Բացել գլխավոր ցանկը

Օմեր Չելիք (թուրք.՝ Ömer Çelik, հունիսի 15, 1968(1968-06-15), Ադանա, Ադանա, Adana Subregion, Mediterranean Region (statistical), Թուրքիա), թուրք քաղաքական գործիչ և լրագրող։ 2013 թվականի հունվարի 24-ից մինչև 2015 թվականի օգոստոսի 28-ը եղել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարը։

Օմեր Չելիք
Ömer Çelik
Ömer Çelik in Izmir 19 May 2015 (cropped).jpg
Դրոշ
Թուրքիայի ԵՄ ինտեգրման հարցերով նախարար
 մայիսի 24, 2016
 
Քաղաքացիություն՝ Flag of Turkey.svg Թուրքիա
Կուսակցություն՝ Արդարության և զարգացման կուսակցություն
Կրթություն՝ Գազի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և լրագրող
Ծննդյան օր հունիսի 15, 1968(1968-06-15) (50 տարեկան)
Ծննդավայր Ադանա, Ադանա, Adana Subregion, Mediterranean Region (statistical), Թուրքիա

2016 թվականի մայիսի 24-ից զբաղեցնում է Թուրքիայի Հանրապետության ԵՄ ինտեգրման հարցերով նախարարի պաշտոնը։ Անդամակցում է պահպանողական հոսքի աջակենտրոն «Արդարություն և զարգացում կուսակցություն» կուսակցությանը։

ԿենսագրությունԽմբագրել

Օմեր Չելիքը ծնվել է 1968 թվականի հունիսի 15-ին Ադանայում՝ Զիյա և Դուդու Չելիքների ընտանիքում։ Գազի համալսարանի տնտեսագիտության և վարչարարության ֆակուլտետն ավարտելուց հետո Օմերը նույն համալսարանի սոցիալական գիտությունների բարձրագույն դպրոցում ստացել է քաղաքագիտության մագիստրոսի կոչում[1]։

Ուսումն ավարտելուց հետո սկզբնական շրջանում աշխատել է, որպես լրագրող և քաղաքագետ։ Հենց այդ տարիներին էլ ապագա նախարարը միացել է «Արդարություն և զարգացում կուսակցություն» կուսակցությանը։ Իր քաղաքական գործունեությունը սկսել է 2002 թվականին, երբ ընտրվել է, որպես պատգամավոր Ադանայի ընտրատարածքից։ Այդ պաշտոնում վերընտրվել է ևս երկու անգամ՝ 2007 և 2011 թվականներին ևս։

2005 թվականից ծառայել է, որպես Թուրքիայի մեջլիսի արտաքին գործերի պատասխանատու փոխնախագահ[2]։ Նա նաև Թուրքիայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև երկկողմ խորհրդարանական հարաբերությունների բարեկամական խմբի նախագահն է։

2013 թվականի հունվարի 24-ին նշանակվել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Ռեջեփ Թայիփ Էրդողանի կաբինետում։ Այդ պաշտոնում նա փոխարինել է Էրթուղրուլ Գյունային։ 2016 թվականի մայիսի 4-ից սկսել է պաշտոնավարել Թուրքիայի ԵՄ ինտեգրման հարցերով նախարարի պաշտոնում։

Անձնական կյանքԽմբագրել

Օմեր Չելիքն ամուրի է։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Yeni Kültür ve Turizm Bakanı Ömer Çelik oldu»։ SabaHaber (թուրքերեն)։ 2013-01-25։ Վերցված է 2013-01-27 
  2. Çamlıbel, Cansu (2012-11-24)։ «Artık ‘Ortadoğu altılısı’ var»։ Hürriyet (Turkish)։ Վերցված է 2013-12-16