Չիպոլինոյի արկածները (իտալ.՝ Il romanzo di Cipollino, 1951, 1957 թվականին հրատարակվել է «Le avventure di Cipollino» վերնագրով), իտալացի գրող Ջաննի Ռոդարիի հեքիաթը։

Չիպոլինոյի արկածները
Il romanzo di Cipollino
Russia stamp 1992 No 16.jpg
Ռուսական նամականիշ Չիպոլինոյի և սինյոր Պոմիդորի նկարով
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրհեքիաթ
ՀեղինակՋաննի Ռոդարի
ԵրկիրԻտալիա Իտալիա
Բնագիր լեզուիտալերեն
Գրվել է1951
Հրատարակություն1951

Հեքիաթի հերոսներն անձնավորված բանջարեղեններ և մրգեր են՝ կոշկակար Խաղող, քավոր Դդում, աղջիկ Բողկ, տղա Բալուկ և այդպես շարունակ։ Գլխավոր հերոսը սոխ-տղա Չիպոլինոն է, որը պայքարում է հարուստների կողմից (սինյոր Պոմիդոր, իշխան Լիմոն) աղքատների ճնշման դեմ։

ՍյուժեԽմբագրել

Չիպոլինոյի հայրը՝ ծեր Չիպոլոնեն, բանտարկվում է իշխան Լիմոնի ոտքի կոշտուկը պատահաբար տրորելու պատճառով։ Չիպոլինոն խոստանում է հորն ազատել բանտից, այդ պատճառով էլ հեռանում է տնից և ճանապարհորդում այն երկրում, որը կառավարում էին իշխան Լիմոնը և կոմսուհի Բալերը։ Նա կոնֆլիկտի մեջ է մտնում կոմսուհու կառավարչի՝ ասպետ Պոմիդորի հետ և ձեռք բերում նոր ընկերներ, որոնց օգնությամբ ի վերջո հաղթում է սինյոր Պոմիդորին, իշխանին և կոմսուհիներին։

ԿերպարներԽմբագրել

Կերպար Բնօրինակ անուն Նկարագրություն
Գլխավոր հերոսներ
Չիպոլինո Cipollino Սոխ-տղա և հեքիաթի գլխավոր հերոսը։ Կարող է լացացնել յուրաքանչյուրին, ով կքաշի նրա մազերից։
Չիպոլոնե Cipollone Չիպոլինոյի հայրը։ Ձերբակալվել է իշխան Լիմոնի դեմ գործած «մահափորձի» համար, քանի որ տրորել է նրա ոտքի կոշտուկը։
Իշխան Լիմոն Il Principe Limone Այն երկրի կառավարիչը, որտեղ տեղի են ունեցել դեպքերը։
Սինյոր Պոմիդոր Il Cavalier Pomodoro Կոմսուհի Բալերի կառավարիչն ու տնտեսը, Չիպոլինոյի գլխավոր թշնամին։
Մորի Fragoletta Աղախին կոմսուհի Բալերի ամրոցում, Բալուկի և Չիպոլինոյի ընկերուհին։
Բալուկ Ciliegino Երիտասարդ կոմս (բնագրում՝ դերկոմս), կոմսուհի Բալերի ազգականն ու Չիպոլինոյի ընկերը։
Բողկ Ravanella Գյուղացի աղջիկ, Չիպոլինոյի ընկերուհին։
Կոմսուհի Բալերին պատկանող գյուղի բնակիչներ
Քավոր Դդում Sor Zucchina Չիպոլինոյի ընկերը։ Ծերունի, ով իր համար այնքան փոքրիկ տնակ էր կառուցել, որ հազիվ էր տեղաշարժվում։
Վարպետ Խաղող Mastro Uvetta Կոշկակար և Չիպոլինոյի ընկերը։
Սիսեռ Sor Pisello Գյուղական փաստաբան և իշխան Պոմիդորի օգնականը։
Պրոֆեսոր Տանձ Pero Pera Ջութակահար և Չիպոլինոյի ընկերը։
Սոխ Պրաս Pirro Porro Բանջարաբույծ և Չիպոլինոյի ընկերը։ Նրա բեղերն այնքան երկար էին, որ կինն օգտագործում էր որպես պարան՝ լվացք փռելու համար։
Սանիկ Դդմիկ Sora Zucca Քավոր Դդումի թոռը։
Լոբի Fagiolone Ձորձահավաք։ Նա պետք է իր սայլակով տեղափոխեր բարոն Նարնջի փորը։
Լոբիկ Fagiolino Ձորձահավաք Լոբու տղան և Չիպոլինոյի ընկերը։
Կարտոֆիլ Patatina Գյուղացի աղջիկ։
Տոմատիկ Tomatino Գյուղացի տղա։
Կոմսուհի Բալերի ամրոցի բնակիչներ
Ավագ և Կրտսեր կոմսուհի Բալեր Contesse del Ciliegio Հարուստ կալվածատերեր, ում պատկանում է այն գյուղը, որտեղ բնակվում էին Չիպոլինոյի ընկերները։
Մաստինո Mastino Կոսուհի Բալերի տնպահ շունը։
Բարոն Նարինջ Il Barone Melarancia Սինյորա կոմսուհի Ավագի հանգուցյալ ամուսնու հորեղբոր տղան, չափազանց շատակեր։
Հերցոգ Մանդարին Il Duchino Mandarino Սինյորա կոմսուհի Կրտսերի հանգուցյալ ամուսնու հորեղբոր տղան, շանտաժիստ և շորթիչ։
Մաղադանոս Don Prezzemolo Կոմս Բալուկի տնային դաստիարակը։
Միստր Գազարո Mister Carotino Արտասահմանցի խուզարկու։
Հասիր Բռնիր Segugio Միստր Գազարոյի խուզարկու շունը։
Կոմսուհի Բալերին բուժող բժիշկներ
Ճանճասպան Fungosecco
Թխկի Nespolino
Արտիճուկ Carciofo
Սալաթ-Սպանախ Il professor Delle Lattughe
Շագանակ Marrone «Նրան աղքատների բժիշկ էին ասում, որովհետև նա հիվանդների համար քիչ դեղեր էր գրում և դեղերի արժեքն էլ վճարում էր ինքը»։
Այլ կերպարներ
Լիմոններ, Լիմոնիկներ, Լիմոնուկներ I Limoni, i Limonacci, i Limoncini Իշխան Լիմոնի համապատասխանաբար շքախումբը, գեներալները և զինվորները։
Վարունգներ I cetrioli Չիպոլինոյի երկրում նրանք փոխարինում էին ձիերին։
Հազարոտնուկ
քավոր Հավամրգի Il sor Mirtillo Չիպոլինոյի ընկերը։ Ապրում էր անտառում, որտեղ պահպանում էր քավոր Դդմի տնակը։
Գեներալ Մուկ-Երկարապոչ (հետագայում՝ Անպոչ) Բանտի վրա հարձակված մկների զորքի հրամանատար։
Խլուրդ La Talpa Չիպոլինոյի ընկերը, տղային օգնեց ազատել բանտարկվածներին։
Կատու Բանտարկվել էր սխալմամբ, բանտախցում սնվում էր մկներով։
Արջ L'Orso Չիպոլինոյի ընկերը, որին տղան օգնեց ծնողներին ազատել կենդանաբանական այգուց։
Փիղ L’Elefante Կենդանաբանական այգու բնակիչ և «հնդկական ծեր փիլիսոփա»։ Չիպոլինոյին օգնեց ազատել արջերին։
Կենդանաբանական այգու պահակ
Թութակ Il Pappagallo Կենդանաբանական այգու բնակիչ, աղավաղված ձևով կրկնում էր իր լսածը։
Կապիկ Կենդանաբանական այգու բնակիչ, որի վանդակում Չիպոլինոն ստիպված եղավ նստել 2 օր։
Փոկ La Foca Կենդանաբանական այգու բնակիչ։ Խիստ վտանգավոր էակ, որի պատճառով Չիպոլինոն հայտնվեց վանդակում։
Փայտահատ
Կաղլիկ Ragno Zoppo Սարդ, բանտի փոստատար։ Կաղում է ռադիկուլիտի պատճառով, որն առաջացել էր խոնավ տեղում երկար մնալուց։
Յոթ ու կես Sette e mezzo Սարդ, Կաղլիկ սարդի ազգականը։ Ութերորդ ոտքի կեսը կորցրել էր խոզանակի հետ ընդհարման պատճառով։
Ճնճղուկ Ոստիկան միջատների համար։
Քաղաքացիներ
Գյուղացիներ
Անտառային գողեր Նրանք զնգացնում էին քավոր Հավամրգու զանգը և սեփական աչքերով տեսնում, որ տնակում տանելու ոչինչ չկա, բայց միաժամանակ հեռանում էին շատ գոհ։
Պալատական ծառաներ
Բանտի մկներ Գեներալ Երկարապոչի զորքը։
Գայլեր Ցանկանում էին ուտել քավոր Դդումի մատները։
Կենդանաբանական այգու կենդանիներ
Երկաթուղայիններ
Կալանավորներ
Միջատներ

ԷկրանավորումԽմբագրել

Թատերական ներկայացումներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Диафильм Чиполлино (1964 год)
  2. Ванслов В. Чиполлино // Гл. ред. Ю. Н. Григорович. Балет: энциклопедия. — М.: Советская энциклопедия, 1981. — С. 579.