Բացել գլխավոր ցանկը

Զանգակ (հրատարակչություն)

հրատարակչություն

ՊատմությունԽմբագրել

«Զանգակ» հրատարակչությունը հիմնադրվել է 1997 թվականին Մկրտչյանների ընտանիքի կողմից։ Առավելապես հայտնի է որպես ուսումնական գրականության, մասնավորապես դպրոցական դասագրքերի հրատարակությամբ զբաղվող հրատարակչություն։ «Զանգակ»-ը հրատարակում է նաև գեղարվեստական, մանկական, գիտական գրքեր, հանդեսներ, դիդակտիկ նյութեր և այլն։ Հրատարակչությունն ընթերցողին ներկայացնում է նաև էլեկտրոնային գրքերի հրատարակություններ՝ նախատեսված տարբեր թվային կրիչների համար։ Ընկերության կազմում գործում են նաև գրախանութ ու տպարան։

ԳործունեությունԽմբագրել

Սկսած 1997 թվականից հրատարակչության գլխավոր նպատակը եղել է հոգևոր, մշակութային, կրթական արժեքների ստեղծումը, տարածումը, լուսաբանումն ու պահպանումը։ Այդ նպատակների իրականացման համար «Զանգակ»-ը ակտիվորեն ներգրավված է Հայաստանի և Սփյուռքի գիտական և մշակութային կյանքում։ Նրա կառուցվածքում ձևավորվել են առանձին միավորներ՝ գիտահետազոտական խմբեր, մաթեմատիկայի, պատմագիտության, մանկավարժության, ազգային հոգեբանության, լեզվաբանության և այլ բնագավառներում։

Միջազգային համագործակցություններԽմբագրել

«Զանգակ»-ը աշխատանքներ է իրականացնում նաև տարբեր այլազգի հեղինակավոր հրատարակիչների հետ, ինչի արդյունքում միջազգային գրքի շուկայի ամենապահանջված նմուշները հասանելի են դառնում հայ ընթերցողին: 2009 թվականին «Զանգակ»-ը դարձել է Եվրոպայի կրթական հրատարակիչների խմբի (ԵԿՀԽ) անդամ:

Մասնակցությունը միջազգային հեղինակավոր միջոցառումներիԽմբագրել

«Զանգակ»-ը մշտապես մասնակցում է ցուցահանդես-տոնավաճառների ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս։ Դրանցից պարբերական բնույթ են կրում Ֆրանկֆուրտի, Բոլոնիայի, Աստանայի, Մոսկվայի, Գոթենբուրգի, Լոնդոնի և ԱՄՆ-ի գրքի ցուցահանդեսները, որոնք գրքաշխարհի միջազգային ամենահայտնի իրադարձություններից են։

ԴասագրքերԽմբագրել

  • «Զանգակ» այբբենարան
  • «Կռունկ» այբբենարան
  • «Մայրենի լեզու 2,3,4»
  • «Ընթերցարան 1: Արևմտահայերենի դասագիրք»
  • «Ընթերցարան 2: Արևմտահայերենի դասագիրք»
  • «Իմ առաջին ընթերցարանը»
  • «Արևմտահայ մանկապատանեկան գրականության պատմության ուրվագիծ: Քրեստոմատիկ նյութեր»
  • «Արևմտահայերենի քերականություն 1»
  • «Արևմտահայերենի քերականություն 2»

Պատմամշակութային գրքերԽմբագրել

[1]

ԹարգմանություններԽմբագրել

Էլեկտրոնային գրքերԽմբագրել

ՊատվոգրերԽմբագրել

  • Հայոց լեզվի պահպանման, տարածման ու զարգացման գործում ունեցած մեծ վաստակի և Մայրենիի միջազգային օրվա առիթով, ՀՀ ԿԳՆ Լեզվի պետական տեսչություն, 21.02.2009

ԴիպլոմներԽմբագրել

  • «Գրքարվեստ» հանրապետական առաջին մրցանակաբաշխության «Մեր ժամանակակիցը» անվանակարգի երկրորդ կարգի դիպլոմ՝ Գրիգոր Գուրզադյանի «Խոհեր…Խոհեր…» գրքի հրատարակության համար, ՀՀ մշակույթի նախարարություն, 20.05.2008
  • «Գրքարվեստ» հանրապետական երկրորդ մրցանակաբաշխության «Մեր ժամանակակիցը» անվանակարգի երկրորդ կարգի դիպլոմ՝ Գրիգոր Գյուրզադյանի՝ «Տիեզերքը և մարդը» էսսեների ժողովածուի հրատարակության համար,ՀՀ մշակույթի նախարարություն 27.05.2009
  • «Գրքարվեստ» հանրապետական երկրորդ մրցանակաբաշխության «Գիրք երեխաների» անվանակարգի երրորդ կարգի դիպլոմ՝ Վահագն Գրիգորյանի՝ «Անտառային հեքիաթներ» գրքի հրատարակության համար, ՀՀ մշակույթի նախարարություն, 27.05.2009
  • «Գրքարվեստ» հանրապետական երկրորդ մրցանակաբաշխության «Գիրք երեխաների» անվանակարգի առաջին կարգի դիպլոմ՝ «Մեր մոլորակի մայրցամաքները» ատլաս-խճանկարի հրատարակության համար, ՀՀ մշակույթի նախարարություն, 27.05.2009
  • Диплом II степени в номинации «Наука и жизнь» за высокий полиграфический уровень издания книги-альбома «История армянского искусства» «ИСКУССТВО КНИГИ» VII Международный конкурс государств-участников Содружества Независимых Государств,03.09.2010
  • «Գրքարվեստ» հանրապետական երրորդ մրցանակաբաշխության «Իմ հայրենիքը» անվանակարգի երկրորդ կարգի դիպլոմ՝ Արտակ Մովսիսյանի «Տասը հայ ականավոր արքաներ» (CD-ով) գրքի հրատարակության համար, ՀՀ մշակույթի նախարարություն, 27.05.2010
  • «Գրքարվեստ» հանրապետական երրորդ մրցանակաբաշխության «Գիտություն և կյանք» անվանակարգի երկրորդ կարգի դիպլոմ՝ Ա. Աղասյանի, Հ.Հակոբյանի, Մ. Հասրաթյանի, Վ. Ղազարյանի «Հայ արվեստի պատմություն» ուսումնասիրության հրատարակության համար, ՀՀ մշակույթի նախարարություն, 27.05.2010
  • «Գրքարվեստ» հանրապետական երրորդ մրցանակաբաշխության «Հետաքրքիր ճակատագրի գիրք» անվանակարգի երկրորդ կարգի դիպլոմ՝ Գ. Մարտիրոսյանի՝ «Շչոլկին Կիրիլ Իվանովիչ» գրքի հրատարակության համար, ՀՀ մշակույթի նախարարություն, 27.05.2010
  • «Գրքարվեստ» հանրապետական երրորդ մրցանակաբաշխության «Իմ հայրենիք» անվանակարգի առաջին կարգի դիպլոմ՝ Նիկոլայ Հովհաննիսյանի՝ «Հայոց ցեղասպանություն. Հայասպանությունը ամենացեղասպան սպանություն» (10 լեզուներով) գրքի հրատարակության համար, ՀՀ մշակույթի նախարարություն, 27.05.2010
  • Специальный диплом за подготовку и выпуск художественно-иллюстрированного издания «Современные сказки» (Составитель Л. Аралекян),«ИСКУССТВО КНИГИ» VIII Международный конкурс государств-участников Содружества Независимых Государств, 09.09.2011
  • «Գրքարվեստ» հանրապետական չորրորդ մրցանակաբաշխության «Գիրք երեխաներին» անվանակարգի առաջին կարգի դիպլոմ՝ «Ժամանակակից հեքիաթներ» ժողովածուի հրատարակման համար, ՀՀ մշակույթի նախարարություն, 05.10.2011
  • «Գրքարվեստ» հանրապետական չորրորդ մրցանակաբաշխության «Գիրք գրքի մասին» անվանակարգի երկրորդ կարգի դիպլոմ՝ Արա Բաղդասարյանի «Ինչպես է ստեղծվում գիրքը» գրքի հրատարակման համար , ՀՀ մշակույթի նախարարություն, 05.10.2011
  • «Գրքարվեստ» հանրապետական հինգերորդ մրցանակաբաշխության «Գիրք գրքի մասին» անվանակարգի երկրորդ կարգի դիպլոմ՝ Հակոբ Մեղապարտ, ՀՀ մշակույթի նախարարություն, 14.12.2012
  • «Գրքարվեստ» հանրապետական հինգերորդ մրցանակաբաշխության «Արվեստի գիրք» անվանակարգի երրորդ կարգի դիպլոմ՝ Ս. Առաքելյանի «Շերամ» գրքի հրատարակության համար, ՀՀ մշակույթի նախարարություն, 14.12.2012
  • Գրքարվեստ» հանրապետական վեցերորդ մրցանակաբաշխության «Մեր ժամանակակիցը» անվանակարգի առաջին կարգի դիպլոմ՝ Գրիգոր Գուրզադյանի «Էսսեներ» գրքի հրատարակման համար, ՀՀ մշակույթի նախարարություն, 16.12.2013
  • «Գրքարվեստ» հանրապետական վեցերորդ մրցանակաբաշխության «Գիրք երեխաներին» անվանակարգի առաջին կարգի դիպլոմ՝ Լարիսա Մեյ Էլքոթ, Ռոբերտ Լյուիս Սթիվենսոն, Լ. Ֆրենք Բաում, Յոհաննա Սպայրի «Դասական մատենաշար» գրքի հրատարակման համար, ՀՀ մշակույթի նախարարություն, 16.12.2013
  • «Գրքարվեստ» հանրապետական վեցերորդ մրցանակաբաշխության «Իմ հայրենիք» անվանակարգի երրորդ կարգի դիպլոմ՝ Արտակ Մովսիսյանի «10 հայ ականավոր արքաներ» գրքի հրատարակման, ՀՀ մշակույթի նախարարություն, 16.12.2013
  • Գրքարվեստ» հանրապետական յոթերորդ մրցանակաբաշխության «Մեր ժամանակակիցը» անվանակարգի երկրորդ կարգի դիպլոմ՝ Կ. Պոցցանիի «Ստվերների քայլերթը» գրքի հրատարակության համար, ՀՀ մշակույթի նախարարություն, 2014
  • Գրքարվեստ» հանրապետական յոթերորդ մրցանակաբաշխության «Իմ հայրենիքը» անվանակարգի երկրորդ կարգի դիպլոմ՝ «10 հայ ականավոր թագուհիներ» գրքի հրատարակության համար, ՀՀ մշակույթի նախարարություն, 2014

Արտաքին հղումներԽմբագրել