Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում
Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում (իտալ.՝ Gelsomino nel paese dei bugiardi), Ջանի Ռոդարիի հեքիաթը, առաջին անգամ լույս է տեսել 1959 թվականին։
Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում իտալ.՝ Gelsomino nel paese dei bugiardi | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | հեքիաթ |
Հեղինակ | Ջաննի Ռոդարի |
Երկիր | Իտալիա |
Բնագիր լեզու | իտալերեն |
Հրատարակվել է | 1958 և 1959 |
Սյուժե
խմբագրելՀեքիաթի սկզբում զգուշացնում են, որ Ռոդարին լսել է այդ պատմությունը հենց Ջելսոմինոյից։ Ջելսոմինոն (իտալերեն նշանակում է հասմիկ) ծնված օրվանից օժտված էր արտասովոր բարձր ձայնով, որն ընդունակ էր ավերել պատերը, բայց այդ ունակությունից միայն շատ տհաճություններ էին լինում։ Մանրախնդիր հարևանները Ջելսոմինոյին հանգիստ չէին տալիս. նրանցից որոշները նրան համարում էին բարի կախարդ, որոշները չար... Մի գեղեցիկ օր Ջելսոմինոն մեկնում է աշխարհով մեկ շրջելու և իր երջանկությունը գտնելու, բայց ընկնում է խաբեբաների ֆանտաստիկ աշխարհը։ Նախկին ծովահեն Ջակոմոն թագավորի հրամանով, որ իր հանցախմբով զավթել էր իշխանությունը, այդ երկրում բոլորը` անգամ կենդանիները, պետք է մշտապես խաբեին։ Կատուները պետք է հաչային, իսկ շները` մլավեին, ձիերը բառաչում են, իսկ կովերը` խրխնջում։ Երեխաները բազմապատկման աղյուսակը դպրոցում թարս ու շիտակ էին սովորում։ Նկարիչը ձիուն պետք է նկարեր երեսուն ոտքերով, ուղտին` հինգ սապատներով, դիմանկարները` վեց աչքերով և երեք քթով։ Հրուշակեղենի խանութում վաճառում էին թանաք, գործածվում են միայն կեղծ դրամներ, իսկ մարդիկ նորություններն իմանում են միայն «Օրինակելի ստախոս» թերթից, որտեղ բոլոր փաստերը գլխի վայր էին շրջված, իսկ նորությունները սուտ էին։ Ջելսոմինոյի ձայնից կենդանանում է պատին կավիճով նկարած կատուն, որի անունն էր Կաղտոտիկ. նա իր անունը ստացել էր երեք թաթերի պատճառով, չորրորդը Ռոմոլետտան չէր հասցրել նկարել։ Շուտով Ջելսոմինոն և Կաղտոտիկը նոր ընկերներ են ունենում. նկարիչ Բանանիտոն, մաեստրո Դոմիսոլը, մորաքույր Եգիպտացորենը և նրա զարմուհի Ռոմոլետտան (այն աղջիկը, ով նկարել էր Կաղտոտիկին) և Բենվենուտոն, ով նույնիսկ մեկ վայրկյան հանգիստ չէր նստում։ Ընկերները իմանում են Ջակոմոն թագավորի գաղտնիքը։ Պարզվում է, որ թագավորը ստում էր` ասելով, որ իբր թե նա հրաշալի շեկ մազեր ունի, բայց իրականում նա կեղծամ էր կրում, որպեսզի ծածկի իր ճաղատ գլուխը։ Իր շնորհի և նոր ընկերների միջոցով Ջելսոմինոն բացահայտում է թագավորի սուտն ու քաղաքին է վերադարձնում ճշմարտությունը։ Մերժված Ջակոմոնը համարյա դառնում է ճաղատների ակումբի նախագահ, սակայն վերջում նախընտրում է թողնել երկիրը և ավելի լավ բախտ որոնել։ Տարիների ընթացքում Ջելսոմինոն դառնում է հայտնի երգիչ, փոխելով անունը ավելի հնչեղ անվան[1]։
Էկրանավորում և պիեսներ
խմբագրել- 1966- Լիա Գերասկինայի «Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում» պիեսը
- 1977- Թամարա Լիսիցիանի «Ջելսոմինոյի կախարդական ձայնը» երաժշտական կինոֆիլմը
- 1979- Լև Նովոգրուդսկու «Ջելսոմինոյի ձայնը» պիեսը
- 1997- Լիամետրաժ գեղարվեստական ֆիլմ, հիմնված խաղարկային ֆիլմի և մուլտիպլիկացիայի վրա, «Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում» ազատ ներկայացում (Գերմանիա, ռեժիսոր` Յուրգեն Բրաուեր)
Գլխավոր հերոսներ
խմբագրել- Ջելսոմինոն (իտալ.՝ Gelsomino), ստեղծագործության գլխավոր հերոս, կախարդական ձայնով երիտասարդ։
- Կաղտոտիկը (իտալ.՝ Zoppino), կավիճով նկարած կատու, որի ոտքը մոռացել էին նկարել։ Զվարճալի, արդարամիտ։
- Մորաքույր Եգիպտացորենը (իտալ.՝ Pannocchia), համակրելի և հարգարժան տատիկ, ով կողմ էր ճշմարտությանը և ատում էր սուտը։
- Ռոմոլետտան (իտալ.՝ Romoletta), մորաքույր Եգիպտացորենի զարմուհին էր, ով նկարել էր Կաղտոտիկին։
- Արքա Ջակոմոնը (իտալ.՝ Giacomone), պատմվածքի գլխավոր հակահերոսը։ Խաբեբաների աշխարհի ղեկավարը և ծովահենների նախկին առաջնորդ։
- Բանանիտոն (իտալ.՝ Bananito), նկարիչ, որ կարողանում էր նկարել կենդանի նկարներ։
- Բենվենուտոն, ով նույնիսկ մեկ վայրկյան էլ չէր նստում (իտալ.՝ Benvenuto — Mai seduto), մարդ, ով ծերացավ միայն այն ժամանակ, երբ նստում, ու օգնում էր շատ մարդկանց։
- Կալիմեր Վեկսելը (այլ թարգմանությամբ Փողի Պարկ), մորաքույր Եգիպտացորենի տան տերը, ով խելագարվում է հոգեբուժարանում։
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում Իրինա Կոնստանտինովայի և Յուրի Իլյինի թարգմանությունը(ռուս.)
- 1960 թվականին հրատարակված գրքի սքանը մանկական օնլայն գրադարանում(ռուս.)