Պյոտր Պետրովիչ Բելոուսով (ռուս.՝ Пётр Петро́вич Белоу́сов, 16 (29) մայիսի, 1912, Բերդյանսկ, Տավրիկայի նահանգ, Ռուսական կայսրություն31 մարտի, 1989, Լենինգրադ, ՌՍՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային գեղանկարիչ, գծանկարիչ, մանկավարժ, պրոֆեսոր։ ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի թղթակից-անդամ (1979), ՌՍՖՍՀ ժողովրդական նկարիչ (1976), ԽՍՀՄ նկարիչների միության անդամ 1939 թվականից[4]։

Պյոտր Բելոուսով
ռուս.՝ Пётр Белоусов
Ծնվել էմայիսի 16 (29), 1912[1] կամ մայիսի 29, 1912(1912-05-29)[2]
ԾննդավայրԲերդյանսկ (քաղաք, Ուկրաինա), Բերդյանսկի գավառ, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էմարտի 31, 1989(1989-03-31)[3][2] (76 տարեկան)
Մահվան վայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԻ. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ
Ոճռեալիզմ
Ժանրգրաֆիկա
ՈւսուցիչYakov Hast?
ԱշակերտներQ120679503?
Պարգևներ
Ժողովուրդների բարեկամության շքանշան
ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ և ՌԽՍՖՀ ժողովրդական նկարիչ
ԱնդամակցությունԽՍՀՄ նկարիչների միություն
 Piotr Belousov Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Պյոտր Բելոուսովը ծնվել է 1912 թվականի մայիսի 16-ին (նոր տոմարով՝ մայիսի 29) Ռուսաստանի կայսրության Տավրիկայի նահանգի Բերդյանսկ քաղաքում (ներկայում՝ Զապորոժիեի մարզ, Ուկրաինա

1920-ական թվականների վերջին Պյոտր Բելոուսովը սովորել է Յակով Խաստի ստուդիայում[5]։ 1929 թվականին Պյոտր Բելոուսովը ծանոթացել է Իսահակ Բրոդսկու հետ և նրա հրավերով մեկնել Լենինգրադ, որտեղ նրա ղեկավարությամբ զբաղվել է նկարչությամբ ու գեղանկարչությամբ։ Նա նաև հաճախել է Հեղափոխության նկարիչների ասոցիացիային ու Նկարիչների ընկերությանը կից գործող ստուդիաներ։ Աշխատել է Ջրերում խեղդվողների փրկության ընկերությունում և Նկարիչների իզոկոոպերատիվում[6]։

1932 թվականին Պյոտր Բելոոուսովն ընդունվել է Պրոլետարական կերպարվեստի ինստիտուտի բանվորական ֆակուլտետ։ 1933 թվականին նրան ընդունում են Լենինգրադի գեղանկարչության, քանդակագործության ու ճարտարապետության ինստիտուտի գեղանկարչության բաժին, որտեղ նա սովորել է Միխայիլ Բեռնշտեյնի, Պավել Նաումովի, Ալեքսանդր Լյուբիմովի, Վլադիմիր Սերովի, Իսահակ Բրոդսկու մոտ[7]։ 1939 թվականին Պյոտր Բելոուսուվն ավարտել է ինստիտուտը (Իսահակ Բրոդսկու արվեստանոց) և ստացել գեղանկարչի կոչում։ Նրա հետ նույն տարում ինստիտուտն ավարտել են Նիկոլայ Անդրեցովը, Գլեբ Վերները, Ալեքսեյ Գրիցայը, Միխայիլ Կոզելը, Լև Օրեխովը, Լիդիա Օստրովան, Ելենա Սկուինը, Նիկոլայ Տիմկովը, Բորիս Շչերբակովը և այլք, ովքեր հետագայում դարձել են ԽՍՀՄ հայտնի նկարիչներ։ Պյոտր Բելոուսովի դիպլոմային աշխատանքը եղել «Լենինի տեսակցությունը Ստալինի հետ» (ռուս.՝ «Свидание Ленина со Сталиным») նկարը[8]։

1939 թվականին Պյոտր Բելոուսովը դարձել է ՌԽՖՍՀ նկարիչների միության լենինգրադյան կազմակերպության անդամ։ Նույն թվականին նա սկսել է դասավանդել Լենինգրադի գեղանկարչության, քանդակագործության ու ճարտարապետության ինստիտուտում։ 1956 թվականից գլխավորել է ուրվանկարի ամբիոնը, իսկ 1961 թվականին ստացել է պրոֆեսորի կոչում։

Պյոտր Բելոուսովը ցուցահանդեսների է մասնակցել 1930 թվականից՝ իր աշխատանքները ներկայացնելով Լենինգրադի առաջատար նկարիչների գործերի կողքին։ Ստեղծել է դիմանկարներ, բնանկարներ, ժանրային ու պատմական կոմպոզիցիաներ։ Աշխատել է յուղաներկով, մատիտով, գունամատիտներով, օֆորտի, փորագրության տեխնիկաներով։ Նրա ստեղծագործությունների հիմնական ժանրը եղել է պատմական նկարչությունը։ Առավել մեծ ճանաչում է ձեռք բերել Լենինին ու հեղափոխությանը նվիրված իր նկարներով։ Նրա արվեստին բնորոշ է հակվածությունը դեպի ակադեմիական դպրոցի ավանդույթները։

Պյոտր Բելոուսովի աշխատանքներից են «Երիտասարդ կնոջ դիմանկարը» (Տ. Պ. Մյասոեդովա-Բրոդսկայա)[9][10] (1932), «С. М. Киров на XVII съезде ВКП(б)»[5] (1939), «Վ. Ի. Լենինը կոմերիտմիության III համագումարի պատվիրակների շրջանում»[11] (1949), «Մենք կգնանք այլ ուղով» (ռուս.՝ «Мы пойдём другим путём»[12], 1951), «Հունաստանի պատրիոտը» (ռուս.՝ «Патриотка Греции»[13], 1954), «Ընթերցելիս», «Մահափորձ Վ. Ի. Լենինի վրա 1918 թվականին»[14] (երկուսն էլ 1957)[15], «Գեներալ-լեյտենանտ Մ. Ֆ. Ռեմիզովի դիմանկարը»[16] (1972), «Кировцы», «Ե. Ա. Բելոուսովայի դիմանկարը»[17] (обе 1975), «Դստեր դիմանկարը»[18] (1977), «Վ. Ի. Լենինը Շվեյցարիայում», «Վիրաբույժի դիմանկարը»[19] (երկուսն էլ 1978), «Բլոկադայի օրագրից» (1980), «Ոչ ոք չի մոռացվել» (ռուս.՝ «Никто не забыт»[20], 1980) և այլ նկարներ։

1970 թվականին Պյոտր Բելոուսովն արժանացել է ՌՍՖՍՀ արվեստի վաստակավոր գործչի, իսկ 1976 թվականին՝ ՌՍՖՍՀ ժողովրդական նկարչի կոչում։ 1979 թվականին դարձել է ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի թղթակից-անդամ[21]։ Նրա անհատական ցուցահանդեսներն անցկացվել են Վոլոգդայում (1959), Մոսկվայում (1982) և Լենինգրադում (1987)։

Պյոտր Բելոուսովը մահացել է 1983 թվականի մարտի 31-ին Լենինգրադում։ Թաղված է Վոլկովյան գերեզմանատանը[22]։

Հիշատակ

խմբագրել

Պյոտր Բելոուսովի աշխատանքները պահվում են տարբեր թանգարաններում ու մասնավոր հավաքածուներում Ռուսաստանում[23], Մեծ Բրիտանիայում[24], Ֆրանսիայում[25], ԱՄՆ-ում ու այլ երկրներում։ Հայտնի են նրա դիմանկարներն ու դիմաքանդակները, որ արվել են Լենինգրադի տարբեր նկարիչների, այդ թվում նաև Ի. Կրեստովսկու կողմից[26]։

Ցուցահանդեսներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  3. RKDartists (նիդերլ.)
  4. Справочник членов Союза художников СССР. Том 1. — М.: Советский художник, 1979. — С.113.
  5. 5,0 5,1 Художники народов СССР. Биографический словарь. Том первый. — М.: Искусство, 1970. — С.346.
  6. Пётр Петрович Белоусов. Каталог выставки. — Л.: Искусство, 1987. — С.10.
  7. Иванов С. В. Неизвестный соцреализм. Ленинградская школа. — Санкт-Петербург: НП-Принт, 2007. — С.357
  8. Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт-Петербург: «Первоцвет», 2007. — С.49.
  9. Ленинградские художники. Живопись 1950—1980 годов. Каталог. — СПб., 1994. — С.3.
  10. Белоусов П. П. Портрет молодой женщины // 80 лет Санкт-Петербургскому Союзу художников. Юбилейная выставка. — СПб.: «Цветпринт», 2012. — С.207.
  11. Изобразительное искусство Ленинграда. Каталог выставки. — Л.: Художник РСФСР, 1976. — С.14.
  12. Выставка произведений ленинградских художников 1951 года. Каталог. — Л.: Лениздат, 1951. — С.8.
  13. Изобразительное искусство Ленинграда. Каталог выставки. — Л.: Художник РСФСР, 1976. — С.15.
  14. 1917—1957. Выставка произведений ленинградских художников. Каталог. — Л.: Ленинградский художник, 1958. — С.9.
  15. Пётр Петрович Белоусов. Каталог выставки. — Л.: Искусство, 1987. — С. 17-18.
  16. Наш современник. Вторая выставка произведений ленинградских художников 1972 года. — Л.: Художник РСФСР, 1973. — С.5.
  17. Наш современник. Зональная выставка произведений ленинградских художников 1975 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1980. — С.41.
  18. Выставка произведений ленинградских художников, посвящённая 60-летию Великого Октября. — Л.: Художник РСФСР, 1982. — С.11.
  19. Осенняя выставка произведений ленинградских художников. 1978 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1983. — С.6.
  20. Зональная выставка произведений ленинградских художников 1980 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1983. — С.10.
  21. Пётр Петрович Белоусов. Каталог выставки. — Л.: Искусство, 1987. — С.10-11.
  22. «Могила П. П. Белоусова на Волковском кладбище». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 17-ին.
  23. Пётр Петрович Белоусов. Каталог выставки. — Л.: Искусство, 1987.
  24. Russian Paintings. 1989 Winter Show. — London: Roy Miles Gallery, 1989. — p.5,16-17.
  25. L' Ecole de Saint-Petersburg. Catalogue. — Paris: Drouot Richelieu, 25 Janvier 1993.
  26. Наш современник. Каталог выставки произведений ленинградских художников 1971 года. — Л.: Художник РСФСР, 1972. — С.32.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պյոտր Բելոուսով» հոդվածին։