Բացել գլխավոր ցանկը

Դոդի ալ-Ֆայեդ

եգիպտացի կինոպրոդյուսեր

Դոդի ալ-Ֆայեդ (արաբ․՝ دودي الفايد‎‎, լրիվ անվանում՝ Իմադ ադ Դին Մուհամմեդ Աբդ ալ- Մունիմ ալ-Ֆայեդ, արաբ․՝ عماد الدين محمد عبد المنعم الفايد‎‎, ապրիլի 15, 1955(1955-04-15)[1][2][2], Ալեքսանդրիա, Republic of Egypt[1] - օգոստոսի 31, 1997(1997-08-31)[1][2][2], Փարիզ, Ֆրանսիա[1]), պրոդյուսեր, եգիպտացի միլիարդատեր Մոհամմեդ ալ-Ֆայեդի որդին: 1997 թվականին Սենի մերձափնյա հատվածում՝ Ալմա կամրջի մոտ տեղի ունեցած ավտովթարի ժամանակ մահացել է Արքայադուստր Դիանայի և վարորդ Անրի Պոլի հետ: 2018 թվականի հունվարի 31-ին հայտարարվել է, որ «Harrods» հանրախանութում դրված հուշարձանը կհանվի և կտեղափոխվի Եգիպտոս[3]:

Դոդի ալ-Ֆայեդ
արաբ․՝ عماد الدين محمد عبد المنعم الفايد‎‎
112407-Harrods-DiannaDodiMemorial2.jpg
Ծնվել էապրիլի 15, 1955(1955-04-15)[1][2][2]
ԾննդավայրԱլեքսանդրիա, Republic of Egypt[1]
Մահացել էօգոստոսի 31, 1997(1997-08-31)[1][2][2] (42 տարեկանում)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիա[1]
ՔաղաքացիությունFlag of Egypt.svg Եգիպտոս
Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Կրոնիսլամ
ԿրթությունԱլեքսանդրիայի Սուրբ Մարկոսի քոլեջ, Լե Ռոսի ինստիտուտ և Սանդհարսթի Թագավորական ռազմական ակադեմիա
Մասնագիտությունձեռնարկատեր և կինոպրոդյուսեր
Ծնողներհայր՝ Մոհամմեդ ալ-Ֆայեդ, մայր՝ Samira Khashoggi?
Dodi Fayed Վիքիպահեստում
Դոդիին և Դիանային նվիրված հուշարձան Լոնդոնի «Harrods» հանրախանութում

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում: Անվանվել է ի պատիվ Մուհամմեդ Աբդ ալ-Մունիմի, ով 1952-1953 թվականներին եղել է Եգիպտոսի ռեգենտը: Վերջինս եղել է խեդիվ Աբբաս II Խիլմիի որդին: Սովորել է Սուրբ Մարկոսի քոլեջում, այնուհետ նաև Շվեյցարիայի Լե Ռոս համալսարանում[4][5]: Դոդին սովորել է նաև Սանդհարսթի թագավորական ռազմական ակադեմիայում[6]:

Մասնակցել է «Ջարդված ապակի» (1980) և «Կրակե կառքեր» (1981) ֆիլմերի, ինչպես նաև «F/X» և F/X2 ֆիլմերի ստեղծման աշխատանքներին: Համարվում է «Նավապետ Ճանկ» ֆիլմի պրոդյուսերը, որտեղ գլխավոր դերերը մարմնավորել են Ռոբին Ուիլյամսը և Դասթին Հոֆմանը: Եղել է նաև «Ալ տառ» ֆիլմի պրոդյուսերը: Դոդին աշխատել է նաև իր հոր «Harrods» հանրախանութի մարքեթինգի բաժնում[7]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #12137968X // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 2,9 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  3. «Diana and Dodi statue to leave Harrods»։ BBC News (en-GB)։ 2018։ Վերցված է 2018-01-13 
  4. «Dodi Fayed: Biography»։ biography.com 
  5. «Fayed saw himself as an Onassis»։ augusta.com։ 4 September 1997 
  6. Peretti Jacques (11 January 2009)։ «Death of a playboy»։ The Guardian (London)։ Վերցված է 26 May 2013 
  7. Obituary