Բացել գլխավոր ցանկը

Թուրքիայի նախագահ (թուրք.՝ Cumhurbaşkanı), Թուրքիայի Հանրապետության բարձրագույն կառավարչական պաշտոնը։ 2014 թվականի օգոստոսի 28-ից այն զբաղեցնում է Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Պաշտոնը առաջին անգամ ի հայտ է եկել 1923 թվականի հոկտեմբերի 29-ին` Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կողմից։ Թուրքիայի նախագահի պաշտոնը արտահայտում է թուրք ժողովրդի միասնությունը, և Թուրքիայի Սահմանադրության առանձին գլուխ նվիրված է նախագահի պաշտոնին։ Սահմանադրության 101-ից 106-րդ հոդվածները սահմանում են Նախագահի պաշտոնին ներկայացվող պահանջները։ Նախագահի պաշտոնը շատ հաճախ անվանում են նաև Reis-i Cumhur, ինչը թարգմանաբար նշանակում է «ժողովրդի նախագահ»: Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի թվով տասներկուերորդ նախագահն է։

Թուրքիայի նախագահ
Flag of the President of Turkey.svg
Vladimir Putin and Recep Tayyip Erdoğan (2015-06-13) 3.jpg
Պաշտոնը զբաղեցնում է՝
Ռեջեփ Թայիփ Էրդողան
2014 թվականի օգոստոսի 28-ից
Գլխավորում էԹուրքիա
Դիմելաձևպրն. Նախագահ
Պաշտոնական նստավայրՆախագահական պալատ
Թեկնածությունը առաջարկում էԱրդարություն և զարգացում կուսակցություն
Նշանակվում էինքնաառաջադրում կամ կուսակցական առաջադրում
Պաշտոնը հայտ է եկել1923 թվականի հոկտեմբերի 29
Առաջինը պաշտոնումՄուստաֆա Քեմալ Աթաթուրք
ԿայքՀղում

Կենդանի նախկին նախագահներԽմբագրել

Նախագահ (Cumhurbaşkanı) Պաշտոնավարման ժամկետ Ծննդյան թվական
Ահմեդ Նեդջեթ Սեզեր 2000–2007 սեպտեմբերի 13, 1941 (77 տարեկան)
Աբդուլա Գյուլ 2007–2014 հոկտեմբերի 29, 1949 (69 տարեկան)

Արտաքին հղումներԽմբագրել