Հանս Քրիստիան Անդերսենի անվան մրցանակ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Հանս Քրիստիան Անդերսենի անվան մրցանակ, մանկական գրականության բնագավառում ամենակարևոր միջազգային մրցանակն է համարվում։ Մրցանակը կրում է դանիացի մանկագիր Հանս Քրիստիան Անդերսենի անունը։
Մրցանակը հանձնում է Երիտասարդների համար Գրքերի Միջազգային Խորհուրդը (IBBY)՝ յուրաքանչյուր երկու տարին մեկ, սեպտեմբերին։ Մրցանակակրին ընտրելիս հաշվի են առնվում նրա ողջ ստեղծագործական պաշարը։ Գրողներից բացի մրցանակը հանձնվում է մանկական գրականության պատկերազարդողների։
Հաղթողները մրցանակը ստանում են Դանիայի թագուհուց։
Դափնեկիրներ
խմբագրել- 1956 - Էլինոր Ֆարջոն
- 1958 - Աստրիդ Լինդգրեն
- 1960 - Էրիխ Կաստներ
- 1962 - Մեյնդերտ ԴեՅոնգ
- 1964 - Ռնե Գիլո
- 1966 - Տուվե Յանսոն
- 1968 - Ջեյմս Քրուս և Խոսե Մարիա Սանչեզ-Սիլվիա
- 1970 - Ջաննի Ռոդարի
- 1972 - Սքոթ Օդելլ
- 1974 - Մարիա Գրիպե
- 1976 - Սեսիլ Բյոդկեր
- 1978 - Պաուլա Ֆոքս
- 1980 - Բահումիլ Ռժիհա
- 1982 - Լիժիա Բոժունգա
- 1984 - Քրիստինե Նյոստլինգեր
- 1986 - Պատրիսիա Ռայթսոն
- 1988 - Աննի Շմիդթ
- 1990 - Թուրմուդ Հաուգեն
- 1992 - Վիրջինիա Համիլտոն
- 1994 - Միչիո Մադո
- 1996 - Ուրի Օռլև
- 1998 - Կաթրին Պետերսոն
- 2000 - Անա Մարիա Մակադո
- 2002 - Աիդան Չեմբերս
- 2004 - Մարտին Վադել
- 2006 - Մարգարետ Մահի
- 2008 - Յուրգ Շուբիգեր
- 2010 - Դեյվիդ Ալմոնդ
- 2012 - Մարիա Թերեզա Անդուետո