Կոռնելիոս Տակիտոս
Պուբլիոս Կորնելիոս Տակիտոս (լատին․՝ Publius Cornelius Tacitus, մոտ 54[1] կամ ոչ վաղ քան 54 և ոչ ուշ քան 56, Գալիա Նարբոնենսիս, Հին Հռոմ - մոտ 120[1][2], Հռոմեական կայսրություն), հին հռոմեացի պատմիչ (շուրջ 50 - շուրջ 120 թթ.).
Կոռնելիոս Տակիտոս լատին․՝ Publius Cornelius Tacitus | |
---|---|
Ծնվել է | մոտ 54[1] կամ ոչ վաղ քան 54 և ոչ ուշ քան 56 |
Ծննդավայր | Գալիա Նարբոնենսիս, Հին Հռոմ |
Վախճանվել է | մոտ 120[1][2] |
Վախճանի վայր | Հռոմեական կայսրություն |
Մասնագիտություն | պատմաբան, քաղաքական գործիչ, ռազմական գործիչ, բանաստեղծ, փիլիսոփա, կենսագիր, annalist, իրավաբան և գրող |
Լեզու | լատիներեն |
Քաղաքացիություն | Հին Հռոմ |
Ժանրեր | պատմություն |
Ուշագրավ աշխատանքներ | Annals?, Histories?, Գերմանիա, Agricola? և Dialogus de oratoribus? |
Ամուսին | Julia Agricola?[3] |
Կոռնելիոս Տակիտոս Վիքիքաղվածքում | |
Publius Cornelius Tacitus Վիքիպահեստում |
Ծնվել է հարավային Գալլիայի ունևոր ընտանիքում։ Զբաղեցրել է հաջորդաբար կվեստորի, պրետորի և հյուպատոսի պետական պաշտոններ։ 98 թ. հրատարակել է «Գերմանացիների ծագման և Գերմանիայի տեղագրության մասին» (De origine, moribus ac situ Germanorum) երկասիրությունը։ 98-ից առ 116 թթ. ստեղծել է իր երկու հիմնական աշխատությունները՝ «Պատմություն » (Historiae) (14 գիրք, շարադրված է 69 առ 96 թթ. պատմությունը, պահպանվել են I - IV գրքերը և V գրքի սկիզբը) և «Տարեգրություններ» (Annalium ab excessu divi Augusti, 16 գիրք, ներառում է 14 առ 68 թթ. ընկած ժամանակաշրջանի պատմությունը. պահպանվել են I - IV, XI-XV և մասամբ V, VI ու XVI գրքերը)։
Տակիտոսի երկերը կարևորագույն աղբյուր են մ.թ.I դարի Հայոց պատմության ուսումնասիրության համար։
Ստեղծագործություններ
խմբագրելԳրել է «Ագրիկոլա» (97-98 թթ.), «Գերմանիա» (98 թ.), «Երկխոսություն հռետորների մասին» (101-107 թթ. ընթացքում), «Պատմություն» (մոտ 105-111 թթ.), «Աննալներ» («Տարեգրություններ», որի վրա աշխատել է մինչև մահը) երկերը։ «Ագրիկոլայում» նկարագրում է զինվորական նոր ավագանու բնորոշ ներկայացուցիչ զորավար Հուլիոս Ագրիկոլայի կենսագրությունը, նրա ռազմական և քաղաքական գործունեությունը Բրիտանիայում։ «Գերմանիա» աշխատությունը գերմանական ցեղերի հասարակական կառուցվածքի, կրոնի, կենցաղի ու սովորույթների ակնարկ է և կարևոր սկզբնաղբյուր գերմանական ցեղերի հին պատմության ուսումնասիրության համար։ «Երկխոսություն հռետորների մասին» երկում Պուբլիոսը պարզաբանում է քաղաքական պերճախոսության անկման պատճառները Փչավիոսների ժամանակաշրջանում։ Պուբլիոսին համաշխարհային փառք են բերել նրա պատմական երկու ստեղծագործությունները՝ «Պատմությունը» և «Աննալները»։
«Պատմության»
խմբագրել«Պատմության» մեջ շարադրել է Հռոմի և Հռոմեական կայսրության մ․թ.ա. 69-96 թթ. պատմությունը։ Գործը, հավանաբար, կազմված էր 14 գրքից, պահպանվել են 1-4-րդ գրքերը և 5-րդի սկիզբը (պարունակում են 69-70 թթ. իրադարձությունները) «Աննալները», որոնք ընդգրկում են Հին Հռոմի պատմության 14-68 թթ. իրադարձությունները, անավարտ են։ 16 գրքից ամբողջությամբ պահպանվել են 1-4-րդ և 12-15-րդ գրքերը,8-9-րդ գրքերն ընդհանրապես չեն պահաանվել։ Պուբլիոսը իր ստեղծագործություններում ձգտել է խորանալ երևույթների էության ու պատճառների մեջ, իմաստավորել իր ապրած ժամանակաշրջանը, որը բնորոշվում էր իրեն սպառած հանրապետական կարգի օրինաչափ անկմամբ և կառավարման միապետական ձևի հաստատմամբ։ Պուբլիոսը դատապարտել է ծերակուտական արիստոկրատիայի ընդդիմությունը և առավել ևս ժողովրդական զանգվածների դիմադրությունը նոր կարգին, սակայն, միաժամանակ, պետական կառուցվածքի ավանդական ձևերի վերացումը կայսրերի կողմից դիտել է իբրև հասարակական և բարոյական առկա նորմերի ոչնչացում, իբրև բռնապետական կամայականություն։ Պատմության դիալեկտիկական ըմբռնումը, դրա հակասություններով հանդերձ, կազմում է Պուբլիոսի, իբրև պատմագրի, ամենաարժեքավոր գիծը։ Պուբլիոսը կարևոր տեղեկություններ է հաղորդում Հայաստանի պատմության, մասնավորապես՝ Հայաստանի հռոմեական դրածո թագավորների, Տրդատ Ա-ի գահակալման, մ․թ․ա. 54-63 թթ. հռոմա-պարթևա-հայկական տասնամյա պատերազմի են իրադարձությունների վերաբերյալ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 (unspecified title) — Iss. 49.
- ↑ 2,0 2,1 2,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ Любкер Ф. Tacitus (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. Канский — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 1337—1340.
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոռնելիոս Տակիտոս» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոռնելիոս Տակիտոս» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 550)։ |