունվել է Վեստ Փոյնթ՝ 17 տարեկանը դեռ չբոլորած, շուտով աքսորվել և վերադարձել է Անգլիա։ Ուիլյամն Ամերիկայի քաղաքացիական պատերազմի ժամանակ դարձել է Կոնֆեդերենցիայի բանակի վիրաբույժ։
1863 թվականին Աննան խորթ աղջկա և որդու խորհրդով տեղափոխվել է Անգլիայի մայրաքաղաք Լոնդոն՝ Ջեյմսի մոտ։ Ավելի ուշ բնակվել է Սուրբ Մարիա, Գասթինգս, Արևելյան Սուսեքս փողոցներում։ Զարմացել է որդու «վառ բոհեմական ապրելակերպով», սակայն հանդուրժել է այն և նույնիսկ ընկերացել որդու ընկերներից մի քանիսի հետ։ Դա մոտավորապես այն ժամանակ էր, երբ նկարվել է նշանավոր «Ուիսթլերի մայրը» կտավը։ Դիմանկարն անելու պահին Աննան 67 տարեկան էր։
Մահացել է 77 տարեկանում և թաղվել Գասթինգսի գերեզմանատանը։
ՄատենագիտությունԽմբագրել
- Whistler’s Mother: the Life of Anna McNeill Whistler, by Elizabeth Mumford. Plutarch Press (1971).[1]
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 NCpedia
- ↑ 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 Kindred Britain
- ↑ Whistler’s Mother (and Brother) Archived 2008-06-18 at the Wayback Machine.
- ↑ May, Philip (January 1945). «Zephaniah Kingsley, Nonconformist (1765—1843)», The Florida Historical Quarterly, 23 (3), p. 145—159.
- ↑ «Whistler’s Mother» Archived August 7, 2008, at the Wayback Machine.
- ↑ Whistler’s Mother Anna McNeill Whistler Famous Mothers.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Աննա Մաք-Նեյլ Ուիսթլեր կատեգորիայում։ |