Ջաննի Ռոդարի իտալ.՝ Gianni Rodari, հոկտեմբերի 23, 1920(1920-10-23)[1][2][3][…], Օմենյա, Վերբանիո-Կուզիո-Օսոլա, Պիեմոնտ, Իտալիա[4][1][5] - ապրիլի 14, 1980(1980-04-14)[2][3][6][…], Հռոմ, Իտալիա[5]), իտալացի մանկական գրող և լրագրող։ Հանս Քրիստիան Անդերսենի անվան մրցանակի դափնեկիր։ Նրա հայտնի ստեղծագործություններից են «Չիպոլինոյի արկածները» (1957 թ.) և «Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում» (1959 թ.) վիպակները։

Ջաննի Ռոդարի
իտալ.՝ Gianni Rodari
Ծննդյան անունիտալ.՝ Giovanni Francesco Rodari
Ծնվել էհոկտեմբերի 23, 1920(1920-10-23)[1][2][3][…]
ԾննդավայրՕմենյա, Վերբանիո-Կուզիո-Օսոլա, Պիեմոնտ, Իտալիա[4][1][5]
Վախճանվել էապրիլի 14, 1980(1980-04-14)[2][3][6][…] (59 տարեկան)
Վախճանի վայրՀռոմ, Իտալիա[5]
ԳերեզմանԿամպո Վերանո
Մասնագիտությունգրող, մանկավարժ, լրագրող, սցենարիստ, բանաստեղծ, դաստիարակ, երգերի հեղինակ, գրող և մանկագիր
Լեզուիտալերեն
Քաղաքացիություն Իտալիա,  Իտալիայի թագավորություն և  Իտալիայի սոցիալիստական հանրապետություն
ԿրթությունՍուրբ Սրտի կաթոլիկ համալսարան
Ժանրերմանկական գրականություն
Ուշագրավ աշխատանքներՋելսոմինոն խաբեբաների աշխարհում, Չիպոլինոյի արկածները, «Կապույտ նետի» ճամփորդությունը, Q3774269? և The Cake in the Sky?
ԿուսակցությունCommunist Party of Italy?
Պարգևներ
Կայքgiannirodari.it
 Gianni Rodari Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է հյուսիսային Իտալիայում, Օրտա լճի ափին գտնվող Օմեն քաղաքում։ Նրա հայրը հացթուխ էր և մահացավ, երբ Ջաննին 10 տարեկան էր։ Ջաննիին և նրա երկու եղբայրներին մեծացրել է մայրը։ Ջաննին ճեմարան է հաճախել Սևեսո քաղաքում և 17 տարեկանում ստացել է ուսուցչի որակավորում, որից հետո դասավանդել է Վարեսե մարզի գյուղական դպրոցներում։ Նա սիրում էր ջութակ նվագել և ընթերցել այնպիսի հեղինակների երկեր, ինչպիսիք են Նիցշեն, Շոպենհաուերը, Լենինը և Տրոցկին։

1939 թ. նա կարճատև ուսանել է Միլանի համալսարանում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նա վատառողջության պատճառով ազատվեց զինվորական ծառայությունից։ Ֆինանսական նեղ դրության մեջ լինելով նա աշխատանքի անցավ «Ֆաշիստների տանը»՝ Բենիտո Մուսոլինիի վարչական գրասենյակում։ Նա նաև ֆաշիստական կուսակցության անդամ դարձավ։ Երկու լավագույն ընկերներին և եղբորը՝ Ցեզարին (տանջամահ է եղել գերմանական համակենտրոնացման ճամբարում) կորցնելուց հետո Ջաննին 1944 թ. անցավ ընդհատակյա իտալական կոմունիստական կուսակցության շարքերը։

1948 թ.-ին նա կոմունիստական ամսագրի լրագրող էր և սկսեց մանկական գրքեր գրել։ 1950 թ.-ին դարձավ Հռոմում տեղակայված «Իլ Պիոներե» մանկական շաբաթաթերթի գլխավոր խմբագիր։ 1953 թ. ամուսնացավ Մարիա Թերեզա Ֆերետիի հետ, 1957 թ. ծնվեց նրանց դուստրը՝ Պաոլիոն։ Այդ տարի նաև Ռոդարին հաջողությամբ հանձնեց պրոֆեսիոնալ լրագրողի քննություն։

1966-1969 թթ. նա ակտիվ զբաղվում էր երեխաների համար տարբեր նախագծերով։ 1970 թ. նա ստացավ Հանս Քրիստիան Անդերսենի անվան մրցանակի և այնուհետև լայն ճանաչում ձեռք բերեց որպես 20-րդ դարի լավագույն մանկագիրներից մեկը։

1979 թվականից սկսեց վատանալ նրա առողջական դրությունը, և նա այլևս գրեթե չէր գրում։ Ռոդարին մահացավ 1980 թվականին Հռոմում՝ վիրահատարանում։

Հեղինակի ստեղծագործական կյանքը

խմբագրել

Ջաննի Ռոդարին համարվում է 20-րդ դարի լավագույն մանկագիրներից մեկը։ Նա հայտնի է հատկապես «Չիպոլինոյի արկածները» (1957 թ.) և «Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում» (1959 թ.) վիպակներով, սակայն նրա ստեղծագործական կյանքը առավել բազմազան է։ Քչերին է հայտնի, որ Ռոդարին ունի նաև բանաստեղծությունների ժողովածուներ։ 1951 թվականին, երբ նա դարձավ Հռոմի մանկական շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը, միաժամանակ սկսեց գրել իր առաջին՝ մանկական բանաստեղծությունների ժողովածուն՝ «Il libro delle filastrocche», որը լույս տեսավ նույն թվականին[8]։  

Ռոդարիի ստեղծագործական առանձնահատկությունները

խմբագրել

Ռոդարիի ստեղծագործությունները երգիծական են և լի են երևակայության ու նոնսենսի տարրերով, սակայն միևնույն ժամանակ անքակտելի կապի մեջ են իրականության հետ։ Նրա գրականությունը նախատեսված չէ բացառապես փոքրիկ ընթերցողների համար։ Նա գրում է նրանց անունից, սակայն ուղերձը հասցեագրում է առավել լայն հանրությանը։ Ռոդարին հանդուգն բարոյագետ է ու իր դիպուկ, նրբանկատ հումորի, հեգնանքի և առանձնահատուկ տեսակետի շնորհիվ մշտապես կոչ է անում ընթերցողին կասկածի տակ դնելու ու վերանայելու իր ընկալած աշխարհի հասարակական նորմերը և խրախուսում է ներմուծել նոր՝ առավել ճկուն նորմեր։  

Ստեֆանո Պանզարասան իր «Ջաննի Ռոդարիի կանաչ ականջները» գրքում նշում է. «Գրաքննադատները ողջունել են Ռոդարիի ունակությունը՝ ներկայացնելու բարոյական աշխարհը ոչ թե բարոյախոսությամբ, այլ եռանդուն երևակայությամբ։ Այս որակը գերիշխում է թե՛ նրա բանաստեղծություններում, որոնք լի են ֆուտուրիզմի և սյուրռեալիզմի փորձառությամբ, թե՛ նրա վիպակներում, պատմվածքներում, առակներում և հեքիաթներում, որոնք լի են իրականության պատկերումներով»[9]։

Լինելով մանկավարժական և գրական գիտափորձերի մեծ սիրահար` Ռոդարին գերազանցում է դրանք՝ իր գրականությունը դարձնելով առօրեականից, տրամաբանականից և բոլոր տեսակի կանոններից անկախ տիրույթ, որտեղ երևակայությունն է ցնծում։ Ռոդարին մերժում է նաև լեզվական կանոնները, ազատվում դրանց կապանքներից և ստեղծում իմաստազուրկ տեքստերի տեղատարափ՝ տարածաժամանակային միտումնավոր խախտումներով և պատճառահետևանքային կապի շրջանցմամբ։ Ռոդարիի գրականության մեջ լեզուն գերազանցում է ասելիք փոխանցելու միջոց լինելու իր դերը, ձեռք է բերում առավել առանցքային դեր, նույնիսկ դառնում մարմնեղեն։ Ինչպես Ռոդարին ինքն է խոստովանում՝ փորձել է բառերից խաղալիքներ սարքել[10]։ Այս առումով Ռոդարիին կարելի է համարել անգլիացի մանկագիր Լուիս Քերոլի գրական ոճի և մոտեցման ժառանգը։

Նոնսենսի լեզվական լճում լողալով՝ Ռոդարին ափ է հանում լեզվական միս ու արյունից, ոսկրերից ու ջղերից կառուցված գրական գործեր և նրանց ուղղորդում դեպի ընթերցողի առօրեական աշխարհը։ Ուստի զարմանալի չէ, որ 1974 թ. լույս է տեսնում Ռոդարիի «Երևակայականի քերականություն» («Grammatica della fantasia») գրքույկը, որը ձոն է երևակայությանն ու պատմություն հյուսելու արվեստին[11]։ 

Ռոդարիի գրական ոճն ամեն ստեղծագործության հետ փոխվում է՝ դարձնելով դրանք միմյանցից միանգամայն տարբեր գործեր։ Իր ամեն վիպակի հետ Ռոդարին իր առջև դնում է նոր ստեղծագործական խնդիրներ ու գործիքներ և արդյունքում ամեն վեպ ձուլում է իր նոր մոտեցմամբ, թեմատիկայի ընտրությամբ և պատմողական ոճով։ Եթե «Հեքիաթներ հեռախոսով» գրքում Ռոդարին վերադառնում է հեքիաթասացության նախնական՝ բանավոր ձևին, ապա «Չիպոլինոյի արկածներում» կիրառում է այլաբանություն, իսկ ահա «Երկնագույն նետում» վերստին կենդանություն է հաղորդում վաղնջական դիցաբանությանը։

Միակ բանը, որ նրա անկախ վեպերն ու վիպակները կապում է միմյանց, հենց ինքը՝ Ռոդարին է իր լեզվական նրբանկատությամբ, դիպուկությամբ, պատմություն հյուսելու և տեքստային նյութը շնչող մարմին դարձնելու վարպետությամբ։

Ռոդարին հայերեն

խմբագրել

Ջաննի Ռոդարիի ստեղծագործություններից շատերը թարգանվել և տպագրվել են հայերեն Զանգակ հրատարակչության կողմից[12]։

Թարգմանված վիպակներն են.

  • «Անտեսանելի Տոնինոն», 2015 թ., իտալերենից թարգմանությունը՝ Սոնա Բալոյանի[13]
  • «Երկնագույն նետը», 2015 թ., իտալերենից փոխադրությունը՝ Վահե Հակոբյանի[14]
  • «Հեքիաթներ հեռախոսով», 2015 թ., իտալերենից փոխադրությունը՝ Վահե Հակոբյանի[15]
  • «Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում», 2014 թ., իտալերենից փոխադրությունը՝ Նաիրա Գրիգորյանի, չափածոյի թարգմանությունը՝ Արաքսյա Ստեփանյանի, Ալվարդ Ջիվանյանի[16]
  • «Չիպոլինոյի արկածները», 2013 թ., իտալերենից փոխադրությունը՝ Նաիրա Գրիգորյանի[17]
  • Il libro delle Filastrocche («Մանկական բանաստեղծությունների գրքույկ», 1951 թ.)
  • Il Romanzo di Cipollino («Չիպոլինոյի արկածները», 1951. հրատարակվել է 1957 թ. Le avventure di Cipollino վերնագրով)
  • La freccia azzurra («Երկնագույն նետը», 1953 թ.)
  • Gelsomino nel paese dei bugiardi («Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում» 1958 թ.)
  • Filastrocche in cielo e in terra («Բանաստեղծություններ երկնքում և երկրի վրա», 1960 թ.)
  • Favole al telefono («Հեքիաթներ հեռախոսով», 1962 թ.)
  • Gip nel televisore («Ջիպը հեռուստացույցում», 1962 թ.)
  • La torta in cielo («Տորթը երկնքում», 1966 թ.)
  • La Grammatica della Fantasia («Երևակայության քերականություն», 1974 թ.)
  • C'era due volte il barone Lamberto ovvero I misteri dell’isola di San Giulio («Բարոն Լիմբերտոն կամ Սան Ջուլիո կղզու առեղծվածները, 1978 թ.)
  • Novelle fatte a macchina («Գրամեքենայով գրված պատմություններ»)
  • La gondola fantasma («Ուրվական-գոնդոլը»)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Потапова З. М. Родари Джанни // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1975. — Т. 22 : Ремень—Сафи. — С. 159.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Movie Database — 1990.
  4. 4,0 4,1 4,2 Потапова З. М. Родари // Краткая литературная энциклопедия (ռուս.)М.: Советская энциклопедия, 1962. — Т. 6. — С. 322—323.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Archivio Storico Ricordi — 1808.
  6. 6,0 6,1 6,2 http://web.archive.org/web/20170324032930/http://jeugdliteratuur.org/auteurs/gianni-rodari
  7. https://www.premioletteraturaragazzi.it/ufficio_stampa.htm?v_lingua=ITA&v_menu_lista=PLETT-PL000-PL004-PL402-U2021&v_newsdavis=COMUNICATO121
  8. «Gianni Rodari» (իտալերեն). 2017 թ․ մայիսի 15. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  9. «L'Orecchio Verde di Gianni Rodari». www.stampalternativa.it. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 20-ին.
  10. Ռոդարի, Ջաննի (2015). «Հեքիաթներ հեռախոսով» (Ա. Ջիվանյան՝ Վերջաբան). Երևան, Հայաստան: Զանգակ. էջեր 198–202. ISBN 9789939683591.
  11. «Grammatica della fantasia». Goodreads. Վերցված է 2017 թ․ մայիսի 20-ին.
  12. Ջաննի Ռոդարի, «Զանգակ» հրատարակչություն
  13. «Անտեսանելի Տոնինոն». Զանգակ.
  14. «Երկնագույն նետը». Զանգակ.
  15. «Հեքիաթներ հեռախոսով». Զանգակ.
  16. «Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում». Զանգակ.
  17. «Չիպոլինոյի արկածները». Զանգակ.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջաննի Ռոդարի» հոդվածին։