Ավգուստո Սիկարե
Ավգուստո Ուլդերիկո Սիկարե (մայիսի 25, 1937, Q2889030?, Saladillo Partido, Բուենոս Այրես, Արգենտինա - հունվարի 26, 2022[1], Saladillo, Բուենոս Այրես, Արգենտինա[1], իսպ.՝ Augusto Ulderico Cicaré), արգենտինացի գյուտարար, ինժեներ և ավիակոնստրուկտոր, «Cicaré Helicópteros S.A». ընկերության հիմնադիր և առաջին նախագահ։
Ավգուստո Սիկարե իսպ.՝ Augusto Ulderico Cicaré | |
---|---|
Ծնվել է | մայիսի 25, 1937 |
Ծննդավայր | Q2889030?, Saladillo Partido, Բուենոս Այրես, Արգենտինա |
Մահացել է | հունվարի 26, 2022[1] (84 տարեկան) |
Մահվան վայր | Saladillo, Բուենոս Այրես, Արգենտինա[1] |
Քաղաքացիություն | Արգենտինա |
Մայրենի լեզու | իսպաներեն |
Մասնագիտություն | flight engineer և ճարտարագետ |
Augusto Cicaré Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՍիկարեն ստեղծել է իր առաջին «Cicaré CH-1» ուղղաթիռը 1958 թվականին[2][3]։ Այն եղել է Հարավային Ամերիկայում մշակված առաջին ուղղաթիռը։ 1960-ականների վերջին գյուտարարը մշակել է 4-հարվածանի V-աձև շարժիչ DKW մեքենաների համար, որը փորձարկվել է արգենտինացի մրցարշավորդ Խուան Մանուել Ֆանգիոյի կողմից[4]։ Մշակվել է նաև սպորտային տարբերակ, սակայն DKW-ի սնանկացումը հանգեցրել է նախագծի փակմանը։ 1972 թվականին Ավգուստո Սիկարեն ներկայացրել է երրորդ ինքնաթիռը՝ «Cicaré CH-3»[5]։
Ավգուստո Սիկարեն մշակել է իտալական «Heli-Sport» ընկերության «CH-7 Angel» և 2-տեղանոց «CH-7 Kompress» ուղղաթիռների նախատիպերը՝ «Dennis Vetters Mini-500», «Voyager-500»-ի հետ միասին[6]։
Կյանքի վերջին տարիներին նա աշխատել է ավիացիոն դիզայնի ոլորտում. 2010 թվականին ներկայացվեցվել են «Cicaré CH-7B և Cicaré CH-12» գերթեթև ուղղաթիռները և «Cicaré SVH-3» ուղղաթիռի սիմուլյատորը, որը 1998 թվականին հռչակվել է Արգենտինայի ազգային գյուտ։
Ավգուստո Սիկարեն մահացել է Բուենոս Այրես նահանգի Սալադիլո քաղաքում, 2022 թվականի հունվարի 26-ին, 84 տարեկան հասակում[7]։
Պարգևներ
խմբագրել1987 թվականին Ավգուստո Սիկարեն արժանացել է Խուան Մանուել Ֆանգիոյի մրցանակի, որը համարվում է արգենտինացի գյուտարարների բարձրագույն մրցանակը։ 1970 թվականին ճանաչվել է Արգենտինայի տասը ամենանշանավոր երիտասարդներից մեկը[4]։
1999 թվականին Սալադիլո տանող ճանապարհը կոչվել է Ավգուստո Սիկարեի անունով։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 https://ar.motor1.com/news/563244/augusto-pirincho-cicare/
- ↑ Cicaré Helicopters Արխիվացված 2012-05-18 Wayback Machine, Helicopter History Site.
- ↑ Rotary Revolution Արխիվացված 2008-12-12 Wayback Machine Flightglobal.com, 22 Oct 2000.
- ↑ 4,0 4,1 Augusto Cicaré Արխիվացված 2011-10-02 Wayback Machine, Cicaré Helicopters.
- ↑ Jane’s 1971—1972, p. 3
- ↑ 10.04.2009 Современные ультралегкие вертолеты Часть 1 Արխիվացված 2011-11-03 Wayback Machine
- ↑ «Adiós a Augusto "Pirincho" Cicaré: falleció el genio de los helicópteros argentinos». Motor 1. 2022 թ․ հունվարի 26. Վերցված է 2022 թ․ հունվարի 26-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Аугусто Сикар на официальном сайте компании Cicaré Արխիվացված 2017-06-07 Wayback Machine(անգլ.)
- Creativos que hicieron historia — Clarín(իսպ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավգուստո Սիկարե» հոդվածին։ |